ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 491-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.71 ՇԵՆՔԻ Հ.54 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1046-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1046-Ա

«23» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 491-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.71 ՇԵՆՔԻ Հ.54 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի փետրվարի 10-ի N 491-Ա որոշմամբ` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Բաբաջանյան փողոց հ.71 շենքի հ.54 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարվել է Կարեն Նորայրի Պողոսյանին, Սաթենիկ Մարատի Գևորգյանին, Սյուզանա Կարոլինա Կարենի Պողոսյանին և Նորիկ Կարենի Պողոսյանին։

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի փետրվարի 10-ի N 491-Ա որոշումը.

 1. Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Կարեն Նորայրի Պողոսյանի, Սաթենիկ Մարատի Գևորգյանի, Սյուզանա Կարոլինա Կարենի Պողոսյանի և Նորիկ Կարենի Պողոսյանի հետ կնքել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20․12․2014թ. h. 20122014-01-0245 վկայական), Բաբաջանյան փողոց հ.71 շենքի հ.54 բնակարանի նվիրատվության պայմանագիր:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում.

2) պետական գրանցման, նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան