ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.02.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 փետրվարի 2019 թվականի

թիվ 34

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան՝

1 Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2019-2020 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանը և այդ մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի փետրվարի 26-ի

թիվ 34 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2019-2020 թվականների գիտահետազոտական աշխատանքների

 

ԳՀԱ-ի թեման, ծածկագիրը

Կատարման ժամկետը

I. Շարունակվող գիտահետազոտական աշխատանքներ

 

Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության զարգացման ժամանակակից հարացույցի մշակում՝ հաշվի առնելով գլոբալ մարտահրավերները»

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Վստահության անդրսահմանային տարածքի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում էլեկտրոնային փաստաթղթերի երկարաժամկետ պահպանումն ու իրավաբանական ուժն ապահովող էլեկտրոնային փաստաթղթերի արխիվների կազմակերպմանը, ձևավորմանը և օգտագործմանն առնչվող պահանջների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, կարգի մշակում»

2018-2019 թվականներ

2. ԳՀԱ «Տվյալների անդրսահմանային շրջանառության կարգավորման մոդելների մշակում»

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ

 

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության «ծախսեր-բացթողում» միջերկրային աղյուսակը կազմելու մեթոդաբանության մշակում, դրա հիման վրա Միության ինտեգրացիոն ներուժի փորձնական հաշվարկ և գնահատում»

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Վիճակագրության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թվային տնտեսության վիճակագրական ցուցանիշների համակարգի մշակում»

2018-2019 թվականներ

Ընդամենը` Վիճակագրության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ (5 և 10 տարի) կանխատեսումների ձևավորման մեթոդաբանությունների մշակում»

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Հետազոտություններ, մրցակցային իրավիճակի գնահատում և հետաքննություններ սեփական նախաձեռնությամբ անցկացնելիս անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման համակարգի (ռիսկի վրա հիմնված մոտեցման) մշակում»

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Հակամենաշնորհային օրենսդրության խախտման համար պատասխանատվության ենթարկելու ու դրանից ազատելու հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն, միջազգային փորձի ուսումնասիրում»

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)՝

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի հայեցակարգի մշակում»

2018-2019 թվականներ

Ընդամենը՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին) վերաբերող մասում՝ 1 ԳՀԱ

 

Ընդամենը՝ ըստ փոխանցվող աշխատանքների՝ 9 գիտահետազոտական աշխատանք

 

II. Վերսկսվող գիտահետազոտական աշխատանքներ

 

Ինտեգրման զարգացման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հեռանկարային զարգացում։ Միության նպատակներին հասնելու և Միության իրավունքի կատարելագործման համատեքստում ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մասով առաջարկությունների մշակում»

2019 թվական

2. ԳՀԱ «Ինտեգրացիոն միավորման շրջանակներում կայուն զարգացման նպատակների ցուցանիշներին հասնելու վերլուծության մեթոդաբանության մշակում և դրա գործնական փորձարկում՝ Եվրասիական տնտեսական միության օրինակով։ Միությունում ինտեգրացիոն գործընթացների՝ տվյալ ցուցանիշներին հասնելու վրա ազդեցության գնահատում»

2019-2020 թվականներ

Ընդամենը՝ Ինտեգրման զարգացման դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ

 

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Կառուցվածքային բյուջետային հաշվեկշռի ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանության մշակում և դրա գնահատում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար»

2019-2020 թվականներ

Ընդամենը՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Վիճակագրության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Համաշխարհային թվայնացման պայմաններում ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության ապագայի ֆորսայթ հետազոտություն»

2019 թվական

Ընդամենը՝ Վիճակագրության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական մակարդակի փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում, այդ թվում՝ համաշխարհային մակարդակի հետ համեմատության մեջ՝ մասնագիտական պատրաստվածության կենտրոնների ձևավորման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների համաձայն՝ արդյունաբերության առաջնային ճյուղերի տեխնոլոգիական մակարդակի բարձրացման ուղղությունների սահմանման, ինչպես նաև առաջարկություններ ձևավորելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին ներկայացնելու նպատակով ԵՄ-ում, Չինաստանում, Հարավ-արևելյան Ասիայում, ԱՄՆ-ում զարգացման ծրագրերի ուսումնասիրման հիման վրա նորարարական ճյուղերի և տեխնոլոգիական ճեղքումային մոտեցումների զարգացման համար»

2019 թվական

2. ԳՀԱ «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծման ու օգտագործման, համաշխարհային շուկայում տիեզերական արտադրանքի և ծառայությունների առաջխաղացման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական և նորարարական համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիների հետազոտություն»

2019-2020 թվականներ

3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության հաստոցագործիքային արդյունաբերության զարգացման ռազմավարության նախագծի մշակում երկարաժամկետ հեռանկարով»

2019 թվական

Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ

 

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Միջազգային փորձի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքային պարարտանյութերի շրջանառության մեջ դնելը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի հետազոտություն և հանքային պարարտանյութերի գրանցման կարգի նախագծի, ինչպես նաև «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթները հաշվի առնելով՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելու համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի նախագծի մշակում»

2019 թվական

2. ԳՀԱ «Արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողական ու վերահսկողական միջոցառումների շրջանակներում ձեռնարկված միջոցների շուրջ վեճերի և տարաձայնությունների կարգավորման միջազգային փորձի տեղեկատվական-վերլուծական հետազոտությունների անցկացում և Եվրասիական տնտեսական միությունում արտադրանքի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության ակտերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման շրջանակներում վիճելի հարցերի իրավական կարգավորման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում»

2019 թվական

3. ԳՀԱ «Արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտման, ինչպես նաև համապատասխանության պարտադիր գնահատում անցկացնելու կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման ոլորտում միջազգային փորձի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության տեղեկատվական-վերլուծական հետազոտությունների անցկացում և Եվրասիական տնտեսական միությունում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները չպահպանելու, ինչպես նաև համապատասխանության պարտադիր գնահատում կատարելու կանոններն ու ընթացակարգերը խախտելու համար պատասխանատվության, այդ թվում՝ տնտեսական պատասխանատվության սահմանման միասնական մոտեցումների ներդրման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում»

2019 թվական

4. ԳՀԱ «Տեղեկատվական-վերլուծական հետազոտությունների անցկացում և նորմատիվ-տեխնիկական բազայի կատարելագործման, այդ թվում՝ Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի իրագործումն ապահովող ստանդարտների ցանկերի արդիականացման և միջպետական ստանդարտների մշակման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում»

2019-2020 թվականներ

5. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ զանգվածային սպառման արտադրանքի առանձին տեսակներին ներկայացվող՝ պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման անցկացում միջազգային և եվրոպական ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և արտադրանքի նկատմամբ պահանջներ սահմանող այլ փաստաթղթերի) վերլուծության, ինչպես նաև զանգվածային սպառման արտադրանքի առանձին տեսակների կարգավորման միջազգային և եվրոպական փորձի հիման վրա»

2019-2020 թվականներ

6. (կետը հանվել է ԵՏՀԿ 06.08.19 թիվ 135)

7. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրերում բութադիենի զանգվածային կոնցենտրացիայի որոշման բնագավառում չափումներ կատարելու միջազգային փորձի հետազոտություն և դրա հիման վրա պոլիստիրոլից ու ստիրոլի համապոլիմերներից ստացված արտադրատեսակներում պարունակվող բութադիենի՝ ջրային և օդային միջավայրերում զանգվածային կոնցենտրացիայի միավորներով արտահայտված միգրացիայի մակարդակի որոշման մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները կատարելու ու կիրառելու և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով»

2019-2020 թվականներ

8. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրերում քլորբենզոլի զանգվածային կոնցենտրացիայի որոշման բնագավառում չափումներ կատարելու միջազգային փորձի հետազոտություն և դրա հիման վրա պոլիկարբոնատից ստացված արտադրատեսակներում պարունակվող քլորբենզոլի՝ ջրային և օդային միջավայրերում զանգվածային կոնցենտրացիայի միավորներով արտահայտված միգրացիայի մակարդակի որոշման մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները կատարելու ու կիրառելու և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով»

2019-2020 թվականներ

Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 7 ԳՀԱ

 

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Բնական մենաշնորհների ոլորտների կարգավորման ներդաշնակեցման հարցերը»

2019-2020 թվականներ

Ընդամենը՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Թվային տնտեսության ոլորտում հարաբերությունների վերլուծություն, շուկաների մասնակիցների վարքագծում սահմանափակող պրակտիկայի հայտնաբերում»

2019-2020 թվականներ

Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)՝

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում հատուկ ռեժիմների («կարգավորիչ ավազահրապարակների») մեխանիզմի մշակման մասին»

2019 թվական

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների զբաղվածությունն ու աշխատանքի տեղավորումն ապահովելու համար թվային էկոհամակարգի մոդելի մշակում»

2019 թվական

3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործունեության սուբյեկտների անդրսահմանային նույնականացման մեխանիզմների մշակում»

2019-2020 թվականներ
Ընդամենը՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամին (Նախարարին) վերաբերող հարցերի մասով՝ 3 ԳՀԱ  

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

 

1. «Եվրասիական տնտեսական միության գործընկեր երկրների հետ արտաքին առևտրի զարգացման հեռանկարների հետազոտում և Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական ներուժի իրագործման համար խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկների մշակում՝ ազատ առևտրի վերաբերյալ նոր համաձայնագրերի շրջանակներում» ԳՀԱ

2019 թվական

 
Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ  
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ  

1. «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային փորձի և գործելակերպի հետազոտում, սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ազգային (տարածաշրջանային) ծրագրի ներդրման և իրագործման հայեցակարգային ու մեթոդական հիմքերի մշակում, սպառողական, այդ թվում՝ անդրսահմանային վեճերի արտադատական կարգավորման, սպառողների իրավական աջակցության մեխանիզմների ստեղծում» ԳՀԱ

2019-2020 թվականներ

 

2. «Եվրասիական տնտեսական միությունում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության արդյունավետության բարձրացման հայեցակարգի և մեթոդական ապահովման մշակում՝ արտադրանքի ու ծառայությունների անկախ փորձաքննության միջպետական ստանդարտացման և ընթացակարգերի ներդրման հիման վրա» ԳՀԱ

2019-2020 թվականներ
Ընդամենը՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ  
Արարողակարգի եւ կազմակերպական ապահովման դեպարտամենտ  

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության զարգացման ռիսկերի եւ հեռանկարների վերլուծությունը գլոբալ շուկայում առեւտրային պատերազմների, ֆինանսական պատժամիջոցների եւ հովանավորչության աճի պայմաններում»

201-2020 թվականներ

Ընդամենը՝ Արարողակարգի եւ կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ընդամենը՝ ըստ վերսկսվող աշխատանքների՝ 23 գիտահետազոտական աշխատանք

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 32 գիտահետազոտական աշխատանք

 

(պլանը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԿ 06.08.19 թիվ 135, փոփ., լրաց. ԵՏՀԿ 23.09.19 թիվ 161, ԵՏՀԿ 26.11.19 թիվ 186)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2019, թիվ 186 26.02.2019, թիվ 34
23.09.2019, թիվ 161 26.02.2019, թիվ 34
06.08.2019, թիվ 135 26.02.2019, թիվ 34
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան