ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 86-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 19,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սպանդարյան» ջրանցքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01218107) 2026 թվականի հունվարի 19-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՆՆ-01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացում՝ 19,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 86-Ա որոշման

 

«ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ոռոգման համակարգի հիմնանորոգման նպատակով նախատեսվում է իրականացնել «Սպանդարյան» ջրանցքի ՆԿ186+85-ՆԿ324+70 հատվածի հիմնանորոգման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Սիսիան համայնք, ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

19,500,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի մարտի 3-ից մինչև 2026 թվականի հունիսի 26-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է «Սպանդարյան» ջրանցքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, մասնավորապես նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի, ինչպես նաև նախահաշիվների կազմումը: Իրականացվելու է՝ 2026 թվականի մարտի 3-ից մինչև 2026 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում՝ 19,500,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների՝ այդ թվում նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի, ինչպես նաև նախահաշիվների կազմման աշխատանքների

իրականացում՝ 19,500,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

25.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան