ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 171-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագիտական հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ 2026 թվականի մարտի 2-4-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման գիշերավարձի, օրապահիկի ծախսերը, ինչպես նաև ապահովագրավճարը կատարել՝
1) Վահան Կոստանյանինը, Սասուն Հովհաննիսյանինը՝ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Լենա Նանուշյանինը՝ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Անուշիկ Ավետյանինը, Ժակ Հակոբյանինը՝ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Արմեն Սիմոնյանինը, Նարեկ Ապիտոնյանինը՝ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
5) Ռաֆայել Գևորգյանինը (այդ թվում՝ Թբիլիսի-Երևան ավիատոմսի ծախսը)՝ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին.
6) Աննա Բեգլարյանինը՝ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը հատկացված միջոցների հաշվին.
7) Սոնա Դարբինյանինը՝ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը կատարել 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
4. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 171-Ա որոշման |
ԿԱԶՄ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Վ. Կոստանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (02.03.2026 – 03.03.2026 թթ.) | |
| Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
| Ա. Ավետյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
| Ա. Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
| Ն. Ապիտոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
| Ռ. Գևորգյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
| Ա. Բեգլարյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ | |
| Ժ. Հակոբյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ (միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար) | |
| Ս. Դարբինյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ | |
| Ս. Հովհաննիսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետի պարտականությունները կատարող |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
02.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |