ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1090-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 158-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1090-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 16-րդ մասի 5-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 3-ի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1090-Ա որոշման հավելվածում`

1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Լալիկ Խաչատրյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մերի Սարգսյան - Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)» բառերով.

2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Օֆելյա Ստեփանյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության ֆակուլտետ, բակալավրի ուսանող» բառերը փոխարինել «Էմիլյա Հայրապետյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Սյուզան Մարտիրոսյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետ, բակալավրի ուսանող» բառերը փոխարինել «Մերի Մուշեղյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանող» բառերով,

գ. «Ռիտա Սաղաթելյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետ, բակալավրի ուսանող» բառերը փոխարինել «Ռիտա Սաղաթելյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով,

դ. «Էլիզա Հարությունյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող» բառերը փոխարինել «Ալինա Կարապետյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով,

ե. «Մարիանա Գասպարյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող» բառերը փոխարինել «Միլենա Սաղաթելյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

25.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ