ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 200
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 200

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանը և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ`

Կ. Մինասյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի`

2017 թվականի դեկտեմբերի 26-ի

թիվ 200 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների

 

ԳՀԱ-ի թեմա, ծածկագիր

Կատարման ժամկետ

I. Շարունակվող գիտահետազոտական աշխատանքներ

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ

1. ԳՀԱ «Մարդու առողջության համար արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում ռիսկերի վրա հիմնված վերահսկողության մոդել»

2017-2018 թվականներ

2. ԳՀԱ «Սննդամթերքի մեջ քիմիական խառնուրդների, կենսաբանական ազդակների պարունակության հիգիենիկ նորմատիվների սահմանման և հիմնավորման մեթոդական ցուցումների մշակում՝ ըստ մարդու առողջությանը սպառնացող վտանգի չափորոշիչների»

2017-2018 թվականներ

Ընդամենը՝ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

1. ԳՀԱ «Հետազոտությունների անցկացում՝ շինարարության, նախագծման և ինժինիրինգի ոլորտում ազատականացման ծրագրերի իրականացման մեթոդաբանական աջակցությամբ և ուղեկցմամբ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում նորմատիվ կարգավորման և դրա կիրառման գործելակերպի համեմատական վերլուծություն և ամփոփում, ինչպես նաև լավագույն միջազգային փորձի բացահայտում, կարգավորման միջոցների բովանդակային համարժեքության առկայության կամ բացակայության որոշում, ներդաշնակեցման ենթակա (ներառյալ մեթոդաբանության մշակումը և համաձայնեցումը) ակտերի (դրանց դրույթների) բացահայտում»

2017-2018 թվականներ

Ընդամենը՝ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ ստանդարտների համապատասխան ցանկերում ընդգրկված ստանդարտները չկիրառելու դեպքում ռիսկերի վերլուծության հիման վրա Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման նորմատիվ-իրավական կարգավորման վերաբերյալ առաջարկների մշակում»

2017-2018 թվականներ

2. ԳՀԱ «Անդամ պետությունների և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդ երկրների տեխնիկական կանոնակարգման համակարգերի ուսումնասիրությունների անցկացում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և ՇՀԿ-ի ու դրա անդամ պետությունների կամ դիտորդ պետությունների միջև՝ մյուս կողմից, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասով համապատասխան միջազգային պայմանագիր կնքելու հնարավորությունների և հեռանկարների վերլուծությունը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ ներառյալ ոլորտային հավելվածները»

2017-2018 թվականներ

3. ԳՀԱ «Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) կազմակերպման ժամանակ ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառման հայեցակարգային և մեթոդական հիմքերի մշակում»

2017-2018 թվականներ

4. ԳՀԱ «Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման նպատակներով տեղեկատվական-վերլուծական ուսումնասիրությունների անցկացում և միջազգային, տարածաշրջանային ու ազգային նորմատիվ-տեխնիկական բազաների վերլուծություն, և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման ժամանակ ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների ապահովում և ուսումնասիրությունների արդյունքներով՝ նորմատիվ-տեխնիկական բազայի կատարելագործման, այդ թվում՝ ստանդարտների ցանկերի արդիականացման, Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի իրականացումն ապահովող միջպետական ստանդարտների մշակման և ստանդարտացման զարգացման ռազմավարական գերակայությունների վերաբերյալ առաջարկների նախապատրաստում»

2017-2018 թվականներ

Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 4 ԳՀԱ

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ

1. ԳՀԱ «Մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորմանը ներկայացվող պահանջների նկարագրության մեթոդաբանության մշակում»

2017-2018 թվականներ

Ընդամենը՝ Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ

1. ԳՀԱ «Արդար մրցակցություն ապահովելու և ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակներով ԵԱՏՄ անդամ պետությունների ավտոմոբիլային փոխադրողների տնտեսական գործունեության պայմանների վերլուծություն և նշված պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկությունների մշակում»

2017-2018 թվականներ

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի փուլային ձևավորման վերաբերյալ առաջարկների մշակում»

2017-2018 թվականներ

Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ

Ընդամենը՝ ըստ փոխանցվող աշխատանքների՝ 10 գիտահետազոտական աշխատանք

II. Վերսկսվող գիտահետազոտական աշխատանքներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ

1. (կետը հանվել է ԵՏՀԿ 24.04.18 թիվ 83)

2. «Տվյալների անդրսահմանային շրջանառության կարգավորման մոդելների մշակում» ԳՀԱ

2018-2019 թվականներ

3. «Թվային հարթակների կարգավորման և տվյալների շրջանառության բնագավառում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում» ԳՀԱ

2018 թվական

4. «Մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի հեռանկարում կրիտիկական թվային ենթակառուցվածքի կարգավորման, զարգացման և անվտանգության ապահովման բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության վերաբերյալ առաջարկություններ» ԳՀԱ

2018 թվական

5. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ միմյանց միջև եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցությունների ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության ճանաչմանը և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ ակտի նախագծի մշակում» ԳՀԱ

2018 թվական

6. «Վստահության անդրսահմանային տարածքի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում էլեկտրոնային փաստաթղթերի երկարաժամկետ պահպանումն ու իրավաբանական ուժն ապահովող էլեկտրոնային փաստաթղթերի արխիվների կազմակերպմանը, ձևավորմանը և օգտագործմանն առնչվող պահանջների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, կարգի մշակում» ԳՀԱ

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 5 ԳՀԱ

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Կաթնային և մսային մթերատվությամբ խոշոր եղջերավոր անասունների, խոզերի տոհմային արժեքը գնահատելու մեթոդիկաների մշակում»

2018 թվական

2. ԳՀԱ «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակները սահմանելու՝ գիտականորեն հիմնավորված մեթոդների և մեթոդիկաների մշակում՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը»

2018 թվական

3. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ (5 և 10 տարի) կանխատեսումների ձևավորման մեթոդաբանությունների մշակում» ԳՀԱ

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ

1. ԳՀԱ «Բնական մենաշնորհների ոլորտների կարգավորման ներդաշնակեցման հարցերը»

2018-2019 թվականներ

2. «ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքների էլեկտրոնային անձնագրավորման համակարգի ստեղծում» ԳՀԱ

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների շահերին հասցվող վնասի հաշվարկման մեթոդաբանության մշակում՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 272-րդ կետին համապատասխան»

2018 թվական

2. ԳՀԱ «Հակագնագցման միջոցների կլանումը հայտնաբերելու հարցում օտարերկրյա իրավական համակարգերի պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության մեջ այն հաշվի առնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում»

2018 թվական

3. ԳՀԱ «Ներքին շուկայի պաշտպանության միջոցներն Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի լուծման հարցերով մարմնի որոշումների հետ համապատասխանեցնելու հարցում օտարերկրյա իրավական համակարգերի պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության մեջ այն հաշվի առնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում»

2018 թվական

Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ

 

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

1. ԳՀԱ «Նիկոտին պարունակող նոր տեսակի արտադրանքի շուկայի,այդպիսի արտադրանքի շրջանառության իրավական կարգավորման միջազգային փորձի ուսումնասիրությունների անցկացում և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նիկոտին պարունակող նոր տեսակի արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների և դրանց իրագործման մեխանիզմների մասին առաջարկություններ սահմանելու վերաբերյալ առաջարկների մշակում»

2018 թվական

2. ԳՀԱ «Մասնավորապես Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկա մատակարարվող կշռածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների սահմանման և իրագործման միջազգային պրակտիկայի ուսումնասիրում և դրա արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կշռածրարված ապրանքներին ներկայացվող պարտադիր պահանջների վերաբերյալ առաջարկների և դրանց իրագործման ու հսկողության մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում»

2018 թվական

3. ԳՀԱ «Էլեկտրատեխնիկական ճյուղի, էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի՝ սպառողական հատկությունները կորցրած արտադրատեսակների առանձին հավաքման, նախնական մշակման, վերամշակման և ուտիլիզացման ենթակառուցվածքի թափոնների հետ վարվելու ոլորտում միջազգային, այդ թվում՝ եվրոպական փորձի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն և առաջատար դրույթներն ու պահանջները Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ կիրարկելու և միջազգային ստանդարտներ մշակելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում»

2018 թվական

4. ԳՀԱ «Տեղեկատվական-վերլուծական ուսումնասիրությունների անցկացում և անվավոր տրանսպորտային միջոցների՝ պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին իրավաբանական կարևորություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի ձևակերպմանն անցնելու միջազգային և տարածաշրջանային պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական միության՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին տրանսպորտային միջոցների համապատասխանությունը հաստատող՝ իրավաբանական կարևորություն ունեցող փաստաթղթերի ձևակերպման նկատմամբ միասնականացված մոտեցումներ նախատեսող իրավունքի ձևավորման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում՝ հաշվի առնելով միջազգային փորձը»

2018 թվական

5. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև չափագիտության, ստանդարտացման և հավատարմագրման վերաբերյալ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների միջազգային փորձի և փաստաթղթերի ուսումնասիրում և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չափման միջոցների տրամաչափարկման կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ չափման միջոցների տրամաչափարկման արդյունքների փոխադարձ ճանաչման նպատակով»

2018 թվական

6. (կետը հանվել է ԵՏՀԿ 24.04.18 թիվ 83)

7. ԳՀԱ «Միջազգային փորձի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքային պարարտանյութերը շրջանառության մեջ բաց թողնելը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրում և հանքային պարարտանյութերի գրանցման կարգի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի նախագծի մշակում՝ հաշվի առնելով «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթները»

2018 թվական

8. ԳՀԱ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) իրագործմանը նախապատրաստվելու ընթացքում միջազգային համագործակցության լավագույն պրակտիկայի կիրառման վերաբերյալ առաջարկների մշակում»

2018 թվական

Ընդամենը՝ Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 7 ԳՀԱ

Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ

1. «Եվրասիական տնտեսական միության զարգացման ժամանակակից հարացույցի մշակում՝ հաշվի առնելով գլոբալ մարտահրավերները» ԳՀԱ

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

Ինտեգրման զարգացման դեպարտամենտ

1. «Եվրասիական տնտեսական ինտեգրման գլոբալ տնտեսական և քաղաքական գործոնների և մարտահրավերների համալիր վերլուծություն» ԳՀԱ

2018 թվական

2. «ԵԱՏՄ-ի և ԵԱՏՄ անդամներ չհանդիսացող՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցության վիճակի և զարգացման հեռանկարների վերլուծությունը՝ ներառյալ ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերի առավել խորը կապակցման հնարավորությունների վերլուծությունը» ԳՀԱ

2018 թվական

Ընդամենը՝ Ինտեգրման զարգացման դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

1. «Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետ տարածաշրջանային կառուցակարգերի ու մեխանիզմների մշակում և ձևավորում. միջազգային փորձ, եզրակացություններ և առաջարկություններ ԵԱՏՄ-ի համար» ԳՀԱ

2018-2019 թվականներ

2. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար հնարավոր և փաստացի ինտեգրացիոն էֆեկտների գնահատում։ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն մոդելի կատարելագործման ուղղությունների սահմանում՝ անդամ պետությունների փոխգործակցության արդյունքում ստացվող տնտեսական էֆեկտներն առավելագույնի հասցնելու նպատակով» ԳՀԱ

2018-2019 թվականներ

3 «Եվրասիական տնտեսական միության «ծախսեր-թողարկում» միջերկրային աղյուսակը կազմելու մեթոդաբանության մշակում, դրա հիման վրա Միության ինտեգրացիոն ներուժի փորձնական հաշվարկ և գնահատում» ԳՀԱ

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ

Վիճակագրության դեպարտամենտ

1 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թվային տնտեսության վիճակագրական ցուցանիշների համակարգի մշակում» ԳՀԱ

2018-2019 թվականներ

Ընդամենը` Վիճակագրության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների անդամ (նախարար)՝

 

1. ԳՀԱ «Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչումը»

2018 թվական

2. «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի հայեցակարգի մշակում» ԳՀԱ  2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (Նախարարի) մասով՝ 2 ԳՀԱ

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ

1. «Թվային տնտեսության ոլորտում հարաբերությունների վերլուծություն, շուկաների մասնակիցների վարքագծում սահմանափակող պրակտիկայի բացահայտում» ԳՀԱ

2018-2019 թվականներ

2. «Հետազոտություններ, մրցակցային իրավիճակի գնահատում և սեփական նախաձեռնությամբ հետաքննություններ անցկացնելիս անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման հսկողության արդյունավետության բարձրացման համակարգի (ռիսկի վրա հիմնված մոտեցման) մշակում» ԳՀԱ

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ

Էներգետիկայի դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սուբյեկտների փոխգործակցության մեխանիզմների և կառույցների մշակում՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության և զարգացման ժամանակ, Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության ցուցիչների և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության մոնիթորիգի արդյունքների գնահատման մեթոդիկայի մշակում»

2018-2019 թվականներ

Ընդամենը` Էներգետիկայի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ

 
1. ԳՀԱ «ԵԱՏՄ անդամ պետության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ու Եվրասիական տնտեսական միության՝ հակամենաշնորհային օրենսդրության խախտման համար պատասխանատվության ենթարկելու ու դրանից ազատելու հարցերով վերլուծություն, միջազգային փորձի ուսումնասիրում»

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Ինստիտուցիոնալ առանձնահատկությունների վերլուծություն և Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության ինստիտուցիոնալ կառուցվածքի հիմքերի կատարելագործում՝ առանց արգելքների, բացառումների և սահմանափակումների»

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ  

Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքներում՝ 34 ԳՀԱ

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 44 ԳՀԱ

(պլանը լրաց., փոփ., խմբ. ԵՏՀԿ 13.02.18 թիվ 26, ԵՏՀԿ 13.03.18 թիվ 45, ԵՏՀԿ 24.04.18 թիվ 83, ԵՏՀԿ 24.07.18 թիվ 124, փոփ. ԵՏՀԿ 06.11.18 թիվ 169)