ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 930-Ա |
«19» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի Հ.160-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով,
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 14-ի «Ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն տրամադրելու մասին» հ. 160-Ա որոշման հավելվածի 24-րդ տողի 2-րդ սյունակում, «Հարությունյան» բառը փոխարինել «Կարապետյան» բառով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|