ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կանոնակարգի 60 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. 1994 թվականի հունվարի 31-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով.
1994 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի մասին
|
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ |
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման նախագծի մասին
Եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված և Հայաստանի Հանրապետությունում գործող եկամտահարկի արտոնությունների, ինչպես նաև «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխի գործողությունը կասեցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
«Եկամտահարկի հաստատագրված վճարումների, ինչպես նաև եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
«Եկամտահարկի հաստատագրված վճարումների, ինչպես նաև եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման նախագծի մասին
«Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
|
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության կառավարություն |
2. Առաջարկել`
ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված օրենքների և որոշումների նախագծերի քննարկման նախապատրաստումը: Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել հիշյալ նախագծերի քննարկումների համաձայնեցված գրաֆիկ.
բ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներին` Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1994 թվականի ծրագրի` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում քննարկումների համաձայնեցված գրաֆիկ:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ` |
Ա. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
14 հունվարի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Նխ-604-I. |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|