ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 106-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 675-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02699418) «ՕՎԱԼ» պլաստիկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01205053) 2026 թվականի փետրվարի 6-ին կնքված՝ N 01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սածիլի բաժակների և ծիրանի արկղների ձեռքբերում՝ 197,481 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անտառապատում և անտառվերականգնում Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում» ծրագրի մասին» N 675-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|