ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն-1009-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/4 (1056) 28 փետրվար, Հոդ.41
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1994 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները ստեղծված ծանր վիճակից հանելու, նրանց պահանջմունքները բավարարելու, 1994 թվականի բերքի ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

1. Մինչև 1994 թվականի մարտի 1-ը քննարկել գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման միջոցառումների մասին հարցը:

2. Մեկամսյա ժամկետում մշակել գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները դիզելային վառելիքով, սերմերով, պարարտանյութերով և թունաքիմիկատներով ապահովելու (այդ թվում նաև` ապառիկ վաճառքով) և բերքի հանդիպակաց վաճառքի միջոցով գումարը մարելու մեխանիզմները:

3. Գյուղատնտեսությունը ոռոգման ջրով ապահովելու նպատակով մեկշաբաթյա ժամկետում սկսել և մինչև ապրիլի վերջը (իսկ Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում` մինչև ապրիլի 15-ը) ավարտել հիմնական ջրատարների նորոգումը:

4. 1994 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել հաղորդում գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին:

 

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան


16 փետրվարի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ. Ն-1009-I.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան