ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Նշելով, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված որոշումներով տրված հանձնարարականները կատարելու ժամկետների խախտման դեպքերը պարբերական բնույթ են կրում և բացասաբար են անդրադառնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի գործունեության վրա, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:
2. Սույն հարցին անդրադառնալ 1994 թվականի փետրվարի վերջին:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
բ. արարքցյան |
|
|