ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1311-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ժէ» պարբերությունում «2023 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2023 թվականի մարտի 31-ը» նախադասության փոխարեն սխալմամբ նշվել է «2023 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև մարտի 31-ը» նախադասությունը, խնդրում ենք նշված որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
|
03.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2026 թվական: