|
N 974-Ա |
«20» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի Հ.153-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 14-ի «Ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն տրամադրելու մասին» հ. 153-Ա որոշման հավելվածի 23-րդ տողի 3-րդ սյունակում, «01 PP 010» բառերը փոխարինել «02 JL 020» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
| Տ. Ավինյան |