ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 104-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 794-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վահագն Մելիք-Մարտիրոսյան Վիգենի» անհատ ձեռնարկատերի հետ (ՀՎՀՀ՝ 21304935) 2026 թվականի փետրվարի 16-ին կնքված՝ N 03ՓՎ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 14 հատ անջատիչի և 15 հատ ադապտերի ձեռքբերում` 4,724,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԷՆԵՐԳՈ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01018596) 2025 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված՝ N 03/12/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևան քաղաքի Դեմիրճյան 20-22 հասցեում տեղադրված էլեկտրական ենթակայանի սարքավորումների երաշխիքային սպասարկման, տրանսֆորմատորային ենթակայանի միջոցով ժամանակավոր էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում և ժամանակավոր ենթակայանի հիմքի քանդման ու բետոնացման, հողանցման կոնտուրի, մալուխային խրամուղիների քանդման, մոնտաժման և տարածքից դուրս անհրաժեշտ արտաքին ցանցի կառուցման ու միացման աշխատանքների իրականացում, ինչպես նաև «Հայկական էլեկտրական ցանցերի» փակ բաժնետիրական ընկերության հետ բաժանորդագրության գործընթացների ապահովում` 49,403,805 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան


03.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ