ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 13-ին
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.
| «Հոդված 29.1. | Օպերատորի ընտրության ընթացակարգի բողոքարկման իրավունքը |
1. Օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքներով շահագրգիռ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու Հանձնաժողովի՝ որակավորման հայտը մերժելու կամ հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշումը համապատասխան որոշման ծանուցման կամ հրապարակման օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում:
2. Օպերատորի ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ Հանձնաժողովի որոշումների բողոքարկման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ։»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կայացրած որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 26 Երևան ՀՕ-50-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2026 թվական: