ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 233-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2026 թվականի N 233-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ, 19-րդ հոդվածի 1-ին և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ մարզ Տավուշ, համայնք Իջևան Իջևան քաղ. Սահմանադրության փողոց 1 հասցեում գտնվող՝ 85,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով NN 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 36-րդ և 37-րդ սենյակները (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15092022-11-0031) (այսուհետ՝ անշարժ գույք 1) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմից և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ մարզ Սյունիք, համայնք Կապան Ս. Մելիք-Ստեփանյան փողոց 3/1/2 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 89,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով NN 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ սենյակները (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19122025-09-0042) (այսուհետ՝ անշարժ գույք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան