ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ, 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն-1012-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/5 (1057) 15 մարտ, Հոդ.50
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ, 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Գերագույն խորհրդում Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի, 1994 թվականի պետական բյուջեի և դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագծերի քննարկման ընթացքում արված առաջարկությունները և դիտողությունները, ի գիտություն ընդունելով արված դիտողությունները և առաջարկությունները վերլուծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Ընդհատել քննարկումները։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկշաբաթյա ժամկետում Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը արված առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան


3 մարտի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ. Ն-1012-I.