ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Առաջարկել տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել մասնակի անհատույց սեփականաշնորհման վերաբերյալ որոշումների փաթեթը, հաշվի առնելով, որ`
- սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա չեն վաճառման մինչև 1995 թվականի հունիսի 1-ը.
- պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
11 մարտի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Նխ-624-I. |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|