ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 161-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1468-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 16-րդ մասի 5-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1468-Ա որոշման հավելվածում.
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Արմեն Ծատուրյան - «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ջուլիետա Հովսեփյան - «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները կատարող (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Լիլիթ Մկրտչյան - «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ժաննա Հարությունյան - «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
26.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|