ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ/0094/01/20 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.10.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր` ԳՇահբազյան

ԿԴ/0094/01/20

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  ԱԴանիելյան

 

 ԱՆիկողոսյան

 ՄՀարությունյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 17 հոկտեմբերի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ պաշտպան ԳԱվագյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2019 թվականի մայիսի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 46102019 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ալեքսանդր Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2020 թվականի հուլիսի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան):

2 Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով ԱՄանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ԱՄանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ։ Տուժող ՀԿ․-ի իրավահաջորդ ԱՄ․-ի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության: ԱՄանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձվել է 117.600 (հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման համար ծախսված գումարի փոխհատուցում։ Նույն դատավճռով վճռվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում պահվող ու նույն բաժնի աշխատակիցների պահպանությանը հանձնված «Կամազ-5511» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի և «Տոյոտա Կոռոլա 18» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենաները վերադարձնել՝ համապատասխանաբար ՍՀ․-ին և ԱՄ․-ին։

3 Դատախազի, տուժողի իրավահաջորդի և պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 14-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան ԳԱվագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։

Բողոքի հեղինակը նախ փաստարկել է, որ նախաքննությամբ ձեռք բերված փորձագիտական եզրակացությամբ, որը դրված էր մեղադրանքի հիմքում, և դատաքննության ընթացքում ստացված եզրակացությամբ որպես ճանապարհային երթևեկության բնագավառը կանոնակարգող դրույթին հակասող գործողություն նշվել են միմյանցից էապես տարբերվող գործողություններ, որոնք, ըստ բողոքի հեղինակի՝ ունեն տարբեր վարչաիրավական բնորոշում, մինչդեռ իրարից էապես տարբերվող արարքներին փորձագետների կողմից տրվել է վարչաիրավական գրեթե նույն գնահատականը։ Նման փաստական հանգամանքների պայմաններում, ընդհուպ մինչև դատաքննության ավարտը, մեղադրանքի կողմը չի հստակեցրել, թե մեղադրյալ ԱՄանուկյանին այդ գործողություններից որն է վերագրում։ Այդ հանգամանքին անդրադարձ չի կատարել նաև Առաջին ատյանի դատարանը և իր դատական ակտում չի կոնկրետացրել, թե համապատասխան գործողություններից որն է դիտարկել որպես մեղադրանքում ձևակերպված՝ ճանապարհային երթևեկության բնագավառը կարգավորող համապատասխան նորմատիվ դրույթներին հակասող։ Արդյունքում, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ խախտվել է մեղադրանքի բնույթի և հիմքի մասին տեղեկանալու՝ մեղադրյալ ԱՄանուկյանի իրավունքը։

51 Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը, վերլուծելով վարույթի ընթացքում ստացված փորձագիտական հիշյալ եզրակացությունները, արձանագրել է, որ դրանք հիմնավորված չեն, ուստի, արժանահավատ ապացույցներ չեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում։ Բողոքաբերն արձանագրել է նաև վկաների ցուցմունքների ու դատարանի հետևությունների անհամապատասխանությունը։

52 Բողոքաբերը, անդրադառնալով Ա.Մանուկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը նրա կողմից կրելու հարցին, գտել է, որ պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշումը և ճանաչել ու հռչակել ԱՄանուկյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում կամ Ա.Մանուկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

7. Տուժողի իրավահաջորդ ԱՄ ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ պաշտպան ԳԱվագյանը վճռաբեկ բողոքը ներկայացրել է բողոքարկման մեկամսյա ժամկետի խախտմամբ։

Որպես հիմնավորում նշվել է, որ LO117027867AM բեռնային համարով առաքանու առաքման ընթացքի մասին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջում արտացոլված տեղեկատվության համաձայն՝ առաքանին հասցեատիրոջը հանձնվել է 2024 թվականի մարտի 4-ին, այլ ոչ թե 11-ին, ինչպես նշել է պաշտպան ԳԱվագյանը։

8. Վերոշարադրյալի հիման վրա, տուժողի իրավահաջորդ ԱՄ-ը խնդրել է մեղադրյալ ԱՄանուկյանի պաշտպան ԳԱվագյանի վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9 Ալեքսանդր Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա «(․․․) [Ու]նենալով B կարգի, ** ****** սերիայի վարորդական իրավունքի վկայական, գտնվելով սթափ վիճակում, 2019թ. մայիսի 02-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած «Տոյոտա Կորոլա» («TOYOTA COROLLA») մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի 2.4՝ «Զիջել ճանապարհը» ճանապարհային առավելության նշանի, ՃԵԿ-ի 96-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է` իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն՝ խաչմերուկում երկրորդական ճանապարհից գլխավոր ճանապարհ մուտք գործելու ընթացքում ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով երթևեկող և խաչմերուկը հատելու հերթականության առումով երթևեկության առավելություն ունեցող, ՍՀ․-ի կողմից վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենային, անտեսելով իր երթևեկության ուղղությամբ խաչմերուկից առաջ տեղադրված ՃԵԿ-ի 2.4՝ «Զիջել ճանապարհը» ճանապարհային առավելության նշանի պահանջը, իր գործողություններով խոչընդոտել է «ԿԱՄԱԶ» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի երթևեկությունը և ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի հետևանքով «Տոյոտա Կորոլա» («TOYOTA COROLLA») մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ուղևորուհի ՀԿ․-ին անզգուշությամբ պատճառել է մահ (․․․1։

10 Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) [Պ]ատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով սույն գործով ձեռք բերված ապացույցները և դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ [Առաջին ատյանի դատարանն] ապացուցված է համարում ԱՄանուկյանին մեղսագրվող արարքը և այն նրա կողմից մեղավորությամբ կատարելը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

(․․․)

[Առաջին ատյանի դ]ատարանը գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, դրանց համադրման և առկա հակասությունների վերլուծության արդյունքում, արժանահավատ չի համարում պատահարի հանգամանքների վերաբերյալ ամբաստանյալ ԱՄանուկյանի ցուցմունքը, մասնավորապես, այն, որ պատահարի պահին իր վարած ավտոմեքենայի արագությունը շատ ցածր է եղել՝ 7-10 կմ/ժ, բացի այդ, ավտոմեքենաների՝ միմյանց բախվելու պահին իր ավտոմեքենան հիմնական ճանապարհին չի գտնվել: Մինչ խաչմերուկ հասնելը, ինքն ավտոմեքենան մոտեցրել է գլխավոր ճանապարհի եզրին և տեսնելով դիմացից եկող «ԿԱՄԱԶ» ավտոմեքենան՝ սպասել է, որ անցնի, որից հետո գլխավոր ճանապարհ մտնելով՝ պետք է շարունակեր ճանապարհը: Վայրկյանների ընթացքում, մոտ 70-80 մետր հեռավորությունից տեսել է, որ «ԿԱՄԱԶ» ավտոմեքենան իր ուղղությամբ է շարժվում, բնազդաբար որոշել է կանգնած տեղից ձախ թեքել ավտոմեքենան և արագությամբ փորձել «ԿԱՄԱԶ» ավտոմեքենայից փախցնել, սակայն չի հասցրել և տեղի է ունեցել բախումը:

Ամբաստանյալի հայտնած տեղեկությունը, ավտոմեքենաների՝ միմյանց բախվելու պահին իր ավտոմեքենան հիմնական ճանապարհին չգտնվելու, ընդհարման պահին իր ավտոմեքենայի դիրքի, արագության մասին, հերքվել են ինչպես վկաներ ՍՀ․-ի, ՌՎ․-ի, ԱԴ․-ի ցուցմունքներով, այնպես էլ դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննության թիվ 19-1429 և դատաավտոտեխնիկական կրկնակի փորձաքննության թիվ 00952208 եզրակացություններով:

Այսպես.

Ըստ վկա ՍՀ․-ի ցուցմունքի՝ Նոր Գեղի-Աշտարակ խճուղու վրա, Եղվարդից դուրս եկող ճանապարհով Ա.Մանուկյանը «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով բարձր արագությամբ՝ 80-100կմ/ժ կամ ավելի, դեմ հանդիման է դուրս եկել իրեն, ինքը տեսնելով, որ ամբաստանյալի ավտոմեքենան ուղիղ դեպի իր «ԿԱՄԱԶ» ավտոմեքենան է ընթանում, գլխավոր ճանապարհին արգելակել և ղեկը կտրուկ թեքել է դեպի աջ: Այդ պահին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դեպի ձախ է թեքվել, ավտոմեքենայի աջ մասով բախվել իր ավտոմեքենային:

Վկա ՌՎ․-ի ցուցմունքի համաձայն՝ դեպքի օրը՝ 2019թ. մայիսի 2-ին, իր ավտոմեքենայով Եղվարդից դեպի Նոր Գեղի [ճանապարհով] ընթանալիս, մինչև խաչմերուկ հասնելը, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան վազանցել է իր ավտոմեքենային: Իսկ դիմացից, դեպի Աշտարակ գնացող ճանապարհով, «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան է եկել և տեսնելով, որ «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան նրա ուղղությամբ է վարել, վերջինս արգելակել, աջ է ընդունել, սակայն «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենան, հարվածել է նրան:

Վկա ԱԴ․-ի ցուցմունքի համաձայն՝ դեպքի օրը Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին կանգնած է եղել, լսել է «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի մեկ ազդանշանի ձայն և նկատել մոտեցող երկու ավտոմեքենաներ, որոնցից մարդատար ավտոմեքենան Եղվարդից եկող ճանապարհի ձախակողմյան հատվածով ընթանալիս է եղել դեպի իրենց այգիների կողմը, իսկ «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան երթևեկել է Նոր Գեղիի կողմից: Երկու ավտոմեքենաներն ընթանալիս են եղել 70-80 կմ/ժ արագությամբ և տեղի է ունեցել վթար:

Դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննության թիվ 19-1429 եզրակացության համաձայն՝ «Տոյոտա Կորոլա» («TOYOTA COROLLA») մակնիշի, ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդն անհավասարազոր ճանապարհների հատման՝ տվյալ չկարգավորվող խաչմերուկում իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն՝ խաչմերուկում երկրորդական ճանապարհից գլխավոր ճանապարհ մուտք գործելու ընթացքում ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով երթևեկող և խաչմերուկը հատելու հերթականության առումով երթևեկության առավելություն ունեցող, ՍՀ-ի կողմից վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի, ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենային»:

Համաձայն դատաավտոտեխնիկական կրկնակի փորձաքննության թիվ 00952208 եզրակացության՝ «Պատահարին նախորդած ճանապարհատրանսպորտային իրադրությունում «Տոյոտա Կորոլա 1.8» («TOYOTA COROLLA 1.8») մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վարորդը երկրորդական՝ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհով, անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալիս, ավտոմոբիլը վարելով սահմանված արագությունը գերազանցող արագությամբ և ճանապարհը չզիջելով գլխավոր՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհով ընթացող «ԿԱՄԱԶ 5511» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմոբիլին, թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ և 96-րդ կետերի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, իր այդ գործողություններով պայմանավորել է տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

(…)

«Նոր Գեղի-Աշտարակ և Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհների երթևեկելի մասերի հատման տարածք մուտք գործելու պահից մինչև ընդհարման պահը «Տոյոտա Կորոլա 1.8» («TOYOTA COROLLA 1.8») մակնիշի ավտոմոբիլի շարժման հետագծից ակնհայտ է, որ դրա վարորդ Ա.Մանուկյանի ցուցմունքներում նշված հանգամանքներում նրա վարած ավտոմոբիլն՝ ընդհարման պահին ունեցած դիրքով, ընդհարման տեղում չէր կարող հայտնվել»:

Անդրադառնալով սույն քրեական գործով նշանակված դատաավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունների գնահատմանը, [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ երկու եզրակացություններում էլ պատահարի առաջացման պատճառ է դիտարկվել ԱՄանուկյանի վարած ավտոմեքենայի կողմից «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային ճանապարհը չզիջելու հետ կապված խախտումը, մասնավորապես՝ ՃԵԿ-ի 2.4՝ «Զիջել ճանապարհը» ճանապարհային առավելության նշանի, ՃԵԿ-ի 96-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ թույլ տալը:

Ավելին, կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ ԱՄանուկյանը, իր վարած ավտոմեքենայով, չզիջելով ճանապարհը, մուտք է գործել «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ընթացագոտի, ապա իր նախընտրած ուղղությամբ երթևեկությունը շարունակելու փոխարեն, կատարել է ձախ մանևրում: Այլ խոսքով, նման պայմաններում [Առաջին ատյանի դ]ատարանն այլևս հաստատված է համարում, որ ԱՄանուկյանը, իր վարած ավտոմեքենայով մուտք է գործել Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհների խաչմերուկ:

(․․․) [Գ]նահատելով սույն գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությունը, [Առաջին ատյանի դ]ատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված է համարում ամբաստանյալ ԱՄանուկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունը կատարելը և գտնում է, որ նրան մեղսագրվող արարքը որակվել է ճիշտ, այդ արարքի համար նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի։ (․․․2։

11 Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը «(․․․) [Առաջին ատյանի դ]ատարանը, ԱՄանուկյանին առաջադրված մեղադրանքում մեղադրական դատական ակտ կայացնելու հարցում, հանգել է հիմնավորված հետևության, և մեղադրական դատական ակտ կայացնելու իրավաչափության առնչությամբ [Առաջին ատյանի դ]ատարանի հետևությունների հետ, չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան:

(․․․) [Առաջին ատյանի դ]ատարանի (․․․) դիրքորոշումներն ու եզրահանգումներն առկա պայմաններում, ոչ միայն բավարար չափով փաստարկված են, այլև բխում են գործի օբյեկտիվ տվյալներից։

Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ առնչությամբ պաշտպանի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունների հետ համաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան:

Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից ներկայացված պնդմանն այն մասին, որ ԱՄանուկյանն իր արարքով չի խախտել ՃԵԿ-ի 2.4՝ «Զիջել ճանապարհը» ճանապարհային առավելության նշանի, ՃԵԿ-ի 96-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները, հետևաբար չի կատարել՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցագործություն, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ դեպքում, վերը բերված հիմնավորումների համատեքստում, դրանք ոչ միայն բավարար չափով փաստարկված չեն, այլև չեն կարող որոշիչ նշանակություն ունենալ պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն այդ մասով (վերաբերելի մասով) բավարարելու՝ սույն գործով վիճարկվող դատական ակտը բեկանելու և ԱՄանուկյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու համար։

Ինչ վերաբերում է նաև պաշտպանի պնդմանը՝ իրենց իսկ կողմից ներկայացված միջնորդությունների արդյունքում, ի նկատի ունենալով վերաքննիչ բողոքում նշված փաստարկները կրկնակի դատաավտոտեխնիկական և դատաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու, (փորձագետին) պարոն Ծատուրյանին հարցաքննելու և այլնի անհրաժեշտության վերաբերյալ, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ դեպքում, վերը բերված հիմնավորումների համատեքստում, դրանք (առկա պայմաններում) արդեն իսկ ոչ միայն բավարար չափով փաստարկված չեն, այլև չեն կարող իրավական արժեք և որոշիչ նշանակություն ունենալ պաշտպանի կողմից ներկայացված [համապատասխան] միջնորդությունները բավարարելու համար։

Այս առնչությամբ, հարկ է վերստին նշել, որ սույն գործով, վիճարկվող դատական ակտում, ի թիվս այլնի առկա է նաև արձանագրում այն մասին, որ.

«(․․․) Անդրադառնալով սույն քրեական գործով նշանակված դատաավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունների գնահատմանը, [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ երկու եզրակացություններում էլ պատահարի առաջացման պատճառ է դիտարկվել ԱՄանուկյանի վարած ավտոմեքենայի կողմից «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային ճանապարհը չզիջելու հետ կապված խախտումը, մասնավորապես՝ ՃԵԿ-ի 2.4՝ «Զիջել ճանապարհը» ճանապարհային առավելության նշանի, ՃԵԿ-ի 96-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ թույլ տալը: (․․․)»:

Այս առնչությամբ, սույն գործով, վիճարկվող դատական ակտում, ի թիվս այլնի առկա է նաև արձանագրում այն մասին, որ. «(․․․) Դատաքննության ընթացքում փորձագետ ԺԾատուրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ (․․․)»:

(․․․) Հարկ նշել, որ պաշտպանության կողմի հիշյալ պնդումն (առկա պայմաններում) չի բխում նաև (․․․) վերաբերելի իրավակարգավորումներից և արծածվող հարցի իմաստով խնդրո առարկային առնչվող սույն գործի վերաբերելի տվյալներից:

Բացի այդ, զուտ արձանագրման առումով, հարկ է նշել նաև, որ արծածվող հարցի իմաստով, խնդրո առարկային առնչվող հարցադրումներին արդեն իսկ համապատասխան անդրադարձ է կատարվել, Վերաքննիչ դատարանի կողմից, սույն գործով 14.02.2024թ. թվագրմամբ դատական նիստի շրջանակներում:

Ինչ վերաբերում է նաև պաշտպանի վերաքննիչ բողոքում տեղ գտած պնդմանն՝ արագության գերազանցման (այդ առնչությամբ [Առաջին ատյանի դ]ատարանի դիտարկումը վիճարկելու) վերաբերյալ, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով, վիճարկվող դատական ակտում տեղ գտած [Առաջին ատյանի դ]ատարանի հիշյալ արձանագրման հետ չհամաձայնվելու, այն որպես այդպիսին չդիտարկելու պարագայում անգամ, (առկա պայմաններում) նշված հանգամանքն ինքնին բավարար հիմք չի կարող հանդիսանալ պաշտպանի վերաքննիչ բողոքը (վերաբերելի մասով) բավարարելու համար:

Ինչ վերաբերում է նաև պաշտպանի վերաքննիչ բողոքում ներկայացված մյուս փաստարկներին ու դատողություններին, ապա հարկ է արձանագրել, որ սույն որոշմամբ վերը շարադրված իրավական դիրքորոշումները, վերլուծություններն ու դատողություններն իրենց համակցության մեջ արդեն իսկ ամբողջությամբ ներառում են դրանց վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցերի պատասխաններն, ուստի լրացուցիչ առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: (․․․)»3։

12 2024 թվականի մայիսի 7-ին Վճռաբեկ դատարան է ստացվել պաշտպան Գ.Ավագյանի միջնորդությունը, որով վերջինս խնդրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով մեղադրյալ Ա.Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել4։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ ԱՄանուկյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

14 Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքով վիճարկվում է մեղադրյալ ԱՄանուկյանի մեղավորության մասին ստորադաս դատարանների հետևությունը, գտնում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ԱՄանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը հնարավոր է անդրադառնալ միայն հիշյալ հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցված լինելու հարցը քննարկելուց հետո։ Ուստի սույն վարույթով նախևառաջ պետք է քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք հիմնավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ մեղադրյալ ԱՄանուկյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը։

Նախքան բարձրացված իրավական հարցին անդրադառնալը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վճռաբեկ բողոքով նախնական վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա է դարձրել Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հարցը և արդյունքում կայացվել է պաշտպան ԳԱվագյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, ուստի վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկին սույն որոշմամբ անդրադարձ չի կատարվում։

141 Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության ու գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում ԱՄանուկյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքում ԱՄանուկյանի մեղքը հաստատվում է, իսկ բողոքաբերի փաստարկները հերքվում են գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է՝ վկաներ ՍՀ-ի5, ՌՎ-ի6, ԱԴ-ի7 և փորձագետ ԺԾատուրյանի8 ցուցմունքներով, դեպքի վայրի9 և տրանսպորտային միջոցների10 զննության արձանագրություններով, դատաբժշկական11, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական ու դատաբժշկական համալիր12 և դատաավտոտեխնիկական կրկնակի13 փորձաքննությունների եզրակացություններով։

Անդրադառնալով սույն որոշման 5-րդ կետում շարադրված վճռաբեկ բողոքի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նկատել, որ համաձայն մեղադրանքի փաստական նկարագրի՝ մեղադրյալ ԱՄանուկյանի կողմից, ի թիվս այլնի, թույլ են տրվել ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ (այսուհետ՝ նաև Ճանապարհային երթևեկության կանոններ) սահմանված կանոնների 96-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն, մասնավորապես, խաչմերուկում երկրորդական ճանապարհից գլխավոր ճանապարհ մուտք գործելու ընթացքում ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով երթևեկող և խաչմերուկը հատելու հերթականության առումով առավելություն ունեցող «Կամազ» մակնիշի տրանսպորտային միջոցին, դրանով իսկ պայմանավորել ճանապարհատրանuպորտային պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից14։ Դատաավտոտեխնիկական կրկնակի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է, որ մեղադրյալ ԱՄանուկյանը, երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալիս ճանապարհը չզիջելով գլխավոր ճանապարհով ընթացող «Կամազ» մակնիշի տրանսպորտային միջոցին, թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 96-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, դրանով իսկ պայմանավորել ճանապարհատրանuպորտային պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից15։ Մեղադրանքի և փորձագիտական եզրակացության վերը շարադրված բովանդակությունը բավարար է արձանագրելու, որ թե΄ մեղադրանքի փաստական նկարագրի, թե΄ դատաավտոտեխնիկական կրկնակի փորձագիտական եզրակացության մեջ որպես մեղադրյալ ԱՄանուկյանի կողմից թույլ տրված խախտում նշվել է երկրորդական ճանապարհով խաչմերուկ մուտք գործելիս գլխավոր ճանապարհով ընթացող «Կամազ» մակնիշի տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը, ինչով էլ պայմանավորվել է ճանապարհատրանuպորտային պատահարի առաջացումը՝ զրկվելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, երկու դեպքում էլ ԱՄանուկյանի գործողությունը դիտարկվել է ճանապարհային երթևեկության բնագավառը կանոնակարգող նույն նորմատիվ դրույթներին հակասող։ Ընդ որում՝ թեև մեղադրանքի ձևակերպման մեջ օգտագործվել է «խաչմերուկում երկրորդական ճանապարհից գլխավոր ճանապարհ մուտք գործելու ընթացքում», իսկ հիշյալ եզրակացությամբ՝ «երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալիս» արտահայտություններ, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այդ արտահայտությունների բովանդակությունները, սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, հավասար իմաստային ծանրաբեռնվածություն ունեն։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում պաշտպանության իրավունքի խախտման առնչությամբ բողոքաբերի պնդմանը։ Նշվածից զատ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի փաստակազմով պայմանավորված պարզման ենթակա հանգամանքների մասով դատաավտոտեխնիկական կրկնակի փորձագիտական եզրակացության, ինչպես նաև փորձագիտական համալիր եզրակացության համապատասխան մասերի հիմնավորվածությունը և արժանահավատությունը կասկածի տակ դնելու հիմքերը բացակայում են։

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ մեղադրյալ Ա.Մանուկյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավորված է։

15 Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք մեղադրյալ ԱՄանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(...)

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում (․․․) անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն ` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն` «1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`

պատժվում է (․․․

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: (․․․)»:

16 Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

17 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարվել է 2019 թվականի մայիսի 2-ին16։ Ա.Մանուկյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին17, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքների քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի փետրվարի 14-ին18: 2024 թվականի ապրիլի 17-ին Վճռաբեկ դատարան է ստացվել նշված որոշման դեմ ԱՄանուկյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ վերադարձվել է` տրամադրելով 10-օրյա ժամկետ` թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու համար19: 2024 թվականի մայիսի 6-ին ՀՀ Վճռաբեկ դատարան է ստացվել ԱՄանուկյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ20:

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ա.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2024 թվականի մայիսի 2-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ և քրեական վարույթը՝ այն շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով կարճել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 52-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։

181 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ԱՄանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել, իսկ որպես իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում պահվող ու նույն բաժնի աշխատակիցների պահպանությանը հանձնված «Կամազ-5511» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի և «Տոյոտա Կոռոլա 18» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենաները՝ վերադարձնել՝ համապատասխանաբար ՍՀ-ին և ԱՄ-ին։

Տուժողի իրավահաջորդ ԱՄ-ի քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության, նկատի ունենալով, որ այն առանց քննության թողնելու մասին որոշման դեմ վերանայման բողոք չի ներկայացվել։

Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ ու 315-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վարութային ծախսերի հարցն ընդգրկված չէ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու դեպքում դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի շրջանակում, հետևաբար քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու դեպքում վարութային ծախսերը ենթակա չեն բռնագանձման։ Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու պայմաններում վարութային ծախսերն Ա.Մանուկյանի վրա չեն կարող դրվել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Մեղադրյալ Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռն և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանել:

2 Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ու քրեական վարույթը կարճել։

3 Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը` վերացնել:

4. Տուժողի իրավահաջորդ ԱՄ-ի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

5 Որպես իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում պահվող ու նույն բաժնի աշխատակիցների պահպանությանը հանձնված «Կամազ-5511» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վերադարձնել ՍՀ-ին, իսկ «Տոյոտա Կոռոլա 1.8» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը՝ Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանին։

6 Վարութային ծախսերի հարցը համարել լուծված` այն Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանից բռնագանձման ենթակա չլինելու հիմքով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

_____________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 159-167:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 90-122։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 36-142։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 152-158։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 97։

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 30։

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 14։

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 89 և հատոր 7-րդ, դատական նիստի արձանագրություններ, թերթ 11 և 65։

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 5-36։

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 65-81։

11 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 210-217։

12 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 47-60։

13 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 32-59։

14 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

15 Տե՛ս դատաավտոտեխնիկական կրկնակի փորձագիտական եզրակացության՝ հետևություններ մասի 11-րդ և 12-րդ կետերը, քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 32-59։

16 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

19 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 2 և թերթեր 75-77։

20 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 81-82 և սույն որոշման 4-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Լ. ԹԱԴևոՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան