ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-43-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26. Գետերի վարարումների հետևանքով հեղեղումների կանխումը, ոռոգելի աղակալված հողերի լվացումը, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելը և ջրային ռեսուրսների նվազման հետևանքների մեղմումը

 

1. Գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու և ոռոգում կատարելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված և ոչ ջրամբարներից բաց թողնված ջուրը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարվում է անհատույց՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

2. Ջրային ռեսուրսների նվազման հետևանքները մեղմելու և ջրալրում իրականացնելու, ինչպես նաև ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրային ռեսուրսները տեղափոխվում են անհատույց՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ։»։

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. փետրվարի 23

Երևան

ՀՕ-43-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: