ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 157-Ա
ՀԽՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՕԼԳԱ ԳԱԲԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
25.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 157-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԽՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՕԼԳԱ ԳԱԲԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ժ. Անդրեասյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
| Դ. Դանիելյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
| Վ. Սիրունյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
| Ա. Դարբինյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
| Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
| Լ. Հովհաննիսյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
| Հ. Բաբայան | - ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության գեներալ-մայոր | |
| Տ. Անանիա վարդապետ Ծատուրյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) | |
| Ծ. Մովսիսյան | - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժ/պ (համաձայնությամբ) | |
| Դ. Ղազարյան | - «Հայաստանի երաժշտական ընկերություն» ՀԿ-ի նախագահ | |
| Հ. Նազարյան | - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) | |
| Ա. Գաբայան | - Օլգա Գաբայանի ընտանիքի անդամ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
25.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |