ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՏԱՎՈՒՇԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Մ. Մ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Բավարարել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Ա. Գևորգյանի միջնորդությունը Տավուշի շրջանային խորհրդի պատգամավոր Միքայել Մելիքի Մելիքյանին քրեական պատասխանատվության կանչելու համաձայնություն տալու մասին:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
11 մարտի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Նխ-622-I. |