ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 13-ին
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.
«12.2) անկախ կյանքի կենտրոն՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից` անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցող, որը բավարարում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված իրավական ակտով սահմանված պահանջները.».
2) 17-րդ և 18-րդ կետերը «կողմից» բառից հետո լրացնել «կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե փոխհատուցման գումարը տրվում է օրենքով չարգելված այլ աղբյուրներով, ապա սույն կետում նշված պայմանագիրը կնքվում է եռակողմ՝ ներառելով նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպությունները.»:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 4-րդ կետից հանել «և այդ նպատակով անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը» բառերը.
2) 3.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Անկախ կյանքի կենտրոնի գործունեության կարգը և պայմանները հաստատում է լիազոր մարմինը:».
3) 3.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 4-րդ մասի «համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին» բառերը փոխարինել «համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով:
| Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 24 Երևան ՀՕ-48-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|