ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ, 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Գերագույն խորհրդում Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի, 1994 թվականի պետական բյուջեի և դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագծերի քննարկման ընթացքում արված առաջարկությունները և դիտողությունները, ի գիտություն ընդունելով արված դիտողությունները և առաջարկությունները վերլուծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ընդհատել քննարկումները։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկշաբաթյա ժամկետում Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը արված առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ։
|
Հայաստանի Հանրապետության |
բ. արարքցյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|