ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 109-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 07618624) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից «ԱյԴիԱ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆիլին ԷյԷմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00222421) 2026 թվականի փետրվարի 6-ին կնքված՝ N 060226 PH պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հաշվապահական և մարդկային ռեսուրսների կառավարման ծառայությունների մատուցում 2026 թվականի փետրվարի 19-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 360,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամսական 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00252944) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված՝ N 02-100226 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում 2026 թվականի փետրվարի 19-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամսական 850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
03.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |