ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 160-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1226-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 16-րդ մասի 5-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1226-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Արտաշես Թորոսյան - «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ժաննա Հարությունյան - «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Արմեն Ծատուրյան - «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Սյուզաննա Շամախյան - Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Նոնա Խաչատրյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Աստղիկ Հարությունյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի սովորող» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
26.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|