ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.02.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
24.02.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

24 փետրվարի 2026 թ.

N 17-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 28-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգն ընդունելու մասին» N 35-Ն որոշման 1-ին կետով ընդունված հավելվածի 13-րդ և 14-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «13. Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները` պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու կամ պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում` եռօրյա ժամկետում, հրավիրվում է Հանձնաժողովի նիստ` Հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանձնաժողովի քարտուղար ընտրելու համար: Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

Եթե թափուր է մնում Հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ապա նիստը հրավիրում և վարում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը։ Եթե թափուր են մնում Հանձնաժողովի նախագահի և Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնները, ապա նիստը հրավիրում և վարում է Հանձնաժողովի քարտուղարը։ Եթե թափուր են մնում Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի և Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնները, ապա նիստը հրավիրում և վարում է Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող տարիքով ավագ անդամը։

Եթե Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում ընտրվում է տվյալ Հանձնաժողովում Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հանձնաժողովի անդամը, ապա ընտրվելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո Հանձնաժողովի անդամի՝ նախորդիվ զբաղեցրած պաշտոնում լիազորությունները համարվում են դադարեցված։

14. Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակում և զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տարածում քաղաքացիների դիմումների ներկայացման ժամկետների և Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների մասին: Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում՝ թափուր տեղը համալրվում է հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 21-օրյա ժամկետում:

Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները, որպես Հանձնաժողովի անդամի, վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի նոր անդամի նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, Ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

2026 թվականի փետրվարի 24

ք. Երևան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան