ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 40-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 107-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 40-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի փետրվարի 4-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 40-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2014 թվականի հուլիսի 25-ին կնքված` N09106149959 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված` N 015.02.17 11424 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2017 թվականի հունվարի 31-ին կնքված` N 091011711412 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520388) 2012 թվականի օգոստոսի 9-ին կնքված` N 014606 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520388) 2017 թվականի փետրվարի 24-ին կնքված` N 267777 (քարտի համար՝ 2010327) պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2011 թվականի օգոստոսի 23-ին կնքված` N 99/23/08/2011 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2017 թվականի մայիսի 18-ին կնքված` N 19366806 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 123,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան


03.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ