ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐԳԱՐ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 143-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.02.2026-03.06.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.01.2026
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» հունվարի 2026 թվական

ք. Երևան

N 143-Ա

 

«ԱՐԳԱՐ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.02.26 N 395-Ա)

 

Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 295-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով «ԱՐԳԱՐ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված քաղաքացիական զենքի արտադրության լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, շահագրգիռ մարմինների դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 22-ի N 3 եզրակացությունը.

(նախաբանը փոփ. 23.02.26 N 395-Ա)

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԱՐԳԱՐ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ ՄԱՐԶ ԿՈՏԱՅՔ, ՀԱՄԱՅՆՔ ԳԱՌՆԻ ԳՅՈՒՂ ԳԱՌՆԻ Դ․ ԱՐՏՈՒՇՅԱՆ ՓՈՂՈՑ 20) տրամադրել քաղաքացիական զենքի արտադրության լիցենզիա՝ անժամկետ:

(1-ին կետը փոփ. 23.02.26 N 395-Ա)

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

 

1/23/2026

Մ. Հայրապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.06.2026, N 1192-Ա 23.01.2026, N 143-Ա
23.02.2026, N 395-Ա 23.01.2026, N 143-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան