ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված և հասարակական հնչեղություն ստացած հայտարարությունները ինչպես նախկին, այնպես էլ ներկա բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնական դիրքի չարաշահումների մասին և ելնելով այդ փաստերի անկողմնակալ, բազմակողմանի և օպերատիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ է.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Գևորգյանին` մեկշաբաթյա ժամկետում ստեղծել հատուկ քննչական խումբ վերոհիշյալ հայտարարություններում բերված փաստերն ուսումնասիրելու, ինչպես նաև այդ առթիվ իրավապահ մարմիններում առկա քրեական գործերին և նյութերին օրենքով սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու համար:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը` տասնօրյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողով, նրանում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորական խմբերի և խմբակցությունների ներկայացուցիչներ` հատուկ քննչական խմբի աշխատանքները օրենքով սահմանված կարգով վերահսկելու համար:
3. Սահմանել, որ ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական ու հատուկ հանձնաժողովների կանոնադրության 4-րդ գլխի և 18, 19, 23, 24 հոդվածների համաձայն` երեք ամիս ժամանակով, եթե Գերագույն խորհուրդն այլ որոշում չի ընդունի:
4. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Գերագույն խորհրդում պարբերաբար լսել ժամանակավոր հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հաղորդումները քննության ընթացքի մասին:
|
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ` |
բ. արարքցյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|