ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Լ. Բ. ԱԴԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-621-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/5 (1057) 15 մարտ, Հոդ.61
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
04.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Լ. Բ. ԱԴԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

«Պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահ Լ. Բ. Ադամյանին և նախագահությանն անվստահություն հայտնելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի հունվարի 21-ի որոշման երկրորդ կետում կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ`

«Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահությանը` շարունակել իր գործունեությունը մինչև նոր նախագահության ձևավորումը»:

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

 

4 մարտի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ.Նխ-621-I.