ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 200 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանը և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ` |
Կ. Մինասյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 200 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների
|
ԳՀԱ-ի թեմա, ծածկագիր |
Կատարման ժամկետ |
|
I. Շարունակվող գիտահետազոտական աշխատանքներ | |
|
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Մարդու առողջության համար արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում ռիսկերի վրա հիմնված վերահսկողության մոդել» |
2017-2018 թվականներ |
|
2. ԳՀԱ «Սննդամթերքի մեջ քիմիական խառնուրդների, կենսաբանական ազդակների պարունակության հիգիենիկ նորմատիվների սահմանման և հիմնավորման մեթոդական ցուցումների մշակում՝ ըստ մարդու առողջությանը սպառնացող վտանգի չափորոշիչների» |
2017-2018 թվականներ |
|
Ընդամենը՝ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ | |
|
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Հետազոտությունների անցկացում՝ շինարարության, նախագծման և ինժինիրինգի ոլորտում ազատականացման ծրագրերի իրականացման մեթոդաբանական աջակցությամբ և ուղեկցմամբ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում նորմատիվ կարգավորման և դրա կիրառման գործելակերպի համեմատական վերլուծություն և ամփոփում, ինչպես նաև լավագույն միջազգային փորձի բացահայտում, կարգավորման միջոցների բովանդակային համարժեքության առկայության կամ բացակայության որոշում, ներդաշնակեցման ենթակա (ներառյալ մեթոդաբանության մշակումը և համաձայնեցումը) ակտերի (դրանց դրույթների) բացահայտում» |
2017-2018 թվականներ |
|
Ընդամենը՝ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ ստանդարտների համապատասխան ցանկերում ընդգրկված ստանդարտները չկիրառելու դեպքում ռիսկերի վերլուծության հիման վրա Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման նորմատիվ-իրավական կարգավորման վերաբերյալ առաջարկների մշակում» |
2017-2018 թվականներ |
|
2. ԳՀԱ «Անդամ պետությունների և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդ երկրների տեխնիկական կանոնակարգման համակարգերի ուսումնասիրությունների անցկացում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և ՇՀԿ-ի ու դրա անդամ պետությունների կամ դիտորդ պետությունների միջև՝ մյուս կողմից, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասով համապատասխան միջազգային պայմանագիր կնքելու հնարավորությունների և հեռանկարների վերլուծությունը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ ներառյալ ոլորտային հավելվածները» |
2017-2018 թվականներ |
|
3. ԳՀԱ «Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) կազմակերպման ժամանակ ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառման հայեցակարգային և մեթոդական հիմքերի մշակում» |
2017-2018 թվականներ |
|
4. ԳՀԱ «Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման նպատակներով տեղեկատվական-վերլուծական ուսումնասիրությունների անցկացում և միջազգային, տարածաշրջանային ու ազգային նորմատիվ-տեխնիկական բազաների վերլուծություն, և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման ժամանակ ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների ապահովում և ուսումնասիրությունների արդյունքներով՝ նորմատիվ-տեխնիկական բազայի կատարելագործման, այդ թվում՝ ստանդարտների ցանկերի արդիականացման, Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի իրականացումն ապահովող միջպետական ստանդարտների մշակման և ստանդարտացման զարգացման ռազմավարական գերակայությունների վերաբերյալ առաջարկների նախապատրաստում» |
2017-2018 թվականներ |
|
Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 4 ԳՀԱ | |
|
Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորմանը ներկայացվող պահանջների նկարագրության մեթոդաբանության մշակում» |
2017-2018 թվականներ |
|
Ընդամենը՝ Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Արդար մրցակցություն ապահովելու և ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակներով ԵԱՏՄ անդամ պետությունների ավտոմոբիլային փոխադրողների տնտեսական գործունեության պայմանների վերլուծություն և նշված պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկությունների մշակում» |
2017-2018 թվականներ |
|
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի փուլային ձևավորման վերաբերյալ առաջարկների մշակում» |
2017-2018 թվականներ |
|
Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ | |
|
Ընդամենը՝ ըստ փոխանցվող աշխատանքների՝ 10 գիտահետազոտական աշխատանք | |
|
II. Վերսկսվող գիտահետազոտական աշխատանքներ | |
|
Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ | |
|
1. (կետը հանվել է ԵՏՀԿ 24.04.18 թիվ 83) | |
| 2. «Տվյալների անդրսահմանային շրջանառության կարգավորման մոդելների մշակում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
|
3. «Թվային հարթակների կարգավորման և տվյալների շրջանառության բնագավառում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում» ԳՀԱ |
2018 թվական |
|
4. «Մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի հեռանկարում կրիտիկական թվային ենթակառուցվածքի կարգավորման, զարգացման և անվտանգության ապահովման բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության վերաբերյալ առաջարկություններ» ԳՀԱ |
2018 թվական |
|
5. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ միմյանց միջև եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցությունների ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության ճանաչմանը և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ ակտի նախագծի մշակում» ԳՀԱ |
2018 թվական |
|
6. «Վստահության անդրսահմանային տարածքի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում էլեկտրոնային փաստաթղթերի երկարաժամկետ պահպանումն ու իրավաբանական ուժն ապահովող էլեկտրոնային փաստաթղթերի արխիվների կազմակերպմանը, ձևավորմանը և օգտագործմանն առնչվող պահանջների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, կարգի մշակում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 5 ԳՀԱ | |
|
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Վերլուծություն՝ արդյունաբերության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության սիներգիկ էֆեկտների բացահայտման նպատակով» |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Կաթնային և մսային մթերատվությամբ խոշոր եղջերավոր անասունների, խոզերի տոհմային արժեքը գնահատելու մեթոդիկաների մշակում» |
2018 թվական |
|
2. ԳՀԱ «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակները սահմանելու՝ գիտականորեն հիմնավորված մեթոդների և մեթոդիկաների մշակում՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը» |
2018 թվական |
| 3. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ (5 և 10 տարի) կանխատեսումների ձևավորման մեթոդաբանությունների մշակում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ | |
|
Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Բնական մենաշնորհների ոլորտների կարգավորման ներդաշնակեցման հարցերը» |
2018-2019 թվականներ |
| 2. «ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքների էլեկտրոնային անձնագրավորման համակարգի ստեղծում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ | |
|
Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների շահերին հասցվող վնասի հաշվարկման մեթոդաբանության մշակում՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 272-րդ կետին համապատասխան» |
2018 թվական |
| 2. ԳՀԱ «Հակագնագցման միջոցների կլանումը հայտնաբերելու հարցում օտարերկրյա իրավական համակարգերի պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության մեջ այն հաշվի առնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում» |
2018 թվական |
|
3. ԳՀԱ «Ներքին շուկայի պաշտպանության միջոցներն Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի լուծման հարցերով մարմնի որոշումների հետ համապատասխանեցնելու հարցում օտարերկրյա իրավական համակարգերի պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության մեջ այն հաշվի առնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում» |
2018 թվական |
|
Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ |
|
|
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Նիկոտին պարունակող նոր տեսակի արտադրանքի շուկայի,այդպիսի արտադրանքի շրջանառության իրավական կարգավորման միջազգային փորձի ուսումնասիրությունների անցկացում և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նիկոտին պարունակող նոր տեսակի արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների և դրանց իրագործման մեխանիզմների մասին առաջարկություններ սահմանելու վերաբերյալ առաջարկների մշակում» |
2018 թվական |
| 2. ԳՀԱ «Մասնավորապես Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկա մատակարարվող կշռածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների սահմանման և իրագործման միջազգային պրակտիկայի ուսումնասիրում և դրա արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կշռածրարված ապրանքներին ներկայացվող պարտադիր պահանջների վերաբերյալ առաջարկների և դրանց իրագործման ու հսկողության մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում» |
2018 թվական |
|
3. ԳՀԱ «Էլեկտրատեխնիկական ճյուղի, էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի՝ սպառողական հատկությունները կորցրած արտադրատեսակների առանձին հավաքման, նախնական մշակման, վերամշակման և ուտիլիզացման ենթակառուցվածքի թափոնների հետ վարվելու ոլորտում միջազգային, այդ թվում՝ եվրոպական փորձի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն և առաջատար դրույթներն ու պահանջները Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ կիրարկելու և միջազգային ստանդարտներ մշակելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում» |
2018 թվական |
|
4. ԳՀԱ «Տեղեկատվական-վերլուծական ուսումնասիրությունների անցկացում և անվավոր տրանսպորտային միջոցների՝ պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին իրավաբանական կարևորություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի ձևակերպմանն անցնելու միջազգային և տարածաշրջանային պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական միության՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին տրանսպորտային միջոցների համապատասխանությունը հաստատող՝ իրավաբանական կարևորություն ունեցող փաստաթղթերի ձևակերպման նկատմամբ միասնականացված մոտեցումներ նախատեսող իրավունքի ձևավորման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում՝ հաշվի առնելով միջազգային փորձը» |
2018 թվական |
|
5. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև չափագիտության, ստանդարտացման և հավատարմագրման վերաբերյալ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների միջազգային փորձի և փաստաթղթերի ուսումնասիրում և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չափման միջոցների տրամաչափարկման կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ չափման միջոցների տրամաչափարկման արդյունքների փոխադարձ ճանաչման նպատակով» |
2018 թվական |
|
6. (կետը հանվել է ԵՏՀԿ 24.04.18 թիվ 83) | |
|
7. ԳՀԱ «Միջազգային փորձի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքային պարարտանյութերը շրջանառության մեջ բաց թողնելը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրում և հանքային պարարտանյութերի գրանցման կարգի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի նախագծի մշակում՝ հաշվի առնելով «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթները» |
2018 թվական |
|
8. ԳՀԱ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) իրագործմանը նախապատրաստվելու ընթացքում միջազգային համագործակցության լավագույն պրակտիկայի կիրառման վերաբերյալ առաջարկների մշակում» |
2018 թվական |
|
Ընդամենը՝ Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 7 ԳՀԱ | |
|
Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ | |
|
1. «Եվրասիական տնտեսական միության զարգացման ժամանակակից հարացույցի մշակում՝ հաշվի առնելով գլոբալ մարտահրավերները» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
| Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Ինտեգրման զարգացման դեպարտամենտ | |
|
1. «Եվրասիական տնտեսական ինտեգրման գլոբալ տնտեսական և քաղաքական գործոնների և մարտահրավերների համալիր վերլուծություն» ԳՀԱ |
2018 թվական |
|
2. «ԵԱՏՄ-ի և ԵԱՏՄ անդամներ չհանդիսացող՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցության վիճակի և զարգացման հեռանկարների վերլուծությունը՝ ներառյալ ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերի առավել խորը կապակցման հնարավորությունների վերլուծությունը» ԳՀԱ |
2018 թվական |
| Ընդամենը՝ Ինտեգրման զարգացման դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ | |
|
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ | |
|
1. «Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետ տարածաշրջանային կառուցակարգերի ու մեխանիզմների մշակում և ձևավորում. միջազգային փորձ, եզրակացություններ և առաջարկություններ ԵԱՏՄ-ի համար» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
|
2. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար հնարավոր և փաստացի ինտեգրացիոն էֆեկտների գնահատում։ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն մոդելի կատարելագործման ուղղությունների սահմանում՝ անդամ պետությունների փոխգործակցության արդյունքում ստացվող տնտեսական էֆեկտներն առավելագույնի հասցնելու նպատակով» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
|
3 «Եվրասիական տնտեսական միության «ծախսեր-թողարկում» միջերկրային աղյուսակը կազմելու մեթոդաբանության մշակում, դրա հիման վրա Միության ինտեգրացիոն ներուժի փորձնական հաշվարկ և գնահատում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
| Ընդամենը՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ | |
|
Վիճակագրության դեպարտամենտ | |
|
1 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թվային տնտեսության վիճակագրական ցուցանիշների համակարգի մշակում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը` Վիճակագրության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների անդամ (նախարար)՝ |
|
|
1. ԳՀԱ «Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչումը» |
2018 թվական |
| 2. «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի հայեցակարգի մշակում» ԳՀԱ | 2018-2019 թվականներ |
|
Ընդամենը՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (Նախարարի) մասով՝ 2 ԳՀԱ |
|
|
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ |
|
| 1. «Թվային տնտեսության ոլորտում հարաբերությունների վերլուծություն, շուկաների մասնակիցների վարքագծում սահմանափակող պրակտիկայի բացահայտում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
| 2. «Հետազոտություններ, մրցակցային իրավիճակի գնահատում և սեփական նախաձեռնությամբ հետաքննություններ անցկացնելիս անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման հսկողության արդյունավետության բարձրացման համակարգի (ռիսկի վրա հիմնված մոտեցման) մշակում» ԳՀԱ |
2018-2019 թվականներ |
| Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ | |
|
Էներգետիկայի դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սուբյեկտների փոխգործակցության մեխանիզմների և կառույցների մշակում՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության և զարգացման ժամանակ, Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության ցուցիչների և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության մոնիթորիգի արդյունքների գնահատման մեթոդիկայի մշակում» |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը` Էներգետիկայի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ |
|
| 1. ԳՀԱ «ԵԱՏՄ անդամ պետության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ու Եվրասիական տնտեսական միության՝ հակամենաշնորհային օրենսդրության խախտման համար պատասխանատվության ենթարկելու ու դրանից ազատելու հարցերով վերլուծություն, միջազգային փորձի ուսումնասիրում» |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը՝ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ |
|
|
1. ԳՀԱ «Ինստիտուցիոնալ առանձնահատկությունների վերլուծություն և Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության ինստիտուցիոնալ կառուցվածքի հիմքերի կատարելագործում՝ առանց արգելքների, բացառումների և սահմանափակումների» |
2018-2019 թվականներ |
| Ընդամենը՝ Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ | |
|
Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքներում՝ 35 ԳՀԱ | |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 45 ԳՀԱ | |