ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 1393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1010-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1010-Ա

«23» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 1393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի ապրիլի 10-ի «Երևանի քաղաքապետի 2022 թվականի մայիսի 30-ի N 1986-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու ու որոշումներ ընդունելու Երևանի քաղաքապետի լիազորությունները վերապահելու մասին» N 1393-Ա որոշման 4-րդ կետում՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ Հարություն Մելքումյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Հայկ Էվոյանին» բառերով:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան