ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Կոտայքի մարզի առաջին ատյանիընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Գ. Մարգարյան |
ԿԴ1/0015/01/19 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
5 դեկտեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի, Գագիկ Կառլենի Դանոյանի և Մայիս Մարտինի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի, տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանի, մեղադրյալ Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանի և մեղադրյալներ Գ.Դանոյանի ու Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք)՛175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 20113518 քրեական գործը:
2. 2018 թվականի օգոստոսի 29-ին ************ -ները, իսկ նույն տարվա հոկտեմբերի 4-ին նաև *************** -ը, ճանաչվել են տուժողներ:
3. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Հովհաննես Յուրիկի Ռիժենկոն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Հ.Ռիժենկոյի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
4. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ Գագիկ Կառլենի Դանոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
2018 թվականի սեպտեմբերի 2-ին Գագիկ Դանոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ Գ.Դանոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և կալանավորման սկիզբը հաշվվել է վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Գագիկ Դանոյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին հայտնաբերվել ու արգելանքի է վերցվել Վրաստանի իրավապահ մարմինների կողմից, իսկ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը կրկնակի քննության առնելով, 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Գագիկ Դանոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը` կալանքի սկիզբը հաշվելով 2018 թվականի սեպտեմբերի 29-ից:
5. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Մայիս Մարտինի Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Մայիս Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
6. 2018 թվականի սեպտեմբերի 14-ից նախաքննությունը շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունում:
6.1. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ Հ.Ռիժենկոյին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
6.2. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ Գագիկ Դանոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
6.3. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ Մայիս Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:
7. 2019 թվականի ապրիլի 16-ին Հ.Ռիժենկոյի, Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
8. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի մարտի 27-ի դատավճռով Հ.Ռիժենկոն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նա մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հ.Ռիժենկոյի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2018 թվականի օգոստոսի 29-ից։
8.1. Նույն դատավճռով Գագիկ Դանոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով Գ.Դանոյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի ժամկետով, նույն օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով՝ ազատազրկում 7 (յոթ) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Գ.Դանոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 15 (տասնհինգ) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2018 թվականի սեպտեմբերի 29-ից:
8.2. Նույն դատավճռով Մայիս Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով Մ.Մկրտչյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի ժամկետով, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով՝ ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Մ.Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2018 թվականի օգոստոսի 31-ից:
9. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշմամբ Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանի, Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանի, տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանի և դատախազ Ա.Մանուկյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի դատավճիռը՝ թողնվել է անփոփոխ:
10. Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը, տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանը, մեղադրյալ Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանը և մեղադրյալներ Գ.Դանոյանի ու Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջները.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
I. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի բողոքի փաստարկները և պահանջը.
11. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի (այսուհետ նաև՝ առաջին բողոքաբեր) պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։
11.1. Բողոք բերած անձի համոզմամբ` ստորադաս դատարանները, քրեական գործում առկա ապացույցները ոչ պատշաճ հետազոտելու և գնահատելու հետևանքով, Հովհաննես Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ներկայացված մեղադրանքում անհիմն արդարացրել են:
Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները Հ.Ռիժենկոյի արարքում սպանության փորձի հանցակազմի բացակայության վերաբերյալ եզրահանգման են եկել՝ պատշաճ գնահատման չենթարկելով տուժողներ ******** և *********-ների նախաքննական և դատաքննական ցուցմունքները, դեպքի տեսագրությունները և դրանց զննության արձանագրությունները, դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները, ինչպես նաև Հ.Ռիժենկոյի գործողությունները և կատարած արտահայություններն ու դրանց հաջորդած` խմբի մյուս անդամներ Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի կողմից սպանության փորձին ուղղված գործողությունները:
Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված, երբ երկու և ավելի անձինք, գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, անմիջականորեն մասնակցել են տուժողին կյանքից զրկելու պրոցեսին՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով, ընդ որում, պարտադիր չէ, որ մահ առաջացնող վնասվածքները պատճառված լինեն նրանցից յուրաքանչյուրի կողմից (օրինակ՝ մեկը հաղթահարում է տուժողի դիմադրությունը՝ զրկելով նրան պաշտպանվելու հնարավորությունից, իսկ մյուսը պատճառում է մահացու վնասվածքներ):
Բողոքաբերը նաև նշել է, որ սպանության համակատարողներ են այն անձինք, ովքեր սպանության պրոցեսում գործել են համաձայնեցված, նրանց գործողությունները միավորված են միասնական դիտավորությամբ, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը՝ ներառյալ տուժողի նկատմամբ ֆիզիկական բռնությունը, կատարվել է հանցակիցներից յուրաքանչյուրի կողմից: Ընդ որում, համատեղ կատարած սպանության դեպքում պարտադիր չէ, որ համակատարողները կատարեն միևնույն գործողությունները՝ նրանց գործողությունները կարող են տարբեր լինել:
Բողոքաբերը նշել է, որ Հ.Ռիժենկոն ինքնաձիգն ուղղելով տուժողների ուղղությամբ` սպառնացել է վերջիններիս զրկել կյանքից, սակայն հանդիպել է ********* և **********-ների դիմադրությանը, մասնավորապես, ************-ը, իր ու հոր կյանքին սպառնացող վտանգը վերացնելու նպատակով, գազային ատրճանակից մեկ կրակոց է արձակել Հ.Ռիժենկոյի դեմքի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է հավասարակշռությունը, և նրանք կռվի են բռնվել: Հ.Ռիժենկոն հորդորել է իր հանցակից ընկերներ Գագիկ Դանոյանին և Մայիս Մկրտչյանին` սպանել նրանց, ինչից հետո վերջիններս իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններով կրակոցներ են արձակել ******* և *************-ների ուղղությամբ՝ նրանց պատճառելով հրազենային վնասվածքներ: Ի վերջո, ********* և **********-ներին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին և նրա ձեռքից խլել ինքնաձիգը, իսկ մյուս երկու անձինք դիմել են փախուստի: Ի դեպ, Հ.Ռիժենկոյի կրած ինքնաձիգը ստուգելուց հետո պարզվել է, որ այն գտնվել է մարտական դիրքի բերված վիճակում:
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հովհաննես Ռիժենկոն մարտական դիրքի բերված ինքնաձիգը չի հասցրել գործի դնել իր կամքից անկախ հանգամանքներով, ինչը, մասնավորապես, պայմանավորված է եղել ********* և **********-ների գործողություններով:
Բողոք բերած անձը գտել է, որ քրեական գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությամբ հիմնավորվել է Հ.Ռիժենկոյի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարումը: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը Հ.Ռիժենկոյի վերաբերյալ կայացրել է անօրինական և չհիմնավորված արդարացման դատավճիռ, որն էլ Վերաքննիչ դատարանի կողմից անհիմն թողնվել է անփոփոխ:
11.2. Բողոքի հեղինակը նաև համոզմունք է հայտնել, որ Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատժաչափերը մեղմ են և համահունչ չեն վերջիններիս կողմից կատարված հանցավոր արարքների հանրային վտանգավորության աստիճանին, դրանց կատարման եղանակին, հանցագործությունները կատարելուց հետո նրանց դրսևորած վարքագծին, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությանը, ինչպես նաև հանրորեն վտանգավոր հետևանքներին:
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի գործողություններն ուղղված են եղել և դրանցով վնաս է պատճառվել քրեական օրենսգրքով պաշտպանվող միաժամանակ մի քանի հասարակական հարաբերություններին, որոնց շարքում առանցքային դեր ունեն անձի կյանքի իրավունքը և սեփականության պաշտպանության իրավունքը:
12. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝
ա) Հ.Ռիժենկոյին մեղավոր ճանաչել նաև 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով,
բ) Հ.Ռիժենկոյի, Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում` 20 տարի ժամկետով:
II. Տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանի բողոքի փաստարկները և պահանջը.
13. Տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանը (այսուհետ նաև՝ երկրորդ բողոքաբեր) գտել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, այնպես էլ այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չեն, դրանք կայացվել են քրեական և քրեադատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որոնք ազդել են վարույթի ելքի վրա:
13.1. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից ապացույցների ոչ պատշաճ գնահատման հետևանքով Հ.Ռիժենկոն ակնհայտ անհիմն ազատվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքի համար սահմանված քրեական պատասխանատվությունից:
Բողոքաբերը գտել է, որ Հ.Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքը հիմնավորվում է, մասնավորապես, տուժողների ցուցմունքներով, դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննության համալիր եզրակացությամբ և դեպքի վայր հանդիսացող առանձնատանը տեղադրված թվով 6 տեսանկարահանող սարքերի տեսագրությունները զննելու արձանագրությամբ:
Ըստ բողոքաբերի` վերոնշյալ ապացույցների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հետևության հանգելու առ այն, որ Հ.Ռիժենկոն, գործելով խմբի կազմում, կատարել է սպանության օբյեկտիվ կողմի մաս կազմող գործողություն. նա տուժողների նկատմամբ ունեցել է ֆիզիկական ներգործություն, որն ուղղված է եղել նրանց կյանքից զրկելուն, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ չի կարողացել ավարտին հասցնել երկու կամ ավելի անձանց սպանությունը:
Բողոքի հեղինակը նշել է, որ գործի հանգամանքների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ Հ.Ռիժենկոն ոչ թե սպանություն կատարելու օբյեկտիվ կողմ կազմող գործողությունների չի դիմել, այլ ընդհակառակը` վերջինիս կողմից սպանության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունները սկսվել են ինքնաձիգը մարտական դիրքի բերելով, արագ քայլերով ***********-ի վրա հարձակում գործելով, վերջինի հարցին ի պատասխան «հեսա կխփենք կտենաս» արտահայտությունով և ինքնաձիգով նրա կրծքավանդակին հարվածելով: Հ.Ռիժենկոյի կողմից սպանության օբյեկտիվ կողմ կազմող գործողությունները փաստացի սկսվել են, սակայն վայրկյանների տարբերությամբ, վերջինիս կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, ընդհատվել են, իսկ դրան հաջորդող վայրկյանների ընթացքում ակտիվ զարգացում չեն ունեցել՝ տուժողների դիմադրության և ինքնապաշտպանության արդյունքում: Ինչ վերաբերում է ստորադաս դատարանի այն հետևությանը, որ Հ.Ռիժենկոյի կողմից տուժողների ուղղությամբ կրակելու փորձ կատարելը չի հաստատվել դատարանում հետազոտված տեսագրություններով, ապա՝ բողոքաբերը շեշտել է, որ Հ.Ռիժենկոն տուժողների ուղղությամբ կրակելու հնարավորությունից զրկվել է իր դեմքին գազային ատրճանակով կրակ արձակվելու պահից:
Բողոքաբերն ընդգծել է, որ քրեական գործի նյութերից չի բխում ստորադաս դատարանի այն պատճառաբանությունը, որ Հ.Ռիժենկոն տուժողների նկատմամբ կիրառված բռնի գործողություններով նպատակ չի ունեցել մահ պատճառելու նրանց կամ իր գործողություններով չի լրացրել Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի գործողությունները` դյուրին դարձնելով վերջիններիս կողմից սպանության հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելը: Հ.Ռիժենկոյի կողմից ***********-ի հարցին ի պատասխան արված արտահայտությունը վկայում է այն մասին, որ սպանության հանցակազմի օբյեկտիվ կողմի գործողություններն արդյունք են հանդիսացել Հ.Ռիժենկոյի կողմից սպանություն կատարելու դիտավորության: Հ.Ռիժենկոն իր գործողություններով, մասնավորապես՝ նախահարձակ լինելով, դրանից հետո տուժողներին դիմադրություն ցույց տալով և իր ընկերներին ուղղված՝ «խփեք սրանց» հորդորներով լրացրել է Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի գործողությունները, դյուրին դարձնելով վերջիններիս կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքն ավարտին հասցնելը:
Բողոքաբերն ընդգծել է, որ Հ.Ռիժենկոն իր գործողություններն ամբողջությամբ դադարեցրել է միայն Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի կողմից առանձնատան տարածքը հարկադրաբար լքելուց հետո:
Բողոքաբերը շեշտել է, որ հիմնավոր չէ ստորադաս դատարանի այն պնդումը, որ Հ.Ռիժենկոն իր կրած հրազենը օգտագործել է որպես իր, առարկա, այլ ոչ թե որպես ինքնաձիգ: Բողոքաբերն այդ առնչությամբ փաստարկել է, որ այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակով է Հ.Ռիժենկոն այդ «իրը» բերել մարտական դիրքի:
13.2. Բողոքաբերը նաև գտել է, որ մեղադրյալների նկատմամբ նշանակված պատժի ժամկետները համաչափ չեն, ակնհայտ մեղմ են և չեն բխում արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից:
Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը Հ.Ռիժենկոյի, Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի նկատմամբ պատիժ նշանակելիս սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները, պատշաճ չի գնահատել նրանց արարքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, իսկ Վերաքննիչ դատարանն անտեսել է վերոնշյալ էական խախտումները և դատավճիռը թողել է անփոփոխ:
Բողոքի հեղինակը շեշտել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տուժողների կյանքի և առողջության համար անդառնալի հետևանքները վրա չեն հասել բացառապես տուժողներ ********* և ********-ների կողմից ժամանակին կողմնորոշվելու, արձակված կրակոցների պայմաններում հանցավորներից ակտիվ պաշտպանվելու և նրանցից մեկին վնասազերծելու արդյունքում: Բողոքաբերն ընդգծել է, որ ********* և **********-ները հանցավոր ոտնձգության արդյունքում ստացել են նաև հրազենային վնասվածքներ:
Բողոքաբերը հավելել է, որ հանցավորների գործողությունների հանրային բարձր վտանգավորության մասին է վկայում նաև նրանց կողմից իրենց նպատակներին հասնելու համար բավականին լավ պատրաստվելը՝ նկատի ունենալով հրազենների քանակը, ինչպես նաև՝ հեռահաղորդակցության միջոցների, մեկ փաթույթ կպչուն ժապավենի, մետաղյա լինգի և հարթաշուրթի առկայությունը նրանց մոտ: Բողոքաբերն ընդգծել է, որ Գ.Դանոյանը հանցավոր խմբի կազմում ներգրավել է ոստիկանությունում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Մ.Մկրտչյանին և ֆիզիկապես պատրաստված Հ.Ռիժենկոյին:
14. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է`
ա) Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունիսի 10-ի դատական ակտը Հովհաննես Ռիժենկոյին արդարացնելու մասով բեկանել կամ փոփոխել, նրան մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, հանցանքների համակցությամբ, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 20 տարի ժամկետով, կամ նշանակել կատարած հանցավոր արարքների բնույթին ու վտանգավորության աստիճանին համաչափ պատիժ,
բ) Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունիսի 10-ի դատական ակտը Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժների մասով փոփոխել, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, հանցանքների համակցությամբ, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 20 տարի ժամկետով, կամ նշանակել կատարած հանցավոր արարքների բնույթին ու վտանգավորության աստիճանին համաչափ պատիժ:
III. Մեղադրյալներ Գ.Դանոյանի ու Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանի բողոքի փաստարկները և պահանջը.
15. Մեղադրյալներ Գ.Դանոյանի ու Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանը (այսուհետ՝ նաև երրորդ բողոքաբեր) գտել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով:
15.1. Բողոքաբերը նշել է, որ սպանության փորձի մասով Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի նկատմամբ դատական ակտերը կայացվել են քրեական իրավունքի հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ՝ սպանության փորձի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը հաստատող փաստական տվյալների իսպառ բացակայության պայմաններում:
Բողոքաբերը նշել է, որ սպանության փորձի դրվագով դատավճիռ է կայացվել՝ հիմք ընդունելով բացառապես տուժողներ ********* և **********-ների ցուցմունքներում արտահայտված ենթադրությունները։ Մինչդեռ, կրակոցները *************-ի ուղղությամբ կատարված լինելու մասին վերջիններիս ցուցմունքները հաստատված չեն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրմամբ: Ընդհակառակը, տեսագրություններից պարզ երևում է, որ կրակոցներն ակնհայտորեն տուժողների ուղղությամբ չեն: Ուստի, դեպքի ժամանակ Մայիս Մկրտչյանի և Գագիկ Դանոյանի արձակած կրակոցները **************-ի ուղղությամբ կատարված լինելու վերաբերյալ վերջիններիս ցուցմունքներն արժանահավատ չեն: Ըստ բողոքաբերի՝ տեսագրություններից երևում է, որ Գ.Դանոյանն ու Մ.Մկրտչյանն առանձնատան բակը լքել են ինքնակամ, իսկ ինչ վերաբերում է Հ.Ռիժենկոյի կողմից իբր արված «տղերք, խփեք սրանց» արտահայտությանը, ապա դա տուժող *************-ի կողմից հորինված արտահայտություն է, այն մտացածին է, նպատակ ունի անկողմնակալ դիտորդի մոտ սպանության փորձի պատրանք ստեղծել: Ինչ վերաբերում է ************-ի այն ցուցմունքին, որ եթե ինքը գազային ատրճանակով չկրակեր Հ.Ռիժենկոյի վրա, նա էր կրակելու իր և հոր վրա, ապա, ըստ բողոքի հեղինակի՝ դա ընդամենը ************-ի ենթադրությունն է, որն առնվազն անհիմն է:
Ըստ բողոքաբերի՝ ******** և ********-ները շահագրգռված անձինք են, նրանք նպատակ են հետապնդել դեպքի հանգամանքները «հարմարեցնել» սպանության փորձի մեխանիզմին, իսկ շահագրգռվածության նպատակն այն է, որ սպանության փորձի համար դատապարտմամբ ապահովվի չկատարած հանցանքի համար մեղադրյալների երկարատև ազատազրկումը:
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Գ.Դանոյանը և Մ.Մկրտչյանը նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում բազմիցս նշել են, որ որևէ մեկին սպանելու նպատակ չեն ունեցել և այդ ուղղությամբ որևէ գործողություն չեն կատարել, իսկ իրենց արձակած կրակոցներն ուղղված են եղել վերև և ուղղված չեն եղել որևէ մեկի դեմ:
Բողոք բերած անձը նշել է, որ Մ.Մկրտչյանը կատարել է ընդամենը մեկ կրակոց, իսկ **********-ի վրա 80 սմ հեռավորությունից կրակոցի արձակումը Մայիս Մկրտչյանին վերագրվել է բավարար տվյալների բացակայության պայմաններում՝ կասկածելի համալիր փորձաքննության եզրակացության հիման վրա:
Բողոքաբերի համոզմամբ՝ ավազակության ժամանակ տուժողների առողջությանն անգամ եթե ծանր վնաս պատճառված լիներ, ապա դա չէր կարող վկայել սպանության փորձի առկայության մասին:
Բողոքաբերը գտել է, որ մեղադրանքի կողմը չի ներկայացրել սպանության փորձը հաստատող որևէ ողջամիտ ապացույց: Եվ նման պայմաններում սպանության փորձի համար Գ.Դանոյանին ու Մ.Մկրտչյանին դատապարտելով՝ դատարանները թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:
15.2. Բողոք բերած անձը նշել է նաև, որ Գագիկ Դանոյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ճիշտ չի որակվել՝ վերջինիս վերագրվել է նախնական համաձայնությամբ խմբի կազմում հրազեն և ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և կրելը, մինչդեռ այդ մեղադրանքն անհիմն է: Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով հայտնել են, որ ավազակության կազմակերպիչը հանդիսացել է ***************-ը: Թե՛Գ.Դանոյանն ու Մ.Մկրտչյանը, և թե՛Հ.Ռիժենկոն, ցուցմունքներ են տվել, որ հրազենները ձեռք է բերել *********-ը, դրանք եղել են նրա վարած ավտոմեքենայում: Դեպքի վայր հասնելուց հետո, ավազակությունից անմիջապես առաջ, ****************** է իրենց առաջարկել վերցնել դրանք: Իրենցից յուրաքանչյուրը վերցրել է մեկ հրազեն, դրանցով զինված էլ մուտք են գործել առանձնատան բակ, ընդ որում՝ զենքի հարցում իրենք միմյանց հետ, ինչպես նաև՝ *************-ի հետ, նախնական որևէ պայմանավորվածություն չեն ունեցել: Ուստի՝ *****************-ը Գ.Դանոյանին, Մ.Մկրտչյանին և Հ.Ռիժենկոյին անհատապես առաջարկելով վերցնել մեկական հրազեն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նրանցից յուրաքանչյուրին իրացրել է և մեղադրյալներից յուրաքանչյուրը տվյալ պահին ձեռք է բերել մեկական հրազեն: Գ.Դանոյանը, Մ.Մկրտչյանը և Հ.Ռիժենկոն հրազենները համատեղ ձեռք չեն բերել, նախապես չեն պայմանավորվել հրազեն ձեռք բերելու, պահելու կամ կրելու մասին: Նրանցից յուրաքանչյուրն առանձնատան բակ է մուտք գործել՝ կրելով մեկ հրազեն: Հետևաբար՝ Գ.Դանոյանի արարքը չի համապատասխանում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին, այլ նա կարող է պատասխանատվություն կրել նշված հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն կրելու համար:
15.3. Բողոքաբերը համոզմունք է հայտնել, որ Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժները չեն համապատասխանում կատարված հանցանքների ծանրությանը և մեղադրյալների անձին:
Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ մեղադրյալների արարքների հետևանքով վրա չի հասել որևէ հանրային վտանգավոր հետևանք: Բացի այդ, Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են, Մ.Մկրտչյանի խնամքին են երկու մանկահասակ երեխաները, իսկ Գ.Դանոյանն ունի շաքարային դիաբետ:
15.4. Բողոքաբերը նշել է նաև, որ դատավճռով Գ.Դանոյանի պատժի կրման սկիզբը հաշվվել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ից: Դատարանն անտեսել է, որ Գ.Դանոյանը հայտնաբերվել ու արգելանքի է վերցվել Վրաստանի իրավապահ մարմինների կողմից՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ սեպտեմբերի 29-ին հանձնվել է ՀՀ ոստիկանության ծառայողներին: Այս տեղեկության հիման վրա Գ.Դանոյանի պատժի կրման սկիզբը պետք է հաշվվեր 2018 թվականի սեպտեմբերի 3-ից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անդրադառնալով բարձրացրած հարցին՝ նշել է, որ այդ հարցը դատավճիռն ի կատար ածելու փուլի խնդիր է, որը ենթակա է լուծման անհստակությունների լուծման համար նախատեսված ընթացակարգով:
Բողոքաբերը փաստարկել է, որ ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը սահմանվում է դատավճռով, և այն սխալ հաշվարկելով՝ դատարանը թույլ է տվել դատական սխալ, իսկ Վերաքննիչ դատարանը՝ դատավճռով լուծվող հարցի քննարկումը հետաձգել է դատավճիռն ի կատար ածելու փուլ, պաշտպանության կողմի վրա դնելով ոչ իրավաչափ բեռ։
16. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակի բեկանել և փոփոխել՝
ա) Գագիկ Դանոյանին և Մայիս Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ներկայացված մեղադրանքում արդարացնել,
բ) Գագիկ Դանոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի իրավական գնահատականը փոփոխել՝ նրա արարքը որակելով նույն հոդվածի 1-ին մասով,
գ) Գագիկ Դանոյանի պատժի կրման սկիզբը հաշվել 2018 թվականի սեպտեմբերի 3-ից,
դ) Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժները փոփոխել և նրանց նկատմամբ նշանակել արդարացի պատիժներ,
կամ՝
բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը և բեկանված մասով վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
IV. Մեղադրյալ Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանի բողոքի փաստարկները և պահանջը.
17. Մեղադրյալ Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանը (այսուհետ՝ նաև չորրորդ բողոքաբեր) գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել քրեական և քրեադատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա:
Բողոքի հեղինակը նշել է, որ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում հրազեն ձեռք բերելու վերաբերյալ մեղադրանքի կողմի պնդումները չեն բխում դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներից, իսկ գործում առկա ապացույցները վկայում են միայն այն մասին, որ երեք մեղադրյալների մոտ զենք է եղել։
Բողոքաբերը նշել է, որ թե՛ Գ.Դանոյանը, թե՛ Մ.Մկրտչյանը, թե՛ Հ.Ռիժենկոն ցուցմունքներ են տվել, որ հրազենները եղել են *************-ի վարած ավտոմեքենայում: Դեպքի վայր հասնելուց հետո, դեպքից անմիջապես առաջ **************-ն է իրենց առաջարկել վերցնել դրանք: Իրենցից յուրաքանչյուրը վերցրել է մեկ հրազեն, դրանցով զինված էլ մուտք են գործել առանձնատան բակ: Հետևապես՝ ***********-ը Հ.Ռիժենկոյին, Գ.Դանոյանին և Մ.Մկրտչյանին անհատապես առաջարկելով վերցնել մեկական հրազեն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նրանցից յուրաքանչյուրին իրացրել է մեկական հրազեն, իսկ մեղադրյալներից յուրաքանչյուրն ըստ այդմ ձեռք է բերել դարձյալ մեկական հրազեն: Հրազենները նրանք համատեղ ձեռք չեն բերել, ավելին՝ նրանցից յուրաքանչյուրը կրել է ընդամենը մեկ հրազեն և առանձնատան բակ է մուտք գործել մեկ հրազենով: Հետևաբար, ըստ բողոքաբերի՝ Հ.Ռիժենկոյի արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ, այլ նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:
18. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանել և փոփոխել՝ Հովհաննես Ռիժենկոյին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
19. Մեղադրյալներ Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը ՀՀ գլխավոր դատախազի և տուժողների ներկայացուցչի վճռաբեկ բողոքների կապակցությամբ ներկայացված պատասխանում նշել են, որ սպանության փորձ կատարելու վերաբերյալ իրենց վերագրված մեղադրանքն անհիմն է, չի հաստատվում որևէ ապացույցով, իրենք սպանելու նպատակ չեն ունեցել, իսկ կրակոցները եղել են դեպի վերև:
Վերոշարադրյալի հիման վրա, մեղադրյալներ Գ.Դանոյանը և Մ.Մկրտչյանը խնդրել են ՀՀ գլխավոր դատախազի և տուժողների ներկայացուցչի վճռաբեկ բողոքներն ամբողջությամբ մերժել և իրենց վրայից հանել սպանության փորձի անհիմն մեղադրանքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
20. Հովհաննես Ռիժենկոյին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 175-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա «ավազակային հարձակմամբ *****, ***** և ******* ************-ների գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել ընկերոջ` Գագիկ Կառլենի Դանոյանի, վերջինիս դստեր ամուսնու` Մայիս Մարտինի Սկրտչյանի և գործով ինքնությունը չպարզված անձի հետ: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Հովհաննես Ռիժենկոն և վերջինիս հանցակիցները ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել հրազեն հանդիսացող «ԱԿՄ» տեսակի «ГН4194» և «ГИ6575» համարի երկու ինքնաձիգ, «MP 654K» տեսակի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակի հիմքի վրա` գործարանային սարքավորումների և դետալների օգտագործմամբ ձևափոխված, 9 մմ տրամաչափի (9x18) փամփուշտներով կրակոցներ կատարելու համար հարմարեցված ինքնաշեն մեկ ատրճանակ, ինչպես նաև ձեռք են բերել դիմակներ, մեկ փաթույթ կպչուն ժապավեն, մետաղյա լինգ և հարթաշուրթ:
Պայմանավորվածության համաձայն` 2018 թվականի օգոստոսի 28-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Հովհաննես Ռիժենկոն հանցակիցների` Գագիկ Դանոյանի, Մայիս Մկրտչյանի և ինքնությունը չպարզված անձի հետ, «BMW X 5» մակնիշի չպարզված ավտոմեքենայով գնացել է **************-ին պատկանող, *********** մարզի ************** գյուղի ********* փողոցի ********* հասցեում գտնվող առանձնատան մոտ: Տեղ հասնելով` ավտոմեքենայի սրահում Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Ակրտչյանը հագել են դիմակները, որից հետո Մայիս Մկրտչյանը վերը նշված ինքնաշեն ատրճանակով զինված, ցանկապատի վրայով ցատկելով, ապօրինի մուտք է գործել հիշյալ առանձնատան բակ և բացել առանձնատան մուտքի երկաթյա դուռը, ապա նույն դռնով առանձնատան բակ ապօրինի մուտք են գործել նաև նախնական համաձայնությամբ, խմբով ձեռք բերված` «ԱԿՄ» տեսակի «ГН4194» համարի ինքնաձիգով զինված Հովհաննես Ռիժենկոն և «ԱԿՄ» տեսակի «ГИ6575» համարի ինքնաձիգով զինված Գագիկ Դանոյանը, իսկ ինքնությունը չպարզված անձը սպասել է ավտոմեքենայում: Նույն ժամանակ Հովհաննես Ռիժենկոն սև գույնի սպորտային պայուսակով առանձնատան բակ է տեղափոխել նախապես ձեռք բերված կպչուն ժապավենը, մետաղյա լինգը և հարթաշուրթը: Առանձնատան բակ մուտք գործելուց հետո, առանձնատուն մտնելու նպատակով Հովհաննես Ռիժենկոն, Մայիս Մկրտչյանը և Գագիկ Դանոյանը շրջել են բակում` որոնելով առանձնատուն մուտք գործելու համար հարմար վայրը:
Տան բակում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով տեսնելով բակ մուտք գործած հիշյալ անձանց` **************-ը և նրա հայրը` տան սեփականատեր ***************-ը, դուրս են եկել բակ և հանդիպել նրանց: Հովհաննես Ռիժենկոն, Մայիս Մկրտչյանը և Գագիկ Դանոյանը` ******* և **********-ների գույքը հափշտակելու նպատակով` նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ, հարձակում են գործել նրանց վրա, մասնավորապես` Հովհաննես Ռիժենկոն իր կրած` մարտական դիրքի բերված, «ԱԿՄ» տեսակի «ГН4194» համարի ինքնաձիգի փողն ուղղել է ******** և ************-ների ուղղությամբ և մոտենալով նրանց` փորձել է զենքի գործադրմամբ ապօրինաբար վերջիններիս դիտավորությամբ զրկել կյանքից, սակայն **************-ը` իր և հոր կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող ոտնձգությունը կանխելու նպատակով, ձեռքում առկա` օրինական կերպով իրեն պատկանող «Վալտեր» տեսակի` 13703445 համարի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, ինչից հետո ******* ու *************-ների և Հովհաննես Ռիժենկոյի միջև ծեծկռտուք է սկսվել: Այդ ընթացքում Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանն իրենց հանցակից ընկերոջը` Հովհաննես Ռիժենկոյին ազատելու նպատակով, ապօրինի կերպով իրենց կրած հրազեններով շարունակել են սպառնալ նրանց, այնուհետև ****** և *****************-ներին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, առանձնատան երկաթյա դռան մոտից Գագիկ Դանոյանը կրակահերթով 9 կրակոց, իսկ Մայիս Մկրտչյանը` առաջին անգամ ******************-ից 80 սմ հեռավորությունից, ապա երկրորդ անգամ առանձնատան երկաթյա դռան մոտից ընդհանուր երկու կրակոց է արձակել ******** և *************-ների ուղղությամբ, սակայն վերջիններիս կյանքից զրկելու հանցավոր մտադրությունը` նրանց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցներն *********** և **************-ների կենսական նշանակության օրգաններին չեն դիպչել և մահ չեն պատճառել: Կրակոցների արդյունքում ********************-ի առողջությանը պատճառվել է ************************************************ վնասվածքների ձևով միջին ծանրության վնաս, իսկ *******************-ին պատճառվել է ********************************************` գնդակով լիցքավորված հրազենի կրակոցից արձակված, գնդակի շոշափող ներգործությամբ վերքի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ընդ որում, *****************************-ի ստացած` ******************************** վնասվածքը պատճառվել է պղինձ պարունակող 9 մմ տրամաչափ ունեցող գնդակով լիցքավորված հրազենից:
Ի վերջո ************** և **************-ներին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին և խլել նրա ձեռքում առկա ինքնաձիգը, իսկ Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը դուրս են եկել տան բակից և մոտեցել արդեն առանձնատան դարպասի մոտ կայանված «BMW X 5» մակնիշի ավտոմեքենային: Նույն ժամանակ առանձնատան բակի մուտքի երկաթյա դուռը փակվել է, Գագիկ Դանոյանը, մոտենալով դռանը, փորձել է այն կրկին բացել, սակայն հասկանալով, որ այն դրսից չի բացվում, նույն ինքնաձիգով դեպի օդ անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո Գագիկ Դանոյանը Մայիս Մկրտչյանի և ինքնությունը չպարզված անձի հետ հիշյալ «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի»1։
21. Գագիկ Դանոյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 175-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա «ավազակային հարձակմամբ ************, ************* և **********-ների գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել ընկերոջ` Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի, դստեր ամուսնու` Մայիս Մարտինի Մկրտչյանի և գործով ինքնությունը չպարզված անձի հետ: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Գագիկ Դանոյանը և մյուսները ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել հրազեն հանդիսացող« «ԱԿՄ» տեսակի «ГН4194» և «ГИ6575» համարի երկու ինքնաձիգ, «MP 654K» տեսակի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակի հիմքի վրա` գործարանային սարքավորումների և դետալների օգտագործմամբ ձևափոխված, 9 մմ տրամաչափի (9x18) փամփուշտներով կրակոցներ կատարելու համար հարմարեցված ինքնաշեն մեկ ատրճանակ, ինչպես նաև ձեռք են բերել դիմակներ, մեկ փաթույթ կպչուն ժապավեն, մետաղյա լինգ և հարթաշուրթ: Պայմանավորվածության համաձայն` 2018 թվականի օգոստոսի 28-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Գագիկ Դանոյանը հանցակիցների` Հովհաննես Ռիժենկոյի, Մայիս Մկրտչյանի և ինքնությունը չպարզված անձի հետ, «BMW X 5» մակնիշի չպարզված ավտոմեքենայով գնացել է ***************-ին պատկանող, ********** մարզի *********** գյուղի *********** փողոցի ********* հասցեում գտնվող առանձնատան մոտ: Հասնելով տեղ` ավտոմեքենայի սրահում Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն և Մայիս Մկրտչյանը հագել են դիմակները, որից հետո Մայիս Մկրտչյանը վերը նշված ինքնաշեն ատրճանակով զինված, ցանկապատի վրայով ցատկելով, ապօրինի մուտք է գործել հիշյալ առանձնատան բակ և բացել առանձնատուն մուտք գործելու համար նախատեսված երկաթյա դուռը: Այնուհետև, առանձնատան բակ ապօրինի մուտք են գործել նաև նախնական համաձայնությամբ, խմբով ձեռք բերված` «ԱԿՄ» տեսակի «ГИ6575» համարի ինքնաձիգով զինված Գագիկ Դանոյանը և «ԱԿՄ» տեսակի «ГН4194» համարի ինքնաձիգով զինված Հովհաննես Ռիժենկոն, իսկ ինքնությունը չպարզված անձը սպասել է ավտոմեքենայում: Հովհաննես Ռիժենկոն` սև գույնի սպորտային պայուսակով առանձնատան բակ է տեղափոխել նախապես ձեռք բերված կպչուն ժապավենը, մետաղյա լինգը և հարթաշուրթը:
Տան բակում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով տեսնելով բակ մուտք գործած հիշյալ անձանց` **************-ը և նրա հայրը` տան սեփականատեր ***************-ը, դուրս են եկել բակ և հանդիպել նրանց: Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն և Մայիս Մկրտչյանը` ******* և ***************-ների գույքը հափշտակելու նպատակով` նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ, հարձակում են գործել նրանց վրա, մասնավորապես, Հովհաննես Ռիժենկոն իր կրած` մարտական դիրքի բերված, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փողն ուղղել է ****** և ******************-ների ուղղությամբ, սակայն *****************-ը` իր և հոր կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող ոտնձգությունը կանխելու նպատակով, ձեռքում առկա` օրինական կերպով իրեն պատկանող «Վալտեր» տեսակի` 13703445 համարի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, ինչից հետո ********* ու ************-ների և Հովհաննես Ռիժենկոյի միջև ծեծկռտուք է սկսվել: Այդ ընթացքում Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը իրենց հանցակից ընկերոջը` Հովհաննես Ռիժենկոյին ազատելու նպատակով, ապօրինի կերպով իրենց կրած հրազեններով շարունակել են սպառնալ նրանց, այնուհետև ********* և *************-ներին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, առանձնատան երկաթյա դռան մոտից Գագիկ Դանոյանը կրակահերթով 9 կրակոց, իսկ Մայիս Մկրտչյանը` առաջին անգամ **************-ից 80 սմ հեռավորությունից, ապա երկրորդ անգամ` առանձնատան երկաթյա դռան մոտից ընդհանուր երկու կրակոց է արձակել ******** և *************-ների ուղղությամբ, սակայն վերջիններիս կյանքից զրկելու հանցավոր մտադրությունը` նրանց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակած կրակոցներն ********* և **********-ների կենսական նշանակության օրգաններին չեն դիպչել և մահ չեն պատճառել: Կրակոցների արդյունքում ************-ի առողջությանը պատճառվել է ************************************************************************************************ վնասվածքների ձևով միջին ծանրության վնաս, իսկ ****************-ին պատճառվել է ************************************************************************************** առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: ********************-ի ստացած` ******************************************************* վնասվածքը պատճառվել է պղինձ պարունակող 9 մմ տրամաչափ ունեցող գնդակով լիցքավորված հրազենից:
Ի վերջո ****** և ***********-ներին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին և խլել նրա ձեռքում առկա ինքնաձիգը, ինչը տեսնելով, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը դուրս են եկել տան բակից և մոտեցել արդեն առանձնատան դարպասի մոտ կայանված «BMW X 5» մակնիշի ավտոմեքենային: Նույն ժամանակ առանձնատան բակ մուտք գործելու համար նախատեսված երկաթյա դուռը փակվել է, Գագիկ Դանոյանը մոտենալով դռանը, փորձել է այն կրկին բացել, սակայն հասկանալով որ այն դրսից չի բացվում` նույն ինքնաձիգով դեպի օդ անկանոն կրակոցներ արձակելուց հետո հիշյալ «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով Մայիս Մկրտչյանի և ինքնությունը չպարզված անձի հետ դիմել է փախուստի»2։
22. Մայիս Մկրտչյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա «ավազակային հարձակմամբ ******, ******* և ***********-ների գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել աներոջ` Գագիկ Կառլենի Դանոյանի, վերջինիս ընկերոջ` Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի և գործով ինքնությունը չպարզված անձի հետ: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Մայիս Մկրտչյանը և մյուսները ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել հրազեն հանդիսացող «MP 654K» տեսակի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակի հիմքի վրա` գործարանային սարքավորումների և դետալների օգտագործմամբ ձևափոխված, 9 մմ տրամաչափի (9x18) փամփուշտներով կրակոցներ կատարելու համար հարմարեցված ինքնաշեն մեկ ատրճանակ, «ԱԿՄ» տեսակի «ГН4194» և «ГИ6575» համարի երկու ինքնաձիգ, ինչպես նաև ձեռք են բերել դիմակներ, մեկ փաթույթ կպչուն ժապավեն, մետաղյա լինգ և հարթաշուրթ: Պայմանավորվածության համաձայն` 2018 թվականի օգոստոսի 28-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Մայիս Մկրտչյանը հանցակիցների` Հովհաննես Ռիժենկոյի, Գագիկ Դանոյանի և ինքնությունը չպարզված անձի հետ, «BMW X 5» մակնիշի չպարզված ավտոմեքենայով գնացել է ********************-ին պատկանող, *********** մարզի ********** գյուղի ***********փողոցի **************** հասցեում գտնվող առանձնատան մոտ: Հասնելով հիշյալ վայր` ավտոմեքենայի սրահում Մայիս Մկրտչյանը, Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն հագել են դիմակները, որից հետո Մայիս Մկրտչյանը վերը նշված ինքնաշեն ատրճանակով զինված, ցանկապատի վրայով ցատկելով, ապօրինի մուտք է գործել հիշյալ առանձնատան բակ և բացել առանձնատուն մուտք գործելու համար նախատեսված երկաթյա դուռը: Այնուհետև, առանձնատան բակ ապօրինի մուտք են գործել նաև նախնական համաձայնությամբ, խմբով ձեռք բերված` «ԱԿՄ» տեսակի «ГИ6575» գործարանային համարի ինքնաձիգով զինված Գագիկ Դանոյանը և «ԱԿՄ» տեսակի «ГН4194» գործարանային համարի ինքնաձիգով զինված Հովհաննես Ռիժենկոն, իսկ ինքնությունը չպարզված անձը սպասել է ավտոմեքենայում: Միևնույն ժամանակ` Հովհաննես Ռիժենկոն, սև գույնի սպորտային պայուսակով առանձնատան բակ է տեղափոխել նախապես ձեռք բերված կպչուն ժապավենը, մետաղյա լինգը և հարթաշուրթը:
Առանձնատան բակ մուտք գործելուց հետո առանձնատուն մտնելու նպատակով Մայիս Մկրտչյանը, Գագիկ Դանոյանը և Հովհաննես Ռիժենկոն շրջել են բակում` որոնելով առանձնատուն մուտք գործելու համար հարմար վայրը:
Տան բակում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով տեսնելով բակ մուտք գործած հիշյալ անձանց` ******************-ը և նրա հայրը` տան սեփականատեր ******************-ը, դուրս են եկել բակ և հանդիպել նրանց: Մայիս Մկրտչյանը, Գագիկ Դանոյանը և Հովհաննես Ռիժենկոն` ******** և ***************-ների գույքը հափշտակելու նպատակով` նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ, հարձակում են գործել նրանց վրա, մասնավորապես, Հովհաննես Ռիժենկոն իր կրած` մարտական դիրքի բերված, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փողն ուղղել է ******************* և ************-ների ուղղությամբ, սակայն ************-ը` իր և հոր կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող ոտնձգությունը կանխելու նպատակով, ձեռքում առկա` օրինական կերպով իրեն պատկանող «Վալտեր» տեսակի` 13703445 համարի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, ինչից հետո ***************** ու **************-ների և Հովհաննես Ռիժենկոյի միջև ծեծկռտուք է սկսվել: Այդ ընթացքում Մայիս Մկրտչյանը և Գագիկ Դանոյանն իրենց հանցակից ընկերոջը` Հովհաննես Ռիժենկոյին ազատելու նպատակով, ապօրինի կերպով իրենց կրած հրազեններով շարունակել են սպառնալ նրանց, այնուհետև, ************* և *************************-ներին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Մայիս Մկրտչյանն առաջին անգամ ********************-ից 80 սմ հեռավորությունից, երկրորդ անգամ` առանձնատան երկաթյա դռան մոտից, ընդհանուր երկու անգամ, իսկ Գագիկ Դանոյանը, կրկին առանձնատան երկաթյա դռան մոտից կրակահերթով 9 կրակոց է արձակել ******* և ***************-ների ուղղությամբ, սակայն վերջիններիս կյանքից զրկելու հանցավոր մտադրությունը` նրանց կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցներն ******** և **************-ների կենսական նշանակության օրգաններին չեն դիպչել և մահ չեն պատճառել: Կրակոցների արդյունքում ******************-ի առողջությանը պատճառվել է ***************************************************************************************************** վնասվածքների ձևով միջին ծանրության վնաս, իսկ ******************-ին պատճառվել է ******************************************************************* վերքի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ընդ որում, ************-ի ստացած` ձախ գոտկային և ձախ նստատեղի հրազենային միջանցիկ վնասվածքը պատճառվել է պղինձ պարունակող 9 մմ տրամաչափ ունեցող գնդակով լիցքավորված հրազենից:
Ի վերջո ******* և ***********-ներին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին և խլել նրա ձեռքում առկա ինքնաձիգը, իսկ Մայիս Մկրտչյանը և Գագիկ Դանոյանը դուրս են եկել տան բակից և մոտեցել արդեն առանձնատան դարպասի մոտ կայանված «BMW X 5» մակնիշի ավտոմեքենային: Նույն ժամանակ առանձնատան բակի մուտքի երկաթյա դուռը փակվել է, Գագիկ Դանոյանը, մոտենալով դռանը, փորձել է այն կրկին բացել, սակայն հասկանալով, որ այն դրսից չի բացվում, նույն ինքնաձիգով դեպի օդ անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո Մայիս Մկրտչյանը, Գագիկ Դանոյանի և ինքնությունը չպարզված անձի հետ հիշյալ «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի3»:
22.1. Մայիս Մկրտչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նախաքննության մարմինն արձանագրել է, որ 2018 թվականի օգոստոսի 31-ին Մայիս Մկրտչյանը կամովին հանձնել է ինքնաշեն ատրճանակը և «ԱԿՄ» տեսակի` «ГИ6575» համարի ինքնաձիգը` մատնացույց անելով դրանց գտնվելու վայրը4։
23. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «(...) Անդրադառնալով ամբաստանյալներ Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի արարքը որպես սպանության փորձ որակելու հիմնավորվածությանը` Դատարանն արձանագրում է, որ մեղադրող կողմը նրանց արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով որակել է իրավաչափորեն, խմբի կազմում գործած Դանոյանի և Մկրտչյանի հանցավոր գործողություններն ըստ հետևանքի որակելու վերաբերյալ պաշտպանական կողմի վիճարկումներն անհիմն են` հետևյալ պատճառաբանությամբ.
(...) Դատարանը փաստում է, որ ամբաստանյալներ Դանոյանի և Մկրտչյանի արարքում երկու և ավելի անձանց սպանություն կատարելու ուղղակի դիտավորության առկայության և միասնական հանցավոր այդ նպատակին նրանց կամքից անկախ հանգամանքներով չհասնելու մասին են վկայում հետևյալ փաստարկները՝
- հանցավոր նպատակին հասնելու համար խմբի կազմում հանդես գալը, խմբի կազմում դեպքի վայր առնվազն 16 փամփուշտներով (դեպքի վայրում հայտնաբերվել է 16 պարկուճ) լիցքավորված, հրազեն հանդիսացող առնվազն մեկ ինքնաձիգով և մեկ ատրճանակով ժամանելը և այդ հրազենների գործադրմամբ տուժողների ուղղությամբ առնվազն 11 կրակոցներ կատարելը, թվով 9 պարկուճներ 7.62 մմ տրամաչափի և 2 պարկուճներ 9 մմ տրամաչափի,
- որպես հանցանքի կատարման վայր՝ սահմանափակ տարածքի՝ ըստ դեպքի վայրի զննության արձանագրության՝ առանձնատան բակային հատվածը, որտեղ կատարվել են կրակոցները, ինչից երկու հրազեններով զինված և տվյալ առանձնատան բակ ներխուժած ամբաստանյալների համար ի սկզբանե ակնհայտ և տեսանելի էր, որ բակում այդ պահին, իրենց արձակած կրակոցների ուղղությամբ գտնվում են առնվազն չորս անձ,
- հանցանքը կատարելու գործիքները և կատարելու հանրավտանգ եղանակը՝ մոտ տարածությունից տուժողների ուղղությամբ առնվազն երկու հրազեններից կրակոցներ կատարելը, այդ կերպ նրանց սպանելու անխուսափելիությունը կամ բարձր հավանականությունը գիտակցելը,
- ավազակային հարձակման ընթացքում տուժողների կողմից առանձնատան բակ մուտք գործած և կրակող ամբաստանյալներ Դանոյանին, Մկրտչյանին և Ռիժենկոյին դիմադրություն ցույց տալը, որը նախորդել է դեպքի վայրից ամբաստանյալներ Դանոյանի և Մկրտչյանի փախուստին, ինչը հաստատվում է գործով իրեղեն ապացույց ճանաչված և դատարանում հետազոտված դեպքի վայր հանդիսացող` ********* մարզի ************ գյուղի ********* փողոցի ******* առանձնատանը տեղադրված թվով 6 հատ տեսանկարահանող սարքավորումների տեսագրությունները զննելու մասին կազմված արձանագրությամբ, թեև սույն գործով ամբաստանյալներ Դանոյանը և Մկրտչյանը Դատարանում հայտնեցին, թե իբր կրակոցները կատարվել են հիմնականում դեպի օդ, բարձր դիրքով, տուժողներին վախեցնելու և իրենց ընկերոջը ազատելու նպատակով, սակայն տուժողների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ տուժողների վնասվածքները իրենց բնույթով հրազենային են, որի պայմաններում գնդակների՝ դեպի օդ, կամ բարձր ուղղությամբ կրակելու վերաբերյալ պաշտպանական կողմի առաջ քաշած վարկածը չի հաստատվում,
- դեպքի վայր հանդիսացող` ****** մարզի ********* գյուղի ******** փողոցի ************ առանձնատանը տեղադրված թվով 6 հատ տեսանկարահանող սարքավորումների տեսագրությունները զննելու մասին կազմված արձանագրությամբ ևս հերքվում է պաշտպանական կողմի առաջ քաշված այն վարկածը, որ ամբաստանյալները տուժողների ուղղությամբ չեն կրակել, մասնավորապես տեսագրությունների զննությամբ պարզ երևում է, որ ամբաստանյալներ Դանոյանը և Մկրտչյանը իրենց կրած հրազենները ուղղում են ոչ թե օդ կամ բարձր ուղղությամբ, այլ հակառակ՝ կրակում են հստակ այգու ուղղությամբ, առանց շտապելու, ուղղահայաց, աննշան վերից վար դիրքով: Բացի այդ, նույն տեսագրություններում երևում է, թե ինչպես են ամբաստանյալներ Դանոյանն ու Մկրտչյանն, որպես վահան օգտագործում առանձնատան մուտքի դուռը, ինչը խոսում է նաև այն մասին, որ վերջիններս, ոչ թե դիտավորություն չեն ունեցել և ունենալու դեպքում կարող էին մոտենալ և կրակել տուժողների վրա, այլ հակառակ հիմնավորվում է տուժողների ցուցմունքները, որ վերջիններս վախի արդյունքում են փախել այգու տարածքից, հնարավոր հրազենային վնասվածք չստանալու նպատակով, քանի որ նկատել էին, որ տուժողների մոտ առկա է հրազեն, որով վնասազերծել էին ամբաստանյալ Ռիժենկոյին: Նման գործողությունները չեն կարող ազդեցություն ունենալ և փոխել ամբաստանյալներ Դանոյանին և Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետով մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը։
Դատարանը նաև փաստում է, որ ամբաստանյալներ Դանոյանին և Մկրտչյանին վերագրված սպանության փորձը հաստատվել է ինչպես տուժողների` հրապարակված և հետազոտված նախաքննական և դատաքննական ցուցմունքներով, այնպես էլ` դեպքի վայրի զննության արձանագրությամբ և համապատասխան փորձագիտական եզրակացություններով և դեպքի վայր հանդիսացող` ******* մարզի ********* գյուղի ******** փողոցի ******** առանձնատանը տեղադրված թվով 6 հատ տեսանկարահանող սարքավորումների տեսագրությունները զննելու մասին կազմված արձանագրությամբ։
Անդրադառնալով ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոյին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքին, ապա Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործի քննությամբ հնարավոր չեղավ ձեռք բերել ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը թույլ կտար Դատարանին հանգելու հետևության, որ ամբաստանյալ Ռիժենկոն, գործելով խմբի կազմում, կատարել է սպանության օբյեկտիվ կողմի մաս կազմող գործողություն, տուժողների նկատմամբ ունեցել է ֆիզիկական կամ այլ այնպիսի ներգործություն, որն ուղղված է եղել նրանց կյանքից զրկելուն: Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Ռիժենկոն նշված հոդվածով առաջադրված մեղադրանքում մեղավոր չի կարող ճանաչվել, քանի որ քրեական գործի քննությամբ ձեռք չի բերվել ապացույցների բավարար ամբողջություն Ռիժենկոյին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված են:
Ըստ ներկայացված մեղադրանքի` [որպես] Հովհաննես Ռիժենկոյին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքը հիմավորող ապացույցներ մեղադրողի կողմից մեղադրանքի հիմքում դրվել են տուժողների ցուցմունքները, դատաբժշկական դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննության թիվ ******* համալիր եզրակացությունը և դեպքի վայր հանդիսացող` ******** մարզի ********* գյուղի *********** փողոցի ****** առանձնատանը տեղադրված թվով 6 հատ տեսանկարահանող սարքավորումների տեսագրությունները զննելու մասին կազմված արձանագրությունը:
Անդրադառնալով տուժողների ցուցմունքներին դատարանն արձանագրում է հետևյալը.
Տուժող *********-ն ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոյի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով նախատեսված արարքի կատարման վերաբերյալ ցուցմունք է տվել այն մասին, որ Ռիժենկոն ինքնաձիգի դիմացի հատվածով հարվածել է իրեն և ասել «հեսա կխփենք ձեզ, կտեսնեք», ինքը այդ հարվածից փորձել է մի փոքր թեքվել և ինքնաձիգի կոթը ուսին է դիպչել, այդ պահին ****************-ը թռել է նրա վրա, ինքնաձիգով գրկել է Ռիժենկոյին և այդ թռնելու և գրկելու պահին երկուսով գլորվել են աստիճաններից դեպի տան դիմացի կանաչ հողատարածքը: Տուժող ************-ը ցուցմունք է տվել այն մասին, որ առանձնատան բակում հայրը առաջինը հանդիպել է Ռիժենկոյին, լապտերը պահել է Ռիժենկոյի դեմքին և հարցրել է ով են և ինչ են անում այստեղ, այդ պահին Ռիժենկոն մոտ 2 մետր հեռավորության վրա զենքը մարտական դիրքով պահել է հոր վրա, մոտեցել է և ինքնաձիգի դիմացի մասով հարվածել է կրծքավանդակին և ասել է «հեսա կխփենք կտենաս» և հետ է գնացել:
Վերը նշված ցուցմունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոն որևէ գործողություն չի կատարել տուժողներին սպանելու ուղղությամբ, այլ ինչպես նշել է պաշտպանական կողմը, ամբաստանյալ Ռիժենկոն իր կրած հրազենը օգտագործել է որպես իր, առարկա, որով մոտենալով տուժողներին հարվածել է տուժող *********-ին: Բացի այդ, տեսանկարահանող սարքավորումների տեսագրություններով նույնպես հաստատվում է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոն մոտենալով տուժողներին, ինքնաձիգով հարված է հասցնում տուժող ***********-ին, ինչպես նաև հերքվում է մեղադրանքի մեջ նշված այն ձևակերպումը, որ ամբաստանյալ Հ.Ռիժենկոն իր կրած ինքնաձիգի փողն ուղղել է տուժողների ուղղությամբ և փորձել կրակել, քանի որ դատարանում հետազոտված տեսագրություններում բացակայում է ամբաստանյալ Հ.Ռիժենկոյի կողմից նման գործողությունների կատարումը:
Դատարանն արձանագրում է, [որ] նշված ապացույցները չեն պարունակում այնպիսի փաստական տվյալների ամբողջություն, որը բավարար կլիներ հիմնավոր կասկածից վեր չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոն տուժողների նկատմամբ կիրառված բռնի գործողություններով նպատակ է ունեցել մահ պատճառել նրանց կամ իր գործողություններով լրացրել է ամբաստանյալներ Դանոյանի և Մկրտչյանի գործողությունները` դյուրին դարձնելով վերջիններիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելը: Ինչ վերաբերվում է մեղադրանքի հիմքում դրված մնացած ապացույցներին, ապա դրանց բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, [որ] դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում սույն քրեական գործով Հովհաննես Ռիժենկոյի կողմից խմբի կազմում սպանության փորձ կատարելու հանգամանքը:
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներին մնացած մասով առաջադրված մեղադրանքները հիմնավորված են և նրանց գործողություններին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական:
(...) Ինչ վերաբերվում է ամբաստանյալներին մեղսագրված նախնական համաձայնության գալով խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահել և կրելուն, ապա դատարանը փաստում է, որ մեղադրողի կողմից իրավաչափորեն է նշված մեղադրանքը առաջադրվել, որպիսի հանգամանքը հաստատվել է գործով ձեռք բերված տվյալներով` մասնավորապես իրեղեն ապացույց ճանաչված հրազեններով և գործի քննության ընթացքում տրված ամբաստանյալների ցուցմունքներով, որոնք շարադրված են հետազոտական բաժնում:
(...) Դատարանն անարժանահավատ է համարում այն պնդումները, որ Դանոյանը Մկրտչյանին և Ռիժենկոյին չի հայտնել, որ գնում են ավազակային հարձակման, այդ թվում հրազեններով, քանի որ, ինչպես իր ցուցմունքով է նշել Դանոյանը` Մայիս Մկրտչյանը հանդիսացել է իր փեսան, իսկ Ռիժենկոն` իր մտերիմ ընկերը, և գնահատելով Մկրտչյանի և Ռիժենկոյի գործողություններն առանց առարկությունների, դեպքի վայրում հրազենները վերցնելու, դիմակ կրելու, ըստ պլանավորած գործողությունների հաջորդականության դրանք կատարելու, խոսում է այն մասին, որ ամբաստանյալները նախապես տեղեկացված են եղել իրենց կատարելիք գործողությունների մասին:
(...) Որպես ամբաստանյալ Գագիկ Կառլենի Դանոյանի անձը բնութագրող հանգամանք, դատարանը հաշվի է առնում այն, որ նա ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով չի անցնում, նախկինում դատապարտված կամ որևէ այլ կերպ արատավորված չի եղել (...):
Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն ամբաստանյալ Գագիկ Կառլենի Դանոյանի արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
(...) Որպես ամբաստանյալ Մայիս Մարտինի Մկրտչյանի անձը բնութագրող հանգամանք, դատարանը հաշվի է առնում այն, որ նա ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով չի անցնում, նախկինում դատապարտված կամ որևէ այլ կերպ արատավորված չի եղել:
(...) Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն ամբաստանյալ Մայիս Մարտինի Մկրտչյանի արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
(...) Որպես ամբաստանյալ Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի անձը բնութագրող հանգամանք, դատարանը հաշվի է առնում այն, որ նա ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով չի անցնում, նախկինում դատապարտված կամ որևէ այլ կերպ արատավորված չի եղել:
(...) Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն ամբաստանյալ Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ նոր ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով պատիժ է նախատեսված ազատազրկում՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, այսինքն՝ նոր օրենսդրությամբ պատիժ է նախատեսում հինգից տաս տարի ժամկետով և առանց գույքի բռնագրավմամբ, որը նախատեսված չէր 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր օրենսդրությամբ տեղի է ունեցել ամբաստանյալների վիճակի բարելավում, ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ դատարանն արձանագրում է, որ (...) արարքները պետք է համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին:
(...) Դատարանն հաշվի առնելով ամբաստանյալներ Գագիկ Դանոյանի, Մայիս Մկրտչյանի և Հովհաննես Ռիժենկոյի կողմից կատարած հանցագործությունների բնույթն ու դրանց հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցագործությունները կատարելուց հետո նրանց դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, միևնույն ժամանակ, դրանք համադրելով ամբաստանյալների անձը բնութագրող հանգամանքների հետ, գտնում է, որ ամբաստանյալներ Գագիկ Դանոյանը (...), Մայիս Մկրտչյանը (...) և Հովհաննես Ռիժենկոն (...) ենթակա են պատժի ազատազրկման ձևով և որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը վերջիններս պետք է կրեն:
(...) Դատարանն արձանագրում է, որ Գագիկ Դանոյանն անընդմեջ անազատության մեջ է 2018 թվականի սեպտեմբերի 29-ից, Մայիս Մկրտչյանն անընդմեջ անազատության մեջ է 2018 թվականի օգոստոսի 31-ից, իսկ Հովհաննես Ռիժենկոն անընդմեջ անազատության մեջ է 2018 թվականի օգոստոսի 29-ից, հետևաբար հենց այդ օրերից էլ պետք է հաշվել վերջիններիս պատժի սկիզբը` այդպիսով կատարելով հաշվակցումը: (...)»5:
24. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ (...) դատախազ Ա.Մանուկյանի, ամբաստանյալներ Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանի, ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանի, տուժողներ *******************-ի, *******************-ի և **************-**ի ներկայացուցիչ Սամվել Անդրիասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքներն անհիմն են, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ հիմնավորված:
Վերը նշված հետևություններին Վերաքննիչ դատարանը հանգում է հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով.
(...) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ հնարավոր չի եղել ձեռք բերել ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը թույլ կտար հանգելու հետևության, որ ամբաստանյալ Հ.Ռիժենկոն, գործելով խմբի կազմում, կատարել է սպանության օբյեկտիվ կողմի մաս կազմող գործողություն, տուժողների նկատմամբ ունեցել է ֆիզիկական կամ այլ այնպիսի ներգործություն, որն ուղղված է եղել նրանց կյանքից զրկելուն:
(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել է վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում՝ հիմնված ներքին համոզման վրա, եկել է իրավաչափ հետևության ամբաստանյալ Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի արարքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը թեև փաստում է, որ սույն քրեական գործի քննությամբ հաստատված է, որ ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոն՝ զինված «ԱԿՄ» տեսակի «ГН4194» համարի ինքնաձիգով ավազակային հարձակմամբ հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք է գործել ՀՀ ****** մարզի ************** գյուղի ************ փողոցի ********* հասցեում գտնվող տուն, սակայն վերոգրյալը բավարար չէ նրա հանցավոր արարքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով նախատեսված հանցակազմի առկայությունը փաստելու համար: Վերաքննիչ դատարանը ևս փաստում է, որ ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոն որևէ գործողություն չի կատարել ուղղված տուժողներ *******-ին և ********-ին կյանքից զրկելուն: Ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոն մարտական դիրքի բերված «ԱԿՄ» տեսակի «ГН194» համարի ինքնաձիգը որպես հրազեն չի օգտագործել, այլ դրանով տուժողներին հարվածներ է հասցրել, ընդ որում այդ հարվածների ուղղվածությունը ևս թույլ չի տալիս եզրահանգել նրա արարքում սպանության փորձի առկայության մասին:
Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգում է հիմք ընդունելով.
- տուժող *********-ի ցուցմունքն այն մասին, որ Ռիժենկոն ինքնաձիգի դիմացի հատվածով հարվածել է իրեն և ասել «հեսա կխփենք ձեզ, կտեսնեք», ինքը այդ հարվածից փորձել է մի փոքր թեքվել և ինքնաձիգի կոթը ուսին է դիպչել, այդ պահին ***************-ը թռել է նրա վրա, ինքնաձիգով գրկել է Ռիժենկոյին և այդ թռնելու և գրկելու պահին երկուսով գլորվել են աստիճաններից դեպի տան դիմացի կանաչ հողատարածքը,
- տուժող ************-ի ցուցմունքն այն մասին, որ առանձնատան բակում հայրն առաջինը հանդիպել է Ռիժենկոյին, լապտերը պահել է Ռիժենկոյի դեմքին և հարցրել է՝ ով են և ինչ են անում այստեղ, այդ պահին Ռիժենկոն մոտ երկու մետր հեռավորության վրա զենքը մարտական դիրքով պահել է հոր վրա, մոտեցել է և ինքնաձիգի դիմացի մասով հարվածել է կրծքավանդակին և ասել է «հեսա կխփենք կտենաս» և հետ է գնացել,
- տեսանկարահանող սարքավորումների տեսագրությունները, որոնց զննությամբ չի հիմնավորվում, որ ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոն փորձ է կատարել կրակելու տուժողների ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոյի կողմից հնչեցրած սպառնալիքին՝ «հեսա կխփենք ձեզ, կտեսնեք», ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերջինիս նման սպառնալիքը զուգորդված չի եղել տուժողներ **************-ին և *************-ին կյանքից զրկելուն ուղղված կոնկրետ գործողությամբ:
(...) [Ս]ույն քրեական գործի քննությամբ հաստատվել է, որ ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոն գործել է բացահայտ, ավազակային հարձակմամբ տուժողների գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել Գագիկ Դանոյանի, Մայիս Մկրտչյանի և մեկ այլ անձի հետ:
Վերաքննիչ դատարանը, բավարար ապացույցների համակցությամբ հաստատված է համարում նաև, որ ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոն իր այդ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, խմբի կազմում ձեռք են բերել և պահել հրազեն, հետևաբար, անհիմն [է] նաև Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանի այն պնդումը, որ իր պաշտպանյալի արարքում առկա է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցակազմը, այլ ոչ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալներ Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանի դիրքորոշմանն առ այն, որ իր պաշտպանյալների արարքում բացակայում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով նախատեսված հանցակազմը, գտնում է, որ այն անհիմն է և չի բխում սույն քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությունից: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ տուժողներին կյանքից զրկելու դիտավորության մասին են վկայում.
- հանցագործության գործիքները, մասնավորապես՝ մեղադրյալներն իրենց հանցավոր մտադրության իրականացման համար գործադրել են առնվազն հրազեն հանդիսացող մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ,
- հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ամբաստանյալները հրազենների գործադրմամբ տուժողների ուղղությամբ արձակել են առնվազն 11 կրակոց, որպիսի պայմաններում չէին կարող չնախատեսել նրանց մահվան առաջացման իրական հնարավորությունը, որն անմիջականորեն բխելու էր իրենց արարքից,
- տուժող ***********-ի մարմնական վնասվածքների բնույթը և տեղակայումը (...):
ՀՀ ******** մարզի *********** գյուղի ********** փողոցի ******** առանձնատանը տեղադրված թվով վեց տեսանկարահանող սարքավորումների տեսագրությունները Վերաքննիչ դատարանում զննելու արդյունքում ևս հերքվում է ամբաստանյալներ Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի այն պնդումը, թե իբր կրակոցները կատարվել են հիմնականում դեպի օդ, բարձր դիրքով, տուժողներին վախեցնելու և իրենց ընկերոջը ազատելու նպատակով:
Տեսագրությունների զննությամբ ակնհայտ է, որ ամբաստանյալներ Գ.Դանոյանը և Մ.Մկրտչյանն իրենց կրած հրազեններն ուղղում են ոչ թե օդ կամ բարձր ուղղությամբ, այլ հակառակ, կրակում են հստակ այգու ուղղությամբ, առանց շտապելու, ուղղահայաց, աննշան վերից վար դիրքով:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով պաշտպան Հ.Սուքիասյանի այն պնդմանը, որ իր պաշտպանյալ Գագիկ Դանոյանի արարքում առկա է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցակազմը, այլ ոչ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվածը, գտնում է, որ բավարար ապացույցների համակցությամբ հաստատվել է, որ վերջինս նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է հրազեն: Ամբաստանյալները համատեղ մեկ անձից ձեռք են բերել, կրել և պահել են հրազենները, դիտավորություն ունենալով դրանց գործադրմամբ կատարելու ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն: Այլ կերպ ասած՝ հիմնավորվել է նախնական համաձայնությամբ, խմբի առնվազն երկու անդամի կողմից, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու հանգամանքը:
Անդրադառնալով (...) Հովհաննես Ռիժենկոյի, Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժների իրավաչափության վերաբերյալ բողոքաբերների պնդումներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
(...) Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալների կատարած հանցավոր արարքների հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս, իրավաչափ կերպով հաշվի է առել գործի փաստական և իրավական հանգամանքները, ամբաստանյալների անձը բնութագրող հանգամանքները, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը և պատիժը [ծանրացնող] հանգամանքների բացակայությունը և նրանց նկատմամբ նշանակել է իրավաչափ պատիժներ։ Հետևաբար, բողոքաբերների պնդումներն ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժների` ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ, ինչպես մեղմացման, այնպես էլ խստացման առումով անհիմն են և չպատճառաբանված:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով պաշտպան Հ.Սուքիասյանի՝ իր պաշտպանյալ Գ.Դանոյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը 2018 թվականի սեպտեմբերի 03-ից հաշվելու վերաբերյալ պնդումների, գտնում է, որ նշվածը դատավճռի ի կատար ածման փուլի խնդիրն է, որը ենթակա է լուծման անհստակությունների լուծման համար նախատեսված ընթացակարգով:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այսինքն՝ բացակայում են վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմքերը: (...)»6։
25. Մեղադրյալ Գագիկ Դանոյանն իր ցուցմունքներով, մասնավորապես հայտնել է, որ 2007 թվականից ճանաչել է *********************-ին, մտերիմ են եղել: 2018 թվականի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին ************ իրեն ասել է, որ մի հարուստ մարդ կա, որից կարելի է գումար կորզել, սակայն ինքը ոչ մի արձագանք չի տվել: Մեկ շաբաթ անց **************-ը կրկին նույն բանն է ասել, և ինքը բացասական պատասխան է տվել: Հուլիս ամսին **********-ը նորից իրեն նույն առաջարկն է արել և հավելել, որ այդ մարդը վախկոտ մարդ է, միայն զենքերը տեսնի` հերիք է: Օգոստոսի 27-ին ************-ը զանգահարել է իրեն և իրենք պայմանավորվել են հանդիպել *********** փողոցի վրա գտնվող սիգարի խանութում: ***************-ը նստած սիգար է ծխել, ու նորից սկսել է նույն թեմայով խոսել՝ հայտնելով, որ այդ մարդն ********************-ն է: *************-ն ասել է, որ չթողնեն օգոստոս ամիսն անցնի և գնան այդ գործողությունն անեն: **************-ն առաջարկել է Մայիսին էլ վերցնել, քանի որ նա փոքրամարմին է, և պետք է ցանկապատի վրայով անցնելով առանձնատան բակի կողմը՝ դռան կոճակը սեղմեր, որ դուռը բացվեր: ************-ը նաև ասել է, որ ինքն էլ կգա իրենց հետ, կբերի ավտոմեքենա և զենքեր: *********-ը նաև ասել է, որ երրորոդ մարդ էլ է պետք ներս մտնելու համար և առաջարկել է, որ դա Օնիկը լինի, այսինքն` Ռիժենկոն, որը սպորտային կազմվածք ունի: Հաջորդ օրը` օգոստոսի 28-ին, ժամը 21:30-ին Մայիսի մեքենայով գնացել են ********-ի օֆիս, որտեղից վերջինիս սև գույնի «ԲՄՎ» մակնիշի մեքենայով շարժվել են ******* թաղամաս` Օնիկի հետևից: *********-ի պահանջով Օնիկի մոտ նրան որպես Երեմ է ներկայացրել: ***********-ն ասել է, որ ապրանքները մեքենայի մեջ են, և ինքը հասկացել է, որ խոսքը զենքերի և դիմակների մասին է: Երբ հասել են ********* թաղամաս, ***********-ը դրել է արևային ակնոց և սպորտային գլխարկ, ապա վերցնելով Օնիկին` շարունակել են ճանապարհը դեպի **********, երբ հասել են, արդեն մութ է եղել: Իրենք դիմակները հագել են առանձնատանը մոտենալուց առաջ` *********-ի պահանջով: **********-ն ասել է, որ զենքերը վերցնեն, իսկ Օնիկի այն հարցին, թե զենքերն ինչի պետք է վերցնեն, եթե գողության են գնում, պատասխանել է. «հնարավոր է շներ լինեն, թող զենք լինի ձեր մոտ»: Ապա զենքերից մեկը տվել է իրեն, մյուսը` Օնիկն է վերցրել, իսկ երրորդը` Մայիսը: Մայիսը պարսպի վրայով թռել և բացել է դուռը: Երբ իրենք երեքով հայտնվել են առանձնատան բակում` ***************-ը և մի երիտասարդ տղա հարձակվել են Ռիժենկոյի վրա, քաշքշել են նրան և գցել գետնին: Այդ ընթացքում լսվել է կրակոց: ***********-ը և որդին երբ որ եկել են, ինքը դեպի դռան մոտ է գնացել: Տեսնելով, որ Ռիժենկոյին հարվածում են, ինքը դռան մոտից ավտոմատը մարտական դիրքի է բերել, կրակել է դեպի օդ և մի քանի անգամ ասել. «Օնո, հետ արի»: Մեկ անգամ էլ Մայիսն է կրակել: Ինքը Մայիսին ասել է, որ մի բան անի և Օնիկին հետ տանեն: Ինքը 7-9 անգամ օդ է կրակել՝ Օնիկին հետ բերելու նպատակով: Հետո Մայիսի հետ դուրս են եկել, և ինքը ****************-ին ձեռքով է արել, որ գա: Մեքենայի շարժիչը և լույսերը միացված են եղել, **************-ը մոտեցել և հարցրել է, թե ուր է Օնիկը: Ինքը *************-ին պատասխանել է. «Քո գրիչ բռնողի մոտ է մնացել: Էս է՞ր քո գրիչ բռնողը»: ************-ն ասել է, որ մեկ անգամ էլ փորձեն Օնիկին հետ բերել: Ինքն ասել է, որ դուռը փակվել է, ապա իջել է մեքենայից և ոտքով դուռը հրել է, որ ***********-ը տեսնի, որ դուռը փակ է: Ու քանի որ նյարդայնացած էր` 3-4 անգամ օդ է կրակել: Նստել են մեքենան, ինքը ճանապարհին պատուհանը բացել և դիմակը գցել է դուրս, իսկ **********-ը և Մայիսը դիմակներն այլ վայրում են գցել: Հասել են Երևանում գտնվող **********-ի բազա, որտեղ վերջինս իրենց ասել է, որ գնան Վրաստան, իսկ ինքը մի քանի օրից կգա: ********-ը Մայիսին ասել է, որ զենքերը դնի մեքենայի մեջ և Արտաշատ գնացող ճանապարհին` *********-ի բենզալցակայանի հետևը գցի: ************-ի հորդորով ինքը մեկնել է Վրաստան, իսկ սեպտեմբերի 2-ին գնացել է Լարս` Ռուսաստան մեկնելու համար, սակայն իրեն ձերբակալել են: Նշել է նաև, որ սպանելու նպատակ իրենք չեն ունեցել, ինքը տուժողների ուղղությամբ չի կրակել, և եթե մտադրություն ունենար նրանց խփելու` ապա միանգամից կխփեր: Չգիտի, թե **************-ին վնասվածքներ ով է պատճառել, ինքն օդ է կրակել և իր կրակելուց հաստատ վնասվածքներ չէին առաջանա: Ինքը կրակոցների պահին կանգնած է եղել դռան մոտ, ինքնաձիգը տուժողների ուղղությամբ չի պահել, այլ օդ է կրակել, որ Ռիժենկոն կարողանա հետ գալ: Ինքը չի տեսել` մեկ կրակոցից բացի, Մայիսն այլ կրակոց արձակել է, թե ոչ։ Հետագայում, երբ իմացել է, որ ***********-ն ինքնասպան է եղել, այդ ժամանակ է նրա անունը տվել, մինչ այդ ասել էր, որ ոմն Երեմն է այդ ամենը կազմակերպել7:
26. Մեղադրյալ Մայիս Մկրտչյանն իր ցուցմունքներով, մասնավորապես, հայտնել է, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին իր կնոջ հոր` Գագիկ Դանոյանի պահանջով, ժամը 20:30-ին գնացել են Երևան՝ *******-ի բազա: *********-ին ճանաչել է Գագիկի միջոցով, նորմալ հարաբերությունների մեջ են եղել: ******-ի պահանջով իր մեքենան թողել է բազայում, ******-ի «BMW X5» մակնիշի մեքենայով գնացել են ******, վերցրել են Օնիկին ու շարժվել դեպի ********: Մինչ այդ ******-ը մեքենայի մեջ ասել է, որ իրեն Երեմ ասեն: Ինքը չի իմացել, թե ինչի համար են գնում: Երբ արդեն հասել են տան մոտ, այդ ժամանակ խոսակցություն է եղել, որ Օնիկի հետ պետք է մտնեն տուն` գումար գողանալու: *********-ն ասել է նաև, որ մեքենայի միջի զենքերը վերցնեն, իսկ Օնիկի այն հարցին, որ թե զենքերը ինչու պետք է վերցնեն, պատասխանել է, որ հնարավոր է, որ պետք լինի կրակել շների վրա: Ինքը չի վերցրել զենքը, ասել է, որ իրենից հասնում է դուռը բացել` ինքը կբացի: Հասնելով տան մոտ՝ *******-ի տված դիմակն է հագել, քանի որ տեսանկարահանող սարքեր են եղել: Ինքը պարսպի վրայով ցատկել և բացել է դուռը, որից հետո Օնիկը և Գագոն մտել են ներս, իսկ ******-ը մեքենայից չի իջել: Օնիկն իրեն ատրճանակ է տվել, սակայն ինքը չի ստուգել՝ զենքի մեջ փամփուշտ եղել է, թե ոչ: Տան ներսում լույսեր տեսնելով` ցանկացել է ասել, որ տանը մարդ կա, որպեսզի հետ դառնան, սակայն չի հասցրել, քանի որ այդ պահին գազային ատրճանակի կրակոց է լսել, առաջացել է և տեսել, որ Օնիկը, *************-ը և վերջինիս որդին գազոնի մեջ կռվում են: Ինքը զենքը պահել է ***********-ի վրա և ասել, որ Օնիկին բաց թողնեն: *********-ի վրա ինքը չի կրակել, քանի որ չէր գնացել, որ մարդ սպաներ` նման մտադրություն չի եղել: Եթե ինքը ցանկանար սպանել, ապա կսպաներ, քանի որ երկար տարիներ աշխատելով ոստիկանության համակարգում` կարողանում է զենքից օգտվել, ինչպես նաև որսորդների միության անդամ է: Ինքը մեկ անգամ է կրակել` դռնակի մոտից, կրակոցը եղել է դեպի այգու ուղղությամբ` բարձր: Իր կրակոցը **********-ների ուղղությամբ չի եղել, եթե նրանց ուղղությամբ լիներ, ապա հաստատ մեկին կկպներ: Իրենց կողմից *************-ներին սպառնալիք չի եղել, որևէ պահանջ չի ներկայացվել, Գագիկ Դանոյանն է միայն բղավել, որ Օնիկին բաց թողնեն: Հետո ինքը դուրս է եկել և *********-ին ասել է, որ Օնիկը մնացել է ներսում: Գագոն դուռը հրել է, որ բացվի, սակայն փակ է եղել: Իրենք ****-ի մեքենայով հեռացել են, հասել ********-ի բազա: ********-ի պահանջով վերցրել է զենքերը, տարել և գցել է գյուղի ******-ի շենքի հետևի հատվածում: Դեպքի ժամանակ Գագիկը և Օնիկը դիմակ կրել են, ինչպես նաև նրանց մոտ զենք է եղել: Օնիկի կողմից զենքը չի օգտագործվել, իսկ Գագոն դռնակի մոտից կրակել է այգու ուղղությամբ` դեպի օդ: Իր կողմից կրակոց արձակելու նպատակը եղել է այն, որ վախենան և Օնիկին բաց թողնեն: Իրենք որևէ մեկին սպանելու ցանկություն չեն ունեցել, ****** և **********-ների վնասվածքներն իրենց կողմից չեն պատճառվել: Իր ձեռքում միայն ատրճանակ է եղել, ************-ին ինքը երբեք 80 սմ մոտ չի եղել և նրա վրա երբեք չի կրակել: Բացի այդ, Օնիկը նրանց մոտ է եղել, ինքը չէր կրակի նրանց ուղղությամբ: Ինքը հասկացել է, որ ***********-ի մոտ եղած զենքը մարտական չի եղել, իր կարծիքով գազային ատրճանակ է եղել, քանի որ կրակոցը եղել է թույլ, սակայն այդուհանդերձ, վստահ չի կարող ասել` ատրճանակը գազային էր, թե ոչ: Նշել է նաև, որ հետագայում, երբ տեղեկացել է, որ *********-ը մահացել է, այդ ժամանակ էլ հայտնել է, որ նա է իրականում եղել կազմակերպիչը, այլ ոչ թե Երեմ անունով մեկը:
Դատարանում հրապարակված նախաքննական ցուցմունքում Մ.Մկրտչյանը, մասնավորապես, նշել է, որ երբ Օնիկն իրեն տվել է ատրճանակ, ռացիա և ասել է, որ ռացիային ուշադիր լինի և հենց Երեմը ռացիայի միջոցով ձայն տա, ինքն անմիջապես տեղեկացնի և բոլորով առանձնատան տարածքից դուրս գան, այդ ժամանակ, որպես ոստիկանության աշխատող, հասկացել է, որ գնացել են «ռազբոյ» անելու, սակայն ինքն առանձնատան բակից դուրս չի եկել և որոշել է մինչև վերջ մնալ Գագիկի և Օնիկի հետ ու օգնել նրանց: Նշել է նաև, որ երբ տան բնակիչներից մեկը ատրճանակով կրակել է Օնիկի ուղղությամբ, ինքը խառնվել է իրար: Բացի այդ, տան երկու բնակիչներն այգում հարվածներ են հասցրել Օնիկին: Այդ ժամանակ ինքը մի պահ ատրճանակը ուղղել է տարիքով անձի ուղղությամբ, որպեսզի նրանք բաց թողնեին Օնիկին, սակայն այդ տարիքով մարդը կռացել և գետնից վերցրել է ինչ-որ ատրճանակ և այն պահել է իր ուղղությամբ: Ինքը, վախենալով, որ նա կարող է կրակել իր վրա, վազել է դարպասների մոտ, որտեղ Գագիկն ինքնաձիգով կրակել է այգու ուղղությամբ: Ինքն էլ ատրճանակով մեկ անգամ կրակել է այգու կողմը, սակայն դեպի վերև, որպեսզի գնդակը նրանց չկպնի: Նախաքննական ցուցմունքում նշել է նաև, որ բացի մեկ անգամ դարպասի դռան մոտից այգու ուղղությամբ կրակելը, հիշում է, որ այգու մեջ նույնպես մեկ անգամ, ձեռքը վերև պահած, կրակոց է արձակել, որպեսզի տան բնակիչները բաց թողնեն Օնիկին և իրենք կարողանան փախչել8։
27. Մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոն իր ցուցմունքներով, մասնավորապես, հայտնել է, որ 2018 թվականի օգոստոս ամսին Գագիկ Դանոյանն իրեն ասել է, որ գործ կա ու շատ է ուզում, որ իր հետ լինի: Ինքը համաձայնվել է: Դեպքի օրը մեքենայով վերցրել են իրեն և գնացել դեպքի վայր: Ընթացքում խոսակցություն է եղել, որ գողության նպատակով պետք է մտնեն տուն և այդ տանը մարդ չկա: Հասել են դեպքի վայր, վարորդի ասելով բացել են մեքենայի մեջ եղած պայուսակը, որի մեջ զենք է եղել: Ինքը հարցրել է, որ եթե գողության են գնում, ապա ինչ պետք է անեն զենքը, և պատասխան է ստացել, որ շներին վախեցնելու համար է: Մայիսը պարսպի վրայով ցատկել և բացել է դուռը, ինքը վերցրել է պայուսակը և Գագիկի հետ մտել են բակ, որտեղ *******-ներն իրենց ընդառաջ են եկել: ********-ի որդու ձեռքում ատրճանակ է եղել: *********-ը հարցրել է. «ով եք, գիտեք, թե ում բակ եք մտել» և որդուն ասել է. «խփի սրանց»: Ինքն այդ խոսքի վրա առաջ է գնացել և զենքով խփել է ***********-ի աջ ուսին, որից հետո վերջինիս որդին կրակել է իր վրա, մոտավորապես 80 սմ հեռավորությունից: Կրակոցից ինքը թուլացել է, տեսողությունն էլ վատացել է: Միմյանց քաշքշելով աստիճաններով իջել են ներքև` խոտածածկ տարածք և այնտեղ կռիվ են արել: Ինքն իր հետ եկած տղաներին ասել է, որ օգնեն և միասին այդտեղից գնան: Կռվի ընթացքում Գագիկը հեռվից կրակել է դեպի օդ և գոռացել, որ իր ընկերոջը բաց թողնեն ու իրենք կհեռանան: Կրակոցներից հետո Գագիկենք գնացել են, իսկ ինքը, հասկանալով, որ այդտեղից դուրս չի գա, քանի որ դուռը փակվել էր, պարիսպն էլ մոտ 4 մետր էր ու փախնելու տարբերակ չկար` հուսահատված հանձնվել է: Կռվի ժամանակ ***********-ներն իր դիմադրությունը հաղթահարել են, զենքը ձեռքից վերցրել են և դրել սեղանի վրա: ***********************-ին հետաքրքրել է կազմակերպողի անունը, իսկ ինքն ասել է, որ չի ճանաչում: Ինքն իսկապես չի իմացել, թե ով է եղել կազմակերպողը, միայն հետո է իմացել, որ «*********************» է եղել մեքենայի ղեկին: ********-ն է առաջարկել զենք վերցնել: Ինքը չի իմացել պայուսակի մեջ ինչ կա: Երբ բացել է պայուսակը, մեջը եղել է զենք և դիմակներ: Ինքնաձիգն ավելի շատ որպես առարկա է վերցրել, շներից պաշտպանվելու համար, իսկ կռվի ժամանակ այն փայտի տեղ է օգտագործել: Զենքը մարտական դիրքի բերելու հնարավորություն ունեցել է, կարող էր դա անել և կրակել, սակայն այդպիսի մտադրություն չի եղել: Չի հիշում, Մայիսը մեքենայի միջից զենք վերցրել է, թե ոչ, ինքը Մայիսին զենք չի տվել: Մեքենայի մեջ վարորդն իրենց ռացիա է տվել, որով պետք է կապ տային վարորդին: Դիմակները կրել են, քանի որ վարորդն ասել է, որ տեսանկարահանող սարքեր կան, իսկ հրազենը շներից պաշտպանվելու համար է նախատեսված եղել: Կազմակերպիչն ինչպես ասել է, ինքն այդպես էլ արել է: Եթե իմանար, որ տանը մարդ կա` չէր մտնի առանձնատուն: Կրակոցները միայն դեպի օդ են եղել, *********-ների վրա ոչ ոք չի կրակել և ինքը չի կարող ասել, թե հրազենային վնասվածքները վերջիններս ինչպես են ստացել: Քերծվածքներ հնարավոր է լինեին նրանց վրա, քանի որ քաշքշոց եղել է: Առանձնատան բնակչի կողմից արձակված կրակոցից հետո իր տեսողությունն ամբողջությամբ չի կորել՝ վատացել է, սակայն մարդկանց տեսել է9:
28. Տուժող ***************-ը ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին ընտանիքով գտնվել են ******** գյուղում գտնվող իրենց առանձնատանը: Երեկոյան, ժամը մոտավորապես 22:00-ին, ընտանիքով տանը հեռուստացույց դիտելիս են եղել, երբ որդին ասել է, որ բակում երեք դիմակավորված և զինված անձինք կան: Ինքը վերցրել է լապտերը և դուրս են եկել, այդ անձինք մոտեցել են և ինքը հարցրել է, թե ինչու են մտել բակ: Ռիժենկոն արագ մոտեցել է իրեն և ինքնաձիգի դիմացի հատվածով հարվածել է` ասելով «հեսա կխփենք ձեզ, կտեսնեք»: Այդ պահին իր որդին՝ *****-ը, թռել է նրա վրա, ինքնաձիգով գրկել է նրան և երկուսով գլորվել են աստիճաններից դեպի տան դիմացի կանաչ հողատարածքը: Ինքը վազելով գնացել է ****-ին օգնելու: Այդ ժամանակ նկատել է, որ Մայիս Մկրտչյանը շատ արագ մոտեցել է իր թիկունքից, այդ պահին կրակոց է հնչել, որից ինքը վիրավորում է ստացել: Այդ պահին ինքը եղել է կքանստած վիճակում: Վերցնելով գետնին ընկած՝ իր որդուն պատկանող գազային ատրճանակը, թեքվել է դեպի Մ.Մկրտչյանն ու ատրճանակն ուղղելով դեպի նա, ասել է. «հեսա գլուխդ կցխեմ»: Մ.Մկրտչյանը, վախենալով, փախել է դեպի մուտքը, որտեղ կանգնած է եղել Գ.Դանոյանը` ինքնաձիգով, իսկ ինքը կրկին թեքվել է, որ գնա ***-ին օգնելու: Հետո սկսվել են կրակոցներ, որոնցից ինքն ու որդին հրազենային վնասվածքներ են ստացել: ****-ը բաց չի թողել Ռիժենկոյին, իսկ ինքն անընդհատ հարվածել է Ռիժենկոյին և ասել. «հանձնվի, զենքը ձեռքիցդ գցի»: Մ.Մկրտչյանը պահել է երկաթե դուռը, իսկ Գ.Դանոյանը թաքնվել է դռան հետևը և կրակել է իրենց վրա: Մի պահ կրակոցներն ընդհատվել են: Իրենք հետո տեսաերիզով տեսել են, որ երբ այդ անձինք դուռը բաց են թողել, դռան վրայի զսպանակը դուռը փակել է, նրանք հայտնվել են դրսում և այնտեղ ևս Գ.Դանոյանը շարունակել է կրակել, որից հետո նստել են մեքենան և հեռացել: Հայտնել է նաև, որ իր վրա կրակոցը եղել է Մ.Մկրտչյանի կողմից այն ժամանակ, երբ *****-ը և Ռիժենկոն փաթաթված կռվել են խոտածածկի վրա, իսկ ինքն ուզեցել է մոտենալ և օգնել որդուն: Ինքը թեթև ցավ է զգացել, որն ավելի շատ նման է եղել մեղվի ծակոցի: Այն ժամանակ ինքը դրան ուշադրություն չի դարձրել: Նշել է նաև, որ միջադեպի ժամանակ մեկ այլ կրակոցից էլ ձեռքն է վնասվել: Հայտնել է նաև, որ բոլոր կրակոցներն ուղղված են եղել իրենց վրա: Նաև նշել է, որ երբ Ռիժենկոն մոտեցել է իրեն, ինքնաձիգն արդեն մարտական դիրքի էր բերված10:
29. Տուժող *********-ը ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 28-ի երեկոյան ծնողների հետ գտնվել են **********-**ի իրենց առանձնատանը և դիտել են հեռուստացույց: Ինքնակառավարվող անվտանգության համակարգը սկսել է բակում տեղի ունեցող շարժը նկարել և նկարները ուղարկել իր բջջային հեռախոսին: Ինքը բացել է նկարները և տեսել, որ բակում գտնվում են դիմակավորված 3 անձինք: Հորը զգուշացրել է, որ ոչինչ չանի, մինչև ինքը կվերցնի իր գազային ատրճանակը: Իրենք դուրս են եկել բակ, որտեղ հայրը հանդիպել է Ռիժենկոյին, լապտերը պահել է վերջինիս դեմքին և հարցրել, թե ո՞վ են և ի՞նչ են անում այստեղ: Այդ պահին Ռիժենկոն մոտ երկու մետր հեռավորության վրա զենքը մարտական դիրքով պահել է հոր վրա, մոտեցել է և ինքնաձիգի դիմացի մասով հարվածելով կրծքավանդակին, ասել է. «հեսա կխփենք կտենաս»: Ինքն այդ ժամանակ հասկացել է իրավիճակի լրջությունը, գազային ատրճանակով կրակել է Ռիժենկոյի ուղղությամբ, որպեսզի ուշադրությունն իր վրա գրավի և բռնելով ինքնաձիգից` Ռիժենկոյին քաշելով գցել է հողային ծածկույթի վրա ու սկսել է վնասազերծել վերջինիս: Իր ձեռքում եղել է միայն գազային ատրճանակ, իսկ հոր ձեռքում՝ միայն լապտեր: Ինքը փորձել է Ռիժենկոյի ինքնաձիգը վերցնել, որպեսզի ինչ-որ պաշտպանության միջոց ունենա: Դանոյանը և Մկրտչյանը գտնվել են բազալտային հարթակի վրա, այսինքն` գտնվել են ավելի բարձր դիրքում, քան իրենք, և կրակել են իրենց ուղղությամբ, որի արդյունքում ինքը և հայրը ստացել են վնասվածքներ: Այդ ընթացքում ինքն ինքնաձիգը գցել է Ռիժենկոյի կրծքավանդակին, քաշել և կպցրել է իրեն, որպեսզի ինքնաձիգը լինի իր ձեռքում և Ռիժենկոն չկարողանա օգտագործել այն, գոնե այդպես կարողանա պաշտպանվել: Երբ փորձել է Ռիժենկոյին չեզոքացնել, Դանոյանը և Մկրտչյանը կրակել են իրենց վրա, իսկ Ռիժենկոն գոռացել է. «տղերք խփեք սրանց, մի բան արեք»: Դանոյանը և Մկրտչյանը կրակել են իրենց վրա, կրակոցների ձայնի վրա դուրս եկած մայրը մի քանի վայրկյան գտնվել է իրենց մեջտեղի հատվածում և վախենալով, որ մորն էլ կդիպչեն կրակոցները` ինքը և հայրը ասել են, որ նա ներս մտնի և մայրը ներս է գնացել: Իսկ Ռիժենկոն փորձել է իրենից խլել ինքնաձիգը` որպեսզի կիրառի, սակայն ինքը թույլ չի տվել` Ռիժենկոն ինքնաձիգն իր ուղղությամբ է քաշել, իսկ ինքը` իր: Ռիժենկոյի կողմից կրակոց չի եղել, քանի որ ինքը վնասազերծել է նրան: Հայտնել է նաև, որ տեսել է Ռիժենկոյի կողմից ինքնաձիգը մարտական դիրքի բերելու շարժումը, իսկ հետագայում տեսագրությունները դիտելով՝ տեսել է նաև Դանոյանի և Մկրտչյանի կողմից զենքերի` մարտական դիրքի բերելը: Երբ ինքը և հայրը փորձել են վնասազերծել Ռիժենկոյին` հայրը բռունցքով հարվածել է նրան, ասելով, որ զենքն իջեցնի: Երբ ինքը և Ռիժենկոն գտնվել են գազոնի վրա պառկած վիճակում, այդ ժամանակ Մայիս Մկրտչյանը մոտեցել է հոր հետևից: Ինքը հորը զգուշացրել է այդ մասին, որից հետո հայրը վերցրել է իր գազային ատրճանակը, պահել է Մայիս Մկրտչյանի վրա ու ասել, որ «գլուխը կցխի»: Դրանից Մկրտչյանը վախեցել է և հետ է փախել: Իր հայրը մարմնական վնասվածքը ստացել է հենց այդ պահին, երբ ինքը զգուշացրել է, որ հետևից մոտենում են: Իր գազային ատրճանակի մեջ ի սկզբանե եղել է մեկ փամփուշտ և այն ինքն է կրակել: Վերջում Դանոյանը և Մկրտչյանը կրակել են դռան կողմից, իսկ ինքն այդ ընթացքում Ռիժենկոյին է փորձել վնասազերծել: Ինքը տեսել է, որ Դանոյանը և Մկրտչյանը դուրս են եկել, դուռը փակվել է և դրանից հետո դարձյալ լսվել են կրակոցներ: Հետո նրանք հեռացել են, իսկ Ռիժենկոյին վնասազերծելուց հետո, նրան նստեցրել են աստիճանավանդակի վրա և պահանջել են, որ չշարժվի, մինչև ոստիկանությունը գա: Այդ ընթացքում մայրն արդեն զանգահարել էր ոստիկանություն: Ինքն ինքնաձիգը վերցրել և դրել է սեղանի վրա, մինչև քննիչները եկել և վերցրել են: Նշել է, որ եթե իր կողմից կրակ չարձակվեր Ռիժենկոյի ուղղությամբ, համոզված է, որ Ռիժենկոն կկրակեր, քանի որ իր հոր հարցին, թե ինչ են անում այստեղ, վերջինս պատասխանել է. «հեսա կխփենք կտեսնես»: Նշել է նաև, որ Դանոյանի և Մկրտչյանի կրակոցներից կարող էր վնասվել նաև Ռիժենկոն: Ինքը ենթադրում է, որ Դանոյանը և Մկրտչյանը վախեցել են, այդ իսկ պատճառով հեռվից են կրակել, մոտենալու համար որևէ խոչընդոտ չի եղել: Մինչև ոստիկանները կգային՝ հայրը զրուցել է Ռիժենկոյի հետ, հարցրել է, թե ով է իրենց ուղարկել, ինչի համար են եկել, իսկ Ռիժենկոն պատմել է, որ Երեմն է իրենց բերել, որպեսզի գումար վերցնեն11:
30. Տուժող ******-ը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքը տեղի է ունեցել իրենց առանձնատանը՝ 2018 թվականի օգոստոսի 28-ին, երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում: Ինքը, ամուսինը և որդին հյուրասենյակում հեռուստացույց են դիտել: Իրենց առանձնատան տարածքում տեղադրված տեսախցիկներից որդու հեռախոսին տեսագրություն է եկել և վերջինը հորն ասել է, որ իրենց բակում երեք դիմակավորված անձինք կան: Ամուսինը և որդին անմիջապես դուրս են եկել բակ, իսկ ինքը, քանի որ նոր էր ապաքինվել թոքաբորբից՝ բազմոցին պառկած է եղել, մինչև վեր է կացել և դուրս է եկել պատշգամբ՝ որոշ ժամանակ անցել է: Դուրս գալով տեսել է, որ որդին բռնել է բակում գտնվող անձանցից մեկին՝ զենքի հետ միասին, որպեսզի զենքը չկարողանա գործի դնել և փորձում է վնասազերծել նրան: Լսվել են կրակոցներ՝ կրակել են դարպասի մոտից դեպի գազոնը, որտեղ գտնվում էին ամուսինը և որդին: Ինքը տեսել է, որ նշան են բռնել, նոր կրակել: Դարպասներից դեպի պատշգամբ տեսանելի է, այսինքն՝ կրակողների դիրքից իր կանգնած դիրքը տեսանելի է եղել: Ամուսինն ու որդին բղավել են, որ ներս մտնի և ինքը ներս է մտել: Այդ դեպքի ժամանակ ամուսինը ստացել է թափանցիկ վնասվածք ********** շրջանում՝ մեջքից կրակել են և դիմացից գնդակը դուրս է եկել, իսկ որդին վնասվածքներ է ստացել ***********-ին: Երբ ինքը երկրորդ անգամ է դուրս եկել պատշգամբ, տեսել է, որ որդին և ամուսինը բակ ներխուժած անձանցից մեկին վնասազերծել են, իսկ մյուս երկուսը՝ փախուստի են դիմել12:
31. Դատաբժշկական փորձաքննության թիվ ****** եզրակացության համաձայն` **********-ի ստացած մարմնական վնասվածքները ************************************************************************************ հնարավոր է, որ հասցված լինեն գնդակով լիցքավորված հրազենի կրակոց(ներ)ից արձակված գնդակի (գնդակների) ներգործությամբ, հնարավոր է որոշմամբ ներկայացված ժամանակին և հանգամանքներում: ************************** վնասվածքի առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշել հնարավոր չէ, իսկ ********************************************* վնասվածքը, որի վերքային խողովակն ունի ձախից աջ, վերևից ներքև և քիչ առջևից հետ ուղղություն և որի ընթացքով վնասված է **********-ը, պատճառել է առողջության միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը երեք շաբաթից ավելի ժամանակով13:
32. Դատաբժշկական փորձաքննության թիվ ****** եզրակացության համաձայն` ***********-ի ստացած մարմնական վնասվածքները
****************************************************************************************************
****************************************************************************************************
****************************************************************************************************
****************************************************************************************************
****************************************************************************************************
****************************************************************************************************
վերքի ձևով հասցվել են բութ առարկաների կամ բութ գործիքների, ըստ վնասվածքների տեղակայության, ուղղակի անմիջական առնվազն մեկական ներգործությամբ, չի բացառվում նաև վերքի առաջացումը գնդակով լիցքավորված հրազենի կրակոցից արձակված գնդակի շոշափող ներգործությամբ, հնարավոր է փորձաքննվողի հայտարարած ժամանակին և հանգամանքներում, ինչպես առանձին-առանձին, այնպես էլ իրենց համադրությամբ, առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում14:
33. Մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոյի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ վերջինս մատնացույց է արել *******-ի մարզի ************ գյուղի ********* փողոցի ******** առանձնատունը և հայտարարել, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին ժամը 22:00-ի սահմաններում, ինքը և ևս երկու անձինք, իրեն անհայտ ավտոմեքենայով գնացել են հիշյալ առանձնատան մոտ: Նիհարավուն կազմվածքով անձն առանձնատան ցանկապատի վրայով ցատկելով մուտք է գործել առանձնատան բակ և բացել է երկաթյա դուռը, որով առանձնատան բակ մուտք են գործել նաև ինքը և մյուս տղամարդը: Իր և մյուս տղամարդու ձեռքում գտնվել են ինքնաձիգեր, իսկ նիհարավուն կազմվածքով տղամարդու ձեռքում առկա է եղել ատրճանակ: Առանձնատան բակ մտնելուց քիչ անց տանից դուրս են եկել տան երկու բնակիչները, ապա բնակիչներից մեկը կրակել է իր դեմքին, որից ինքը կորցրել է հավասարակշռությունը, ապա ծեծկռտուք է սկսվել առանձնատան բնակիչների և իր միջև: Հայտարարել է, որ առանձնատուն այցելելու նպատակը եղել է գումար և ոսկի հափշտակելը15։
34. Դատաձգաբանական, դատաբժշկական, դատահետքաբանական համալիր փորձաքննության թիվ ******** եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված մեկ հատ ջնջված համարներով ատրճանակը հանդիսանում է գործարանային արտադրության, «MP 654К» մոդելի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակի հիմքի վրա, գործարանային սարքավորումների և դետալների օգտագործմամբ ձևափոխված ինքնաշեն ատրճանակ, հարմարեցված 9 մմ /9x18/ տրամաչափի մարտական փամփուշտներով կրակոցներ կատարելու համար, որը պիտանի է 9 մմ տրամաչափի /9x18/ փամփուշտներով կրակոց կատարելու համար, հանդիսանում է ակոսափող հրազեն, որից առանց ձգանը սեղմելու կրակոց չի առաջանում: Ինքնաշեն ատրճանակի փամփշտատուփում առկա թվով 6 հատ փամփուշտները հանդիսանում են գործարանային արտադրության 9 մմ /9x18/ տրամաչափի փամփուշտներ՝ նախատեսված «ՊՄ», «ԱՊՍ» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափ ունեցեղ այլ ակոսափող հրազեններից կրակելու համար, ինչպիսին հանդիսանում է նաև փորձաքննությանը ներկայացված ինքնաշեն եղանակով ձևափոխված ատրճանակը: Փարձաքննությանը ներկայացված թվով 6 հատ փամփուշտները պիտանի են նպատակային օգտագործման համար և հանդիսանում են ռազմամթերք: Դեպքի վայրից հայտնաբերված ինքնաձիգը հանդիսանում է ԽՍՀՄ-ում 1972 թվականին գործարանային պայմաններում արտադրված «ԱԿՄ» տեսակի «ГН4194» համարի ինքնաձիգ, նախատեսված է 7,62 մմ /7,62x39/ տրամաչափի մարտական փամփուշտներով կրակելու համար, պիտանի է կրակոց(ներ արձակելու համար, հանդիսանում է ակոսափող մարտական հրազեն, որից առանց ձգանը սեղմելու կրակոց(ներ) չեն առաջանում: Փորձաքննությանը ներկայացված «ԱԿՄ» տեսակի «ГН4194» համարի ինքնաձիգը փորձաքննությանը ներկայացված վիճակում բերված է մարտական դիրքի: Դեպքի վայրից հայտնաբերված և փորձաքննությանը ներկայացված 30 հատ փամփուշտներից 29-ը հանդիսանում են գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի (7,62x39 մարտական փամփուշտներ, նախատեսված են դեպքի վայրից հայտնաբերված «ԱԿՄ» տեսակի 7,62 մմ տրամաչափի «ГН4194» համարի մարտական ինքնաձիգից և դրանց համապատասխան տրամաչափ ունեցող այլ հրազեններից կրակելու համար: Արտաշատ-Երևան մայրուղու հարակից տարածքում գտնվող բենզալցակայանի նմանվող շինության մոտակայքից հայտնաբերված և փորձաքննության ներկայացված ինքնաձիգը հանդիսանում է ԽՍՀՄ-ում 1972 թվականին գործարանային պայմաններում արտադրված «ԱԿՄ» տեսակի «ГИ6575» գործարանային համարի ինքնաձիգ, նախատեսված 7,62 մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտներով կրակելու համար, սարքին է, պիտանի է կրակոց(ներ) արձակելու համար, հանդիսանում է մարտական ակոսափող հրազեն, որից առանց ձգանը սեղմելու կրակոց չի առաջանում: Փորձաքննությանը ներկայացված «ԱԿՄ» տեսակի «ГИ6575» համարի ինքնաձիգը փորձաքննությանը ներկայացված վիճակում բերված էր մարտական դիրքի: Փորձաքննությանը ներկայացված ********************-ի վերնաշապիկի վրա առկա 2 վնասվածքները հանդիսանում են հրազենային-գնդակային վնասվածքներ, պատճառվել են պղինձ պարունակող 9 մմ տրամաչափ ունեցող գնդակով, կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններում՝ մոտ 80 սմ հեռավորությունից կատարված թվով 1 կրակոցի արդյունքում, ընդ որում՝ *********************-ի վերնաշապիկի հետևի ձախակողմյան հատվածում առկա վնասվածքը հանդիսանում է մուտքի վնասվածք, իսկ վերնաշապիկի հետևում առկա վնասվածքը՝ ելքի անցք: *******************-ի դատաբժշկական փորձաքննության թիվ ****** եզրակացության մեջ նկարագրված նրա ստացած ձախ գոտկային և ձախ նստատեղի շրջանների մարմնական վնասվածքների և ներկայացված վերնաշապիկի վրա առկա վնասվածքների բնույթը և տեղակայությունը համադրելով միմյանց հետ՝ վերը նշված շրջանների մարմնական և վերնաշապիկի վրա առկա վնասվածքներն իրենց բնույթով հրազենային գնդակային միջանցիկ են, տեղակայություններով և պատճառման մեխանիզմով համապատասխանում են միմյանց, պատճառվել են պղինձ պարունակող 9 մմ տրամաչափ ունեցող գնդակով լիցքավորված հրազենից տվյալ զենքին բնորոշ լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններում՝ մոտ 80 սմ հեռավորությունից արձակված կրակոցի հետևանքով: Ելնելով **************-ի վերնաշապիկի ձախակողմյան հատվածների թվով երկու վնասվածքների ձգաբանական հետազոտության արդյունքներից և համադրելով այդպիսիք *****************-ի ******************************************************* վիրավորման արտաքին մարմնական վնասվածքների տեղակայությունների հետ, նշված մարմնական և հագուստի վրա առկա վնասվածքները հանդիսանում են պղինձ պարունակող գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցով պատճառված միջանցիկ վիրավորման հետևանք, որի պատճառման պահին հրազենի փողաբերանի արտաքին կտրվածքը, հաշվի առնելով հագուստների վնասվածքների ձգաբանական հետազոտության արդյունքները, ուղղված է եղել դեպի ***********************-ի ************** շրջանը, իսկ կրակոցն ունեցել է *********************-ի ************* նկատմամբ ձախից աջ, առջևից հետ և վերից վար ուղղության, ****************** շրջանի և վերնաշապիկի ձախ կեսի վրա հրազենային գնդակային մեկական ելքի վնասվածքների առաջացումով: Ինչ վերաբերվում է ********************-ի ************************************** վնասվածքին, ապա տվյալ շրջանը ներկայացված հագուստով ծածկվող մարմնամաս չի հանդիսանում, որից ելնելով էլ, նշված վնասվածքի վերաբերյալ համալիր վերլուծություն կատարել հնարավոր չէ: Փորձաքննությանը ներկայացված *******************-ի վերնաշապիկի և Հովհաննես Ռիժենկոյի սվիտրի վրա առկա պատռվածքներն առաջացել են մեխանիկական ձգվածության հետևանքով, հնարավոր է քաշքշուկի արդյունքում: Փորձաքննությանը ներկայացված «ԱԿՄ» մոդելի «ГН4194» համարի ինքնաձիգի կոտրված բռնակը և դեպքի վայրից վերցված ինքնաձիգի կոտրված դետալը նախկինում կազմել են մեկ ամբողջություն16:
35. Դատատեսաձայնագրային փորձաքննության թիվ ******** եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «M.DATA» ապրանքանիշի, «DVD-R» ձևատեսակի լազերային սկավառակի վրա գրառված են թվով 6 տեսաֆայլեր՝ «dav» ձևատեսակի: Տեսաֆայլերն իրենցից ներկայացնում են բացառապես պատկերային մասով, առանց ձայնային ազդանշանների ուղեկցության, վերարտադրման համար պիտանի տեսագրություններ: Հետազոտելի տեսագրություններում մոնտաժման՝ (նախապես գրանցված միևնույն կամ տարբեր տեսագրությունների երկու կամ ավելի հատվածների միացում) բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել17:
36. Դեպքի վայր հանդիսացող՝ ****** մարզի ************** գյուղի ********* փողոցի ******* առանձնատանը տեղադրված թվով վեց տեսանկարահանող սարքավորումների տեսագրություններն ուսումնասիրման համար ներկայացվել են մեղադրյալ Գագիկ Դանոյանին և տուժողներ ******** ու ************ներին, ովքեր մանրամասն նկարագրել են, ինչպես իրենց, այնպես էլ Հովհաննես Ռիժենկոյի և Մայիս Մկրտչյանի գործողությունները:
Մասնավորապես, հիշյալ տեսագրությունները զննության ենթարկելու արձանագրության և վերը նշված անձանց ցուցմունքների համադրմամբ արձանագրվել է հետևյալը.
- 2018 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 22:19:21-ին, Մայիս Մկրտչյանը պարսպի վրայով քայլելով մուտք է գործում առանձնատան բակ, նույն ժամանակ ինքնաձիգերը ձեռքներին առանձնատանն են մոտենում Գագիկ Դանոյանը և Հովհաննես Ռիժենկոն,
- ժամը 22:20:32-ին Մայիս Մկրտչյանը մոտենում է դռանը,
- ժամը 22:20:40-ին, բացվում է դարպասի կողքի դուռը և Մայիս Մկրտչյանն առանձնատան բակից դուրս է գալիս փողոց, դրսի կողմից նայում է դեպի բակ և ձեռքի ժեստով կանչում է փողոցում գտնվող Գագիկ Դանոյանին և Հովհաննես Ռիժենկոյին, որից հետո մտնում է բակ,
- ժամը 22:20:49-ին, Հովհաննես Ռիժենկոն ինքնաձիգը և սև պայուսակը բռնած, մոտենում է դռանը, վերջինիս հետևից դռանն է մոտենում Գագիկ Դանոյանը՝ ինքնաձիգը ձեռքին, և երկուսով նույն դռնից մտնում են առանձնատան բակ,
- ժամը 22:20:57-ից մինչև 22:22:17-ը Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը քայլում են առանձնատան բակում,
- ժամը 22:22:56-ին վառվում են առանձնատան ցանկապատի լույսերը,
- ժամը 22:23:06-ին Հովհաննես Ռիժենկոն երկու ձեռքով ինքնաձիգը բռնած քայլում է, վառվում են առանձնատան լույսերը, որից հետո արագ քայլելով Հովհաննես Ռիժենկոյի կողմ են գնում նաև Գագիկ Դանոյանը, և Մայիս Մկրտչյանը՝ նախապատրաստելով աջ ձեռքին բռնած ատրճանակը,
- ժամը 22:23:08-ին բաց պատշգամբի աստիճաններով իջնում են ********** և *******-ները, ************-ի ձեռքին լապտեր է նկատվում,
- ժամը 22:23:12-ին Հովհաննես Ռիժենկոն ինքնաձիգով հարվածում է *********************-ի կրծքավանդակին, նույն պահին տան աջ հատվածից դուրս է գալիս *******************-ը և ժամը 22:23:13-ին գազային ատրճանակից կրակում է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին: Հովհաննես Ռիժենկոն հարձակվում է ***************-ի վրա: Այդ ընթացքում Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը մարտական դիրքի են բերում իրենց մոտ գտնվող հրազենները, Գագիկ Դանոյանը հեռանում է դարպասի մոտ, իսկ Մայիս Մկրտչյանը մոտենում է այգում գտնվող ***** և *********-ներին,
- ժամը 22:23:18-ին Հովհաննես Ռիժենկոն քաշքշելով դեպի այգի է տանում **************-ին, որի ընթացքում նրանց է մոտենում նաև *************-ը,
- ժամը 22:23:31-ին, այգում Մայիս Մկրտչյանը դիմակավորված, ատրճանակը ձեռքին, մոտենում է և ատրճանակը պահում *************-ի վրա, վերջինս կռանալով գետնից վերցնում է լապտերը, այնուհետև ատրճանակը և պահում Մայիս Մկրտչյանի ուղղությամբ, ով հետ-հետ է փախչում դեպի դարպասից աջ գտնվող դուռը, այդ ժամանակ նույն դռանն է մոտենում Գագիկ Դանոյանը, որից հետո Մայիս Մկրտչյանն ատրճանակը ուղղում է դեպի այգու ուղղությամբ և այդ դիրքով ժամը 22:23:54-ին մեկ անգամ կրակոց է արձակում,
- ժամը 22:24:05-ին Գագիկ Դանոյանը կրակոց է արձակում այգու ուղղությամբ, որից հետո Մայիս Մկրտչյանը դուրս է գալիս դեպի փողոց,
- ժամը 22:24:24-ին Գագիկ Դանոյանն ինքնաձիգից, շուրջ չորս կրակոց է արձակում այգու ուղղությամբ, որից հետո՝ ժամը 22:24:38-ին, կրկին չորս կրակոց է արձակում այգու ուղղությամբ և նույն դռնից դուրս է գալիս դեպի փողոց, և դուռը փակվում է,
- ժամը 22:24:56-ին, դարպասի մոտ երևում են ձախ կողմից մոտեցող ավտոմեքենայի աջ կողմի առջևի և հետևի անվադողերը, նույն ժամանակ Գագիկ Դանոյանը կրկին մոտենում է առանձնատան արդեն փակ դռանը և ցանկանում այն բացել, սակայն տեսնելով, որ չի բացվում, ինքնաձիգի փողն ուղղած դեպի պարսպի վերևի հատվածը, ժամը 22:25:20-ին կրակոցներ է արձակում, ինչից հետո նստում է ավտոմեքենան և հեռանում են18:
37. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ս.Սեդրակյանի` 2020 թվականի հունիսի 28-ի որոշմամբ թիվ 20113518 քրեական գործով ****************-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործով վարույթը կարճվել է` ****************-ի մահվան հիմքով19:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
38. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
39. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Հովհաննես Ռիժենկոյին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքում արդարացնելու առնչությամբ ստորադաս դատարանների հետևությունները:
40. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրներն են՝ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, (...) հասարակական կարգը և անվտանգությունը, (...) ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության: (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:
Վճռաբեկ դատարանը, մեկնաբանելով հանցափորձի վերաբերյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի վկայակոչված դրույթը, Դավիթ Ղամբարյանի, Վարդան Եղիազարյանի և Կարեն Հովհաննիսյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ «(…) [Հ]անցափորձն առկա է այն դեպքում, երբ քրեաիրավական պաշտպանության տակ գտնվող օբյեկտի դեմ ոտնձգությունն սկսվում է, նշված օբյեկտին վնաս պատճառելու իրական սպառնալիք է ստեղծվում, սակայն հանցավորի կամքից անկախ հանգամանքներով փաստացի վնաս հասցնելը տեղի չի ունենում կամ պատճառվում է նախատեսածից տարբերվող վնաս: Այլ խոսքով՝ հանցափորձի դեպքում հանցագործության սուբյեկտն սկսում է կատարել կամ մասամբ կատարում է քրեական օրենսգրքի Հատուկ մասում նախատեսված այս կամ այն հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունը կամ անգործությունը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցնում իր կամային գործողությունների հետ չկապված հանգամանքների ուժով:
Հանցափորձը, ըստ կատարվող գործողությունների բնույթի և հանցավոր մտադրության իրականացման աստիճանի, լինում է երկու տեսակ՝ ավարտված և չավարտված: Հանցափորձն ավարտված համարելու համար անհրաժեշտ է, որ հանցավորը կատարի բոլոր այն գործողությունները, որոնք նա անհրաժեշտ է համարում հանցագործությունն ավարտին հասցնելու համար (...): Հանցափորձի այս տեսակի առկայությունը հավաստելու համար վճռորոշ է հանցավորի վստահությունն այն բանում, որ իր կողմից որևէ լրացուցիչ գործողություն չի պահանջվում, և որ արդեն իսկ կատարվածը բավարար է հանցավոր մտադրությունն իրականացնելու համար:
Մինչդեռ, չավարտված հանցափորձի դեպքում հանցավորը չի կատարում բոլոր այն գործողությունները, որոնք նա անհրաժեշտ է համարում հանցագործությունն ավարտելու համար (օրինակ` ուժը չի բավականացնում տուժողին խեղդելու համար, ցանկանում է կրակել տուժողին, բայց զենքն անսարք է լինում, և կրակոց տեղի չի ունենում և այլն): Հանցափորձի այս տեսակը բնորոշվում է գործողությունների անավարտությամբ, օբյեկտիվ կողմի մասնակի կատարմամբ: Ընդ որում, հանցավորը գիտակցում է, որ հանցագործությունն ավարտելու համար անհրաժեշտ է կատարել ևս ինչ-որ գործողություններ, որոնք կատարել նրան չի հաջողվում»20:
Վճռաբեկ դատարանը սպանության փորձի վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել Գրիգոր Մանուկյանի գործով, արձանագրելով, որ․ «Սուբյեկտիվ կողմից սպանության փորձը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը նախատեսում է մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը և ցանկանում է դրա վրա հասնելը, գիտակցում է, որ եթե համապատասխան հետևանքն առաջանա, ապա այն անմիջականորեն բխելու է իր արարքից, և դրանց միջև առկա կլինի միանշանակ պատճառական կապ: Մասնավորապես, կոնկրետ դեպքում հանցագործության գործիքը կամ միջոցը, եղանակը, հասցված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը, ինչպես նաև առկա այլ օբյեկտիվ հանգամանքները կարող են վկայել հանցավորի կողմից մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը նախատեսելու, հետևաբար, վերջինիս մոտ ուղղակի դիտավորության առկայության մասին:
(...) Այսպիսով, կատարվածը սպանության փորձ որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ունենա անձին կյանքից զրկելու պարզ կոնկրետացված (նախապես կամ հանկարծակի առաջացած) դիտավորություն, ինչը հնարավոր է պարզել գործի հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում` հատկապես ուշադրություն դարձնելով հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագծին»21:
41. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:
Վճռաբեկ դատարանը Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ՝
1. հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից,
2. գործողությունների համատեղությունը,
3. հանցակցության դիտավորյալ բնույթը:
Հանցակցության առաջին օբյեկտիվ հատկանիշը՝ հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցագործությունը պետք է կատարեն հանցագործության սուբյեկտ հանդիսացող երկու կամ մի քանի անձ։ Հանցակիցներ կարող են լինել քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած մեղսունակ ֆիզիկական անձինք։ Հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության սուբյեկտի բոլոր հատկանիշներով օժտված ոչ պակաս երկու անձի առկայությունը։
Հանցակցության մյուս օբյեկտիվ հատկանիշը՝ հանցակիցների գործունեության համատեղությունը, նշանակում է, որ հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են կոնկրետ հանցանքի կատարմանը։ Հանցակիցները, միացնելով իրենց համատեղ ջանքերը, ձգտում են միասնական արդյունքի, և դրա համար յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ընդհանուր գործում։
Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության դիտավորյալ բնույթն է։ ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը, որը տալիս է հանցակցության հասկացությունը, կոնկրետ մատնանշում է անձանց դիտավորյալ մասնակցությունը դիտավորյալ հանցագործության կատարմանը։ Հանցակցության նման բնորոշումը հստակ ընդգծում է, որ անձինք գործում են միայն դիտավորյալ մեղքով և միայն դիտավորյալ հանցագործություններում։
(…) Եթե կատարողները երկու կամ ավելի անձիք են, ապա այդպիսի հանցակցությունը կոչվում է համակատարում, որի դեպքում հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է կատարի հանցագործության օբյեկտիվ կողմը։ Համակատարում նշանակում է, որ երկու կամ ավելի անձինք անմիջականորեն կատարում են հանցագործության օբյեկտիվ կողմը։ (…)»22։
Մեկ այլ՝ Արամ Միքայելյանի և Արայիկ Վաղարշակյանի գործով Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ «(…) [Հ]անցակցության սուբյեկտիվ կողմին բնորոշ է այն, որ յուրաքանչյուր հանցակից պետք է`
1) գիտակցի, որ համատեղ գործում է կատարողի կամ այլ հանցակցի հետ.
2) գիտակցի, որ իր արարքն անհրաժեշտ պայման է մյուս հանցակցի կողմից արարք կատարելու համար և ցանկանա համատեղ մասնակցել հանցագործությանը.
3) նյութական հանցակազմի դեպքում նախատեսի հանրորեն վտանգավոր հետևանքը և ցանկանա կամ գիտակցաբար թույլ տա դրա առաջացումը»23։
42. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Սպանությունը՝
1) երկու կամ ավելի անձանց,
(...)
7) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
(...)
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»:
Վճռաբեկ դատարանը Վալերի Բաբայանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի] վերլուծությունից երևում է, որ սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված, երբ երկու և ավելի անձինք, գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, անմիջականորեն մասնակցել են տուժողին կյանքից զրկելու պրոցեսին՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով, ընդ որում, պարտադիր չէ, որ մահ առաջացնող վնասվածքները պատճառված լինեն նրանցից յուրաքանչյուրի կողմից (օրինակ՝ մեկը հաղթահարում է տուժողի դիմադրությունը՝ զրկելով նրան պաշտպանվելու հնարավորությունից, իսկ մյուսը պատճառում է մահացու վնասվածքներ):
Սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված նաև այն դեպքում, երբ մի անձի կողմից դիտավորյալ մահ պատճառելուն ուղղված գործողություններ կատարելու պրոցեսում նույն նպատակով նրան է միանում այլ անձ (անձինք):
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն համարելով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ըստ էության տարբերություն չի դնում, թե խումբը սպանությունը կատարել է նախնական համաձայնությամբ, թե առանց նախնական համաձայնության:
Ինչպես առանց նախնական համաձայնության, այնպես էլ նախնական համաձայնությամբ խմբի կողմից սպանություն կատարելու դեպքում պարտադիր պայման է երկու կամ ավելի կատարողների՝ համակատարողների առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը պետք է անմիջականորեն լրիվ կամ մասամբ կատարի հանցագործության օբյեկտիվ կողմին բնորոշ գործողություններ:
Սպանության համակատարողներ են այն անձինք, ովքեր սպանության պրոցեսում գործել են համաձայնեցված, նրանց գործողությունները միավորված են միասնական դիտավորությամբ, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը՝ ներառյալ տուժողի նկատմամբ ֆիզիկական բռնությունը, կատարվել է հանցակիցներից յուրաքանչյուրի կողմից:
Փաստորեն, սպանության համատեղ կատարման տակ պետք է հասկանալ հանցակիցների փոխադարձ համաձայնությամբ հանցագործության օբյեկտիվ կողմի կատարումը: Ընդ որում, համատեղ կատարած սպանության դեպքում պարտադիր չէ, որ համակատարողները կատարեն միևնույն գործողությունները, նրանց գործողությունները կարող են տարբեր լինել:
Խմբի կողմից սպանություն կատարելիս օբյեկտի նկատմամբ ոտնձգությունը կատարվում է հանցակիցների համատեղ գործողություններով:
(...) [Հ]անցակիցների միջև կարող է կատարվել դերաբաշխում: Այս դեպքում հանցակցի կողմից կատարվող գործողությունների ծավալը կարող է էապես տարբերվել հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մյուս հանցակցի գործողություններից, սակայն համակատարողների ունեցած մասնակցության աստիճանն արարքի որակման համար նշանակություն չունի: Եթե խմբակային սպանության օբեկտիվ կողմի կատարման դեպքում համակատարողների միջև կարող է դերաբաշխում կատարվել, ապա այդ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հետ կապված նույնը լինել չի կարող, քանի որ հանցակիցներից յուրաքանչյուրը գիտակցում և խմբի այլ անդամի կամ անդամների հետ համատեղ իրականացնում է հանրորեն վտանգավոր արարքը: Ընդ որում, եթե մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնութան ապանությունը կարող է կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ, ապա նախնական համաձայնությամբ սպանությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորությամբ:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցակազմի համար պարտադիր է ինչպես հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը՝ երկու կամ ավելի անձանց կողմից համատեղ տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողությունների կատարումը, այնպես էլ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշի առկայությունը՝ սպանությունը միասին կատարելու հանցակիցների գիտակցումը: (…)
Նկատի ունենալով, որ սպանության դեպքում համակատարողներ են այն անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են տուժողին մահ պատճառելուն կամ էլ անմիջական ֆիզիկական ներգործություն են ունեցել տուժողի վրա՝ դրանով իսկ ապահովելով այլ անձի կողմից նրան մահ պատճառելը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրանց արարքները ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այսինքն՝ խմբի կողմից կատարված սպանություն (…)»24:
42.1. Մեկ այլ՝ Մկրտիչ Բաբայանի գործով, Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Ա]րարքը որպես խմբի կողմից կատարված սպանություն որակելու համար, ամենևին պարտադիր չէ, որպեսզի տուժողի մահը վրա հասնի համակատարողներից յուրաքանչյուրի կողմից հասցված վնասվածքների արդյունքում, այլ բավարար է արձանագրել, որ նրանցից յուրաքանչյուրը կատարել է տուժողին կյանքից զրկելու օբյեկտիվ կողմը կազմող որոշակի գործողություն՝ այն գիտակցմամբ, որ գործում է խմբի մյուս անդամի հետ համատեղ, նրանց գործողությունները համաձայնեցված են և ուղղված միևնույն հանցավոր հետևանքին, նախատեսում է այդ հետևանքի վրա հասնելը, ցանկանում այն կամ գիտակցաբար թույլ տալիս»25:
43. Ապացույցների գնահատման չափանիշների վերաբերյալ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների իրավակարգավորումները վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ.
- ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով26,
- ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում` կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով: Այլ խոսքով` հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա27:
- «ներքին համոզմունքը», որպես սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա՝ ապացույցների գնահատումն իրականացնող սուբյեկտի գիտակցված և ողջամիտ համոզվածությունն է իր իսկ կողմից կայացված որոշման հիմնավորվածության մեջ։ Այդպիսի համոզվածությունը պետք է ձևավորված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում և հիմնվի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստերի վրա, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կձևավորեն նույն համոզվածությունը։ Ներքին համոզմունքը հիմնվում է ողջամիտ կարծիքի, գիտելիքի վրա, այլ ոչ թե ենթադրությունների, երևակայության, համակրանքի, հակակրանքի կամ կանխակալ կարծիքի վրա28,
43.1. Ապացույցների բավարարության հիմնահարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որ հավաքված ապացույցները որակական կողմից ապահովվեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից՝ այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը29,
- գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով` պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում30:
44. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- նախաքննության մարմինը Հ.Ռիժենկոյին մեղադրանք է առաջադրել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 175-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով31,
- Առաջին ատյանի դատարանը Հ.Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ և արդարացրել32,
- Վերաքննիչ դատարանի որոշմամբ Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանի, Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանի, տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանի և դատախազ Ա.Մանուկյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ թողնվել է անփոփոխ33:
45. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 40-43.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Հ.Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով արդարացնելով, պատշաճ վերլուծության չեն ենթարկել և պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել սույն քրեական գործում առկա փաստական տվյալները:
Մասնավորապես՝ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է, որ դեպքի ընթացքում Հ.Ռիժենկոյի դրսևորած վարքագիծը վկայում է նրա մոտ՝ տուժողներին սպանելու դիտավորության առկայության մասին: Այսպես` գործով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ Հ.Ռիժենկոն հարձակում գործելուց առաջ ձեռքի ինքնաձիգը բերել է մարտական դիրքի, սակայն այն չի հասցրել գործի դնել իր կամքից անկախ հանգամանքներով՝ պայմանավորված ***** և ******************-ների ինքնապաշտպանական գործողություններով: Հ.Ռիժենկոյի կողմից խմբի կազմում սպանության փորձ կատարելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նա, ինքնաձիգի փողն ****************-ի ուղղությամբ պահած, հարձակվել է վերջինի վրա և ի պատասխան *******************-ի այն հարցադրմանը, թե ի՞նչ են անում իրենց տան բակում, պատասխանել է. «հեսա կխփենք, կտենաս»: Հենց այդ պահին *****************-ը Հ.Ռիժենկոյի կողմից կրակոց արձակելու իրական հնարավորությունը կանխելու, իր և հոր կյանքին սպառնացող վտանգը վերացնելու նպատակով, գազային ատրճանակից մեկ կրակոց է արձակել Հ.Ռիժենկոյի դեմքի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է հավասարակշռությունը և բղավել. «Վայ քու արա, հեսա կխփեմ»: Դրանից անմիջապես հետո նրանք կռվի են բռնվել միմյանց հետ: Այդ ընթացքում Հ.Ռիժենկոն, դիմելով իր հետ առանձնատան բակ ներխուժած դիմակավորված մյուս անձանց՝ Գագիկ Դանոյանին և Մայիս Մկրտչյանին, բղավել է. «տղերք խփե՛ք սրանց, մի բան արե՛ք, հա՛սեք»: Այդ ժամանակ նրանք առանձնատան դարպասի մոտից, սպանելու նպատակով, կրակոցներ են արձակել ****** և ************-ների ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս ստացել են հրազենային վնասվածքներ: Ի վերջո, ******** և *************-ներին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին և նրա ձեռքից խլել ինքնաձիգը, իսկ Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը դիմել են փախուստի:
Ստորադաս դատարանների այն եզրահանգումը, որ Հ.Ռիժենկոն խմբի կազմում սպանությանն ուղղված որևէ գործողություն չի կատարել՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հիմնավոր չէ: Գործի տվյալները վկայում են այն մասին, որ Հ.Ռիժենկոն ինքնաձիգը բերած է եղել մարտական դիրքի և այն ուղղելով ***** և *************-ների ուղղությամբ` սպառնացել է վերջիններիս զրկել կյանքից, սակայն հանդիպել է նրանց դիմադրությանը, ապա հորդորել է Գագիկ Դանոյանին և Մայիս Մկրտչյանին` սպանել նրանց, ինչից հետո Գ.Դանոյանը և Մ.Մկրտչյանն իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններով կրակոցներ են արձակել ******** և **********-ների ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ: Այդ ընթացքում Հովհաննես Ռիժենկոն փորձել է դեպի իրեն քաշել և խլել ինքնաձիգը` ճնշելով ***************-ի դիմադրությունը:
Ուստի հիմնավոր է առաջին բողոքաբերի այն փաստարկը, որ սույն գործում առկա ապացույցների վերլուծությունը թույլ է տալիս հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հետևության հանգելու առ այն, որ Հ.Ռիժենկոն, գործելով խմբի կազմում, կատարել է սպանության օբյեկտիվ կողմի մաս կազմող գործողություն. նա **** և ***********-ների նկատմամբ կիրառել է ֆիզիկական ներգործություն, որն ուղղված է եղել նրանց կյանքից զրկելուն, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ իր դիտավորությունը չի կարողացել ավարտին հասցնել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ****** և *************-ների կողմից Հովհաննես Ռիժենկոյին վնասազերծելու ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է առանձնատան բակում տեղադրված տեսախցիկներով: Տեսանյութերի զննությունը վկայում է, որ տուժողները դիմադրում են Հ.Ռիժենկոին, իսկ վերջինն ամբողջ միջադեպի ընթացքում փորձում է տուժողների ձեռքից ազատվել՝ միաժամանակ ազատելով նաև ինքնաձիգը:
Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում երկրորդ բողոքաբերի այն փաստարկը, որ Հ.Ռիժենկոն ոչ թե սպանություն կատարելու օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների չի դիմել, այլ ընդհակառակը` վերջինիս կողմից սպանության օբյեկտիվ կողմը կազմող գործողություններն սկսվել են ինքնաձիգը մարտական դիրքի բերելով, արագ քայլերով **********************-ի վրա հարձակում գործելով, վերջինի հարցին ի պատասխան՝ «հեսա կխփենք, կտենաս» արտահայտությունով և ինքնաձիգով նրա կրծքավանդակին հարվածելով: Իր հանցավոր մտադրությունը Հ.Ռիժենկոն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ ************-ը հենց այդ պահին գազային ատրճանակից կրակոց է արձակել նրա դեմքին, ապա պայքարի բռնվելով նրա հետ՝ ի վերջո հոր հետ միասին կարողացել են վնասազերծել նրան:
Երկրորդ բողոքաբերն իրավացիորեն փաստարկել է, որ սպանության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունները Հ.Ռիժենկոյի կողմից փաստացի սկսվել են, սակայն, վերջինիս կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, ակտիվ զարգացում չեն ունեցել՝ տուժողների դիմադրության և ինքնապաշտպանության արդյունքում:
Ինչ վերաբերում է ստորադաս դատարանի այն հետևությանը, որ Հ.Ռիժենկոյի կողմից տուժողների ուղղությամբ կրակելու փորձ կատարելը չի հաստատվել դատարանում հետազոտված տեսագրություններով, ապա՝ ինչպես իրավացիորեն փաստարկել է երկրորդ բողոքաբերը, Հ.Ռիժենկոն տուժողների ուղղությամբ կրակելու հնարավորությունից զրկվել է իր դեմքին գազային ատրճանակով կրակ արձակվելու պահից (ինչը հաստատվում է նաև Հ.Ռիժենկոյի ցուցմունքով, որ կրակոցից թուլացել է, տեսողությունն էլ՝ վատացել34): Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում նաև ստորադաս դատարանի այն պնդումը, որ Հ.Ռիժենկոն իր կրած հրազենն օգտագործել է որպես իր, առարկա, այլ ոչ թե որպես ինքնաձիգ, նկատի ունենալով, որ փաստացի զրկվել է այն գործադրելու հնարավորությունից: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Հ.Ռիժենկոն իր գործողություններով, մասնավորապես՝ նախահարձակ լինելով, սպանելու սպառնալիք հնչեցնելով, տուժողների ձեռքից ինքնաձիգն ազատելու փորձեր կատարելով և իր ընկերներին ուղղված՝ «խփեք սրանց» հորդորներով (որին հաջորդել է Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի կողմից տուժողների ուղղությամբ կրակոցներ արձակելը լրացրել է Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքն ավարտին հասցնելուն ուղղված գործողությունները:
46. Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Հ.Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքում արդարացնելով` գործում առկա ապացույցները ոչ միայն պատշաճ բովանդակային վերլուծության չեն ենթարկել, այլև գործով փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության բացակայության մասին հետևության հանգելիս պատշաճ հաշվի չեն առել և չեն գնահատել վերը մեջբերված փաստական տվյալները։
Գործով ձեռք բերված ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք իրենց համակցությամբ հաստատում են կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող հանգամանքներ, որոնց առկայությունը կասկածի տակ է դնում Հովհաննես Ռիժենկոյի անմեղության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափությունը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերում Հ.Ռիժենկոյի անմեղության վերաբերյալ հետևությունները չեն բխում գործի օբյեկտիվ տվյալներից և վերը նշված հանգամանքներին ստորադաս դատարանների կողմից ոչ իրավաչափ գնահատականներ տալը հանգեցրել է քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սպանության փորձին Հ.Ռիժենկոյի առնչության վերաբերյալ գործով ձեռք բերված վերաբերելի և թույլատրելի ապացույցները ստորադաս դատարանների կողմից պատշաճ չեն հետազոտվել, հիշյալ փաստական տվյալները ճիշտ չեն գնահատվել, դրանք այլ ապացույցների հետ համակցության մեջ չեն դիտարկվել:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սպանության փորձին Հ.Ռիժենկոյի առնչության վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները չեն գնահատվել վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության, իսկ իրենց համակցության մեջ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքում արդարացնելու առնչությամբ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
47. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Գագիկ Դանոյանին և Մայիս Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու առնչությամբ ստորադաս դատարանների հետևությունները:
48. Սույն գործի փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի մեղքը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով նախատեսված արարքում հաստատված է, և այդ մասով երրորդ բողոքաբերի պատճառաբանությունները հերքվում են, մասնավորապես, տուժողներ ***, **** և ***************-ների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացություններով, դատաձգաբանական, դատաբժշկական, դատահետքաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ և դեպքի վայր հանդիսացող` ***** մարզի ********* գյուղի ******* փողոցի ****** առանձնատանը տեղադրված թվով 6 հատ տեսանկարահանող սարքավորումների տեսագրությունները զննելու մասին արձանագրությամբ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ կրակոցներն ակնհայտորեն ոչ տուժողների ուղղությամբ, այլ դեպի վեր ուղղված լինելու վերաբերյալ երրորդ բողոքաբերի պնդումները հիմնազուրկ են, Գագիկ Դանոյանի և Մայիս Մկրտչյանի կողմից արձակված կրակոցներից տուժողների` վնասվածքներ ստանալու հանգամանքը հիմնավորվում է, մասնավորապես, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով, դատաձգաբանական, դատաբժշկական, դատահետքաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ, տեսանկարահանող սարքավորումների տեսագրությունները զննելու մասին արձանագրությամբ, տուժողների ցուցմունքներով35:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Դանոյանին և Մայիս Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու առնչությամբ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:
49. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Հովհաննես Ռիժենկոյին և Գագիկ Դանոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու առնչությամբ ստորադաս դատարանների հետևությունները:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: (...)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում հետազոտելով գործով ձեռք բերված համապատասխան ապացույցները, դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ այդ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ հանգել են ճիշտ հետևության առ այն, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավոր կասկածից վեր չափանիշով հաստատվում է Հ.Ռիժենկոյի և Գ.Դանոյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարումը:
Հ.Ռիժենկոյի և Գ.Դանոյանի արարքներում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բացակայության մասին նրանց պաշտպանների պնդումների առնչությամբ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն նշել է, որ բավարար ապացույցների համակցությամբ հաստատվել է, որ ամբաստանյալները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, համատեղ մեկ անձից ապօրինի կերպով ձեռք են բերել, կրել և պահել են հրազեններ, դիտավորություն ունենալով դրանց գործադրմամբ կատարելու ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն: Ուստի Վերաքննիչ դատարանն իրավացիորեն հիմնավորված է համարել նախնական համաձայնությամբ, խմբի առնվազն երկու անդամի կողմից, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու հանգամանքը:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Ռիժենկոյին և Գ.Դանոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու առնչությամբ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:
50. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված չորրորդ իրավական հարցը վերաբերում է նշանակված պատիժների համաչափությանը. ՀՀ գլխավոր դատախազը և տուժողների ներկայացուցիչը գտնում են, որ նշանակված պատիժները մեղմ են, իսկ պաշտպանության կողմը վիճարկում է դրանց խստությունը:
51. ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:
Մեջբերված քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԵԿԴ/0042/01/11, ԵՇԴ/0143/01/13, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Հիշյալ դատական ակտերում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պատժի արդարությունը դրսևորվում է կատարված հանցագործության և կիրառվող պատժի համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար` պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից: Պատժի նպատակներին հասնելու երաշխիք է հանցագործություն կատարած անձի նկատմամբ արդարացի, արարքի ծանրությանը և հասարակական վտանգավորությանը համապատասխան պատիժ նշանակելը: Պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար36։
Անդրադառնալով պատժի անհատականացման ընդհանուր չափանիշներից հանցագործությունների հանրային վտանգավորությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է.
ա) արարքի հանրային վտանգավորության բնույթը որոշվում է այնպիսի փաստական տվյալների ամբողջությամբ, որոնք բնութագրում են մեղքի ձևը և տեսակը, հանցագործության նպատակը և շարժառիթը, քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը,
բ) արարքի հանրային վտանգավորության աստիճանը որոշվում է այնպիսի փաստական տվյալների ամբողջությամբ, որոնք բնութագրում են հանցագործությամբ պատճառված վնասի չափը և բնույթը (հանրորեն վտանգավոր հետևանքներ), հանցագործության կատարման եղանակը, գործիքներն ու միջոցները, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը37:
Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա38:
52. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Հովհաննես Ռիժենկոյի նկատմամբ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Գագիկ Դանոյանի նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով, Մայիս Մկրտչյանի նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 7-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով նախատեսված արարքների համար պատժի տեսակն ու չափը որոշելիս ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, պատշաճ ստուգման ու գնահատման է ենթարկել նրանց կողմից կատարված հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող տվյալները: Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալները նախկինում դատապարտված չեն եղել, վերջիններիս արարքներում նրանց պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը նրանց նկատմամբ նշանակել է արդարացի պատիժներ, ինչը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից՝ համապատասխանում է կատարված հանցանքների ծանրությանը, դրանք կատարելու հանգամանքներին, հանցավորների անձնավորությանը և կարող է ապահովել պատժի նպատակները:
Վերլուծելով ամբաստանյալներ Հ.Ռիժենկոյի, Գ.Դանոյանի և Մ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժների վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումները՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալների կատարած հանցավոր արարքների հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս, իրավաչափ կերպով հաշվի է առել գործի փաստական և իրավական հանգամանքները, ամբաստանյալների անձը բնութագրող հանգամանքները, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և վերջիններիս նկատմամբ նշանակել է համաչափ պատիժներ։ Արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժների ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ բողոքաբերների պնդումները ինչպես մեղմացման, այնպես էլ խստացման առումով հիմնավոր չեն:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշանակված պատիժները համաչափ չլինելու վերաբերյալ բողոքաբերների պնդումները հիմնավոր չեն։
53. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հինգերորդ իրավական հարցը վերաբերում է Գ.Դանոյանի նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվելուն:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Գ.Դանոյանի պատժի կրման սկիզբը հաշվվել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ից: Մինչդեռ, գործի նյութերից ակնհայտ է, որ Գ.Դանոյանը հայտնաբերվել ու արգելանքի է վերցվել Վրաստանի իրավապահ մարմինների կողմից՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ սեպտեմբերի 29-ին հանձնվել է ՀՀ ոստիկանության ծառայողներին39: Այս փաստի հիման վրա Գ.Դանոյանի պատժի կրման սկիզբը պետք է հաշվվեր 2018 թվականի սեպտեմբերի 3-ից, այլ ոչ թե 29-ից: Նշվածի առնչությամբ Գ.Դանոյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկին անդրադառնալով՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ հարցը դատավճիռն ի կատար ածելու փուլի խնդիր է, որը ենթակա է լուծման անհստակությունների լուծման համար նախատեսված ընթացակարգով:
Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում երրորդ բողոքաբերի այն փաստարկը, որ ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը սահմանվում է դատավճռով, և այն ոչ ճիշտ հաշվարկելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, իսկ Վերաքննիչ դատարանը՝ այդ սխալը վերացնելու փոխարեն՝ ոչ իրավաչափ եզրահանգման է եկել առ այն, որ հիշյալ հարցը դատավճիռն ի կատար ածելու փուլի խնդիր է և ենթակա է լուծման անհստակությունների լուծման համար նախատեսված ընթացակարգով:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Դանոյանի պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2018 թվականի սեպտեմբերի 3-ից:
54. Ամփոփելով վերոշարադրյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Հովհաննես Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով մեղսագրվող արարքում արդարացնելով՝ թույլ են տվել նյութական իրավունքի խախտում, ինչպես նաև պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը՝ թույլ տալով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ։ Այսինքն` թույլ են տրվել 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը՝ Հ.Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով մեղսագրվող արարքում արդարացնելու մասով բեկանելու, և վարույթն այդ մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
55. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի Հովհաննես Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցը և հանգի համապատասխան հետևության` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները:
56. Բացի այդ, ինչպես վերը նշվեց՝ Առաջին ատյանի դատարանը Գ.Դանոյանի պատժի կրման սկիզբը ոչ իրավաչափորեն հաշվել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ից, մինչդեռ պետք է հաշվեր 2018 թվականի սեպտեմբերի 3-ից: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում այդ մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել՝ Գ.Դանոյանի պատժի կրման սկիզբը հաշվել 2018 թվականի սեպտեմբերի 3-ից:
57. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասերով պետք է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի մարտի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը մասնակիորեն` Հ.Ռիժենկոյին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով արդարացնելու մասով բեկանել և բեկանված մասով վարույթը փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Գագիկ Կառլենի Դանոյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի մարտի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը փոփոխել՝ Գ.Դանոյանի պատժի կրման սկիզբը հաշվելով 2018 թվականի սեպտեմբերի 3-ից:
3. Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի, Գագիկ Կառլենի Դանոյանի և Մայիս Մարտինի Մկրտչյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի մարտի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը մնացած մասերով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 194-196:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 207-209:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 221-223:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 223:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 18-րդ, թերթեր 27-71:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 20-րդ, թերթեր 173-214:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 114-122, հատոր 4-րդ, թերթեր 170-177, հատոր 5-րդ, թերթեր 211-215, հատոր 6-րդ, թերթեր 214-215 և դատական նիստի արձանագրությունը:
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 107-111, 114-115, 175-176, հատոր 4-րդ, թերթեր 182-185, հատոր 6-րդ, թերթեր 228-229 և դատական նիստի արձանագրությունը:
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 57-59, 241-242, հատոր 5-րդ, թերթեր 211-215, հատոր 6-րդ, թերթեր 201-202 և դատական նիստի արձանագրությունը:
10 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 145-152, հատոր 5-րդ, թերթեր 6-10 և դատական նիստի արձանագրություն:
11 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 43-45, հատոր 3-րդ, թերթեր 180-182, 194-197, հատոր 6-րդ, թերթեր 18-20 և դատական նիստի արձանագրություն:
12 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 154-156, հատոր 3-րդ, թերթեր 173-175 և դատական նիստի արձանագրություն:
13 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 38-39:
14 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 24-25:
15 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 92-102:
16 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 106-155:
17 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 82-86:
18 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 218-223, հատոր 6-րդ, թերթեր 316-317:
19 Տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 4-24։
20 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Ղամբարյանի, Վարդան Եղիազարյանի և Կարեն Հովհաննիսյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշման 27-րդ կետը։
21 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գրիգոր Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 17-17.1-րդ կետերը։
22 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի գործով 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 28-29-րդ կետերը։
23 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամ Միքայելյանի և Արայիկ Վաղարշակյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0174/01/11 որոշման 17-րդ կետը։
24 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վալերի Բաբայանի գործով 2009 թվականի օգոստոսի 21-ի թիվ ԵՔՐԴ/0512/01/08 որոշման 9-12-րդ կետերը։
25 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մկրտիչ Բաբայանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԵԱՆԴ/0046/01/16 որոշման 18-րդ կետը։
26 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:
27 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մարգար Հակոբյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշման 13-րդ կետը։
28 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31-րդ կետը։
29 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սիրակ Սաքանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-րդ կետը։
30 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 33-րդ կետը։
31 Տե՛ս սույն որոշման 20-րդ կետը։
32 Տե՛ս սույն որոշման 23-րդ կետը։
33 Տե՛ս սույն որոշման 24-րդ կետը։
34 Տե՛ս սույն որոշման 27-րդ կետը։
35 Տե՛ս սույն որոշման 30-32-րդ, 33-34-րդ և 36-րդ կետերը։
36 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հազարապետ Հարությունյանի գործով 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Արթուր Սարգսյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-142/07, Թամարա Տեր-Գրիգորյանի գործով 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07, Կարեն Հարությունյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-201/07, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշումները:
37 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը:
38 Տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 39-րդ կետը:
39 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 105-107:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Հ. Գրիգորյան Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. Թադևոսյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: