ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1020-Ա |
«23» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԲԿԻՐ, Ն.ԶԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.15 ՇԵՆՔԻ Հ.3 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լ/ա Կարապետ Բեկյանի դիմումը` Արաբկիր, Ն.Զարյան փողոցի հ.15 շենքի հ.3 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն և Մերի Ղանդիլյանին պատկանող բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.05112018-01-0085 վկայական) գործառական նշանակությունը հասարակական դասակարգելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարա-պետության և քաղաքաշինության վարչության Ն/68701-25 եզրակացությունը.
1. Արաբկիր, Ն.Զարյան փողոցի հ.15 շենքի հ.3 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Մերի Ղանդիլյանին և Կարապետ Բեկյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել հասարակական նշանակության:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |