ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ-ՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/1-2(1005-1006) հունվար, Հոդ.20
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
04.01.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.01.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցման ընթացքում ծագող հարցերի օպերատիվ լուծման նպատակով որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ստեղծել օպերատիվ շտաբ հետևյալ կազմով`

Հարությունյան Գագիկ Գարուշի - Հայաստանի Հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Բագրատյան Հրանտ Արարատի - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Ջանոյան Ջանիկ Արտաշեսի - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Եսայան Աշոտ Կոլյայի - Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար

Եղիազարյան Արմեն Բենիամինի - Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դավթյան Լևոն Միսակի - Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետ

Սահակյան Սուրեն Մուշեղի - Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի պաշտոնակատար

Բարխուդարյան Լևոն Վլադիմիրի - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Իսահակյան Իսահակ Աբասի - Հայաստանի Հանրապետության բանկի վարչության նախագահ

Հարությունյան Մարտին Կարապետի - ՀԱՄԽ-ի նախագահ

Սիտարյան Ստեփան Արամայիսի - ակադեմիկոս:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ`

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

4 հունվարի 1992 թվականի,

քաղ. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան