ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 152-Ա
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-484-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
25.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 152-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծն ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
|
1. |
«Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտքային պարտավորություն ստանձնելու համաձայնության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի ընդունում |
- |
2026 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-484-Ն օրենքի 1-ին հոդվածով շարադրվող օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս |
|
2. |
«Կառավարության պարտքի գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի ընդունում |
- |
2026 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-484-Ն օրենքի 1-ին հոդվածով շարադրվող օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաս |
|
3. |
«Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմին համայնքների պարտքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու և տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի կողմից այդ տեղեկատվությունն ամփոփելու և լիազոր մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համատեղ հրամանի ընդունում |
- |
2026 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք-ների նախարարու-թյուն |
«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-484-Ն օրենքի 1-ին հոդվածով շարադրվող օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մաս |
|
4. |
«Հանրային հատվածի ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց պարտքային պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի ընդունում |
- |
2026 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-484-Ն օրենքի 1-ին հոդվածով շարադրվող օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաս |
|
5. |
«Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հանրային հատվածի պարտքի վերաբերյալ տեղեկագրի հրապարակման կարգը սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի ընդունում |
- |
2026 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-484-Ն օրենքի 1-ին հոդվածով շարադրվող օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս |
|
6. |
«Հայաստանի Հանրա- պետության կառավա- րության 2017 թվականի ապրիլի 13-ի N 381-Ն որոշման մեջ փոփոխու- թյուններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ- ման նախագիծը ՀՀ վարչապետի աշխա- տակազմ ներկայացնելը |
2026 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2026 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-484-Ն օրենքի 1-ին հոդվածով շարադրվող օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մաս |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
25.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |