ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 1994 թ. N 119
Քաղ. Երևան
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության առաջարկությունը և Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքերի համալիրը (Հայկական նրբ. N 2) իր գույքով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` ներգրավելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, ստեղծել հանձնաժողով և 15-օրյա ժամկետում ավարտել նշված շենքերի համալիրի ու գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |