ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 24.02.2026
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.02.2026
Ստորագրող մարմին
Ջերմուկ համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
18.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2026 թ. N 7-Ն

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ ավագանին որոշում է`

1. Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսային մասում վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 50.0 (հիսուն) միլիոն ՀՀ դրամով, որից 42.0 (քառասուներկու միլիոն) մլն ՀՀ դրամն ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ակտիվների ձեռք բերման համար, 8.0 (ութ միլիոն) մլն ՀՀ դրամը՝ «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի՝ բաժին 05, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002- «սանիտարական մաքրում» գործառնական նշանակության «4637-ընթացիկ դրամաշնորհներ ՀՈԱԿ» տնտեսագիտական հոդվածին՝ կազմակերպության լրացուցիչ ընթացիկ ծախսերի իրականացման համար, որը պայմանավորված է ՀՈԱԿ-ի անձնակազմի աշխատավարձերի բարձրացմամբ:

2. 2026 թվականի բյուջեի վարչական մասից՝

1) 4700000 (չորս միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամն ուղղել բաժին 09, խումբ 06, դաս 01, ծրագիր 51,210002 «Մանկական Զարգացման հիմնադրամ» գործառնական դասակարգման «4639-այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածին՝ Ջերմուկ համայնքում գործունեություն ծավալող «Մանկական Զարգացման հիմնադրամ»–ին աջակցելու՝ պայմանագրային պարտավորություններից դուրս ներգրավված երեխաների խնամքի ծառայությունները կազմակերպելու համար,

2) 38,000,000 (երեսունութ միլիոն) ՀՀ դրամն ուղղել բաժին 05, խումբ 01, դաս 01,ծրագիր 51, 210002-«աղբահանություն և սանիտարական մաքրում» գործառնական նշանակության «4213-կոմունալ ծառայություններ» տնտեսագիտական հոդվածին՝ Ջերմուկ համայնքում աղբահանության իրականացման լիազորությունը պատվիրակելու և ֆինանսավորելու համար:

3․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ ի գիտություն ընդունելով Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեն՝ ս/թ փետրվարի 18-ի դրությամբ՝

Ընդամենը՝ եկամտային մաս՝ 991,466.3 հազար ՀՀ դրամ

ծախսային մաս՝ 991,466.3 հազար ՀՀ դրամ

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

Կողմ -8

 

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

 

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2026 թ․ փետրվարի 18

ք. Ջերմուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան