ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.02.2026
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2026

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» փետրվարի 2026 թ.

N 31-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման նվազագույն պահանջները սահմանելու մասին» N 2-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված N 1 հավելվածի՝

1) 2-րդ բաժնի 2.1-ին գլխի 8-րդ կետում «էկզոսկելիտար» բառը փոխարինել «էնդոսկելիտար մոդուլյար» բառերով․

2) 5-րդ բաժնի`

ա. 5.1-ին գլխի` 4-րդ կետից հետո լրացնել նոր՝ 4.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«

4.1. ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿ ՕՐԹԵԶ ԱՌԱՆՑ ՀՈԴԻ, ՊԼԱՍՏԻԿԻՑ (DAFO)

 1) պատրաստման նյութերը`

 ա. պլաստիկ արհեստական նյութեր, համակցված (բարձր ջերմաստիճանային և ցածր ջերմաստիճանային) թերմոպլաստներ՝ պոլիպրոպիլեն և պոլիէթիլեն, ֆիքսող ժապավեններ (վելկրո) կամ ամրագոտիներ, ներքին մակերեսի պատման համար տեքստիլ կամ փափուկ պոլիմերային նյութեր, ի տարբերություն ԱՖՕ (AFO)–ի` երկշերտ է։

 2) տեղադրվում է ծնկան հոդին, լիովին անշարժ է: Պատրաստվում է երկու շերտով՝ պլաստիկից, ամրանում է ամրագոտիներով.

 3) ֆունկցիան՝ նախատեսված է հոդերի և մկանների անշարժացման, բեռնաթափման, դրանց ֆունկցիոնալությունը բարելավելու, ինչպես նաև ցավի թուլացման համար, ապահովում է առավելագույն ֆիքսացիա։

».

բ. 5.1-ին գլխի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«

5. ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ ՕՐԹԵԶ ԱՌԱՆՑ ՀՈԴԻ, 
ՍԻԼԻԿՈՆԻՑ (ԱՖՕ, AF0)

 1) պատրաստման նյութերը`

 ա. Երկկոմպոնենտ սիլիկոն, սիլիկոն Քլորոսիլ (Chlorosil) 35 և 65 խտության Ա (A) և Բ (B) կոմպոնենտ, գունային պիգմենտ, ֆիքսող ժապավեններ (վելկրո) կամ ամրագոտիներ, և այլն).

 2) տեղադրվում է ոտնաթաթին, սրունք-թաթային հոդին` մինչև սրունքի միջին-վերին 3-րդը, լիովին անշարժ է: Պատրաստվում է սիլիկոնից, ամրանում է ամրագոտիներով.

 3) ֆունկցիան՝ նախատեսված է հոդերի և մկանների անշարժացման, բեռնաթափման, պատելլայից ծանրության կրման, ֆունկցիոնալությունը բարելավելու, ինչպես նաև՝ ցավի թուլացման համար։

».

 գ․ 7-րդ կետում «ԱՄԲՈՂՋ ՈՏՔԻ ՕՐԹԵԶ ԱՌԱՆՑ ՀՈԴԻ, ՊԼԱՍՏԻԿԻՑ» բառերը փոխարինել «ԾՈՒՆԿ-ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ ՕՐԹԵԶ ԱՌԱՆՑ ՀՈԴԻ ՊԼԱՍՏԻԿԻՑ» բառերով.

 դ․ 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

 ե․ 12-րդ կետում «ԱՄԲՈՂՋ ՈՏՔԻ ՕՐԹԵԶ ՀՈԴՈՎ, ԿԱՇՎԻՑ» բառերը փոխարինել «ԾՈՒՆԿ-ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ ՕՐԹԵԶ ՀՈԴՈՎ, ԿԱՇՎԻՑ» բառերով.

 զ․ 13-րդ կետում «ԱՄԲՈՂՋ ՈՏՔԻ ՕՐԹԵԶ ՀՈԴՈՎ, ՊԼԱՍՏԻԿԻՑ» բառերը փոխարինել «ԾՈՒՆԿ-ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ ՕՐԹԵԶ ՀՈԴՈՎ, ՊԼԱՍՏԻԿԻՑ» բառերով.

3) 9-րդ բաժնի 9.1-ին գլխի 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

 

«

3. ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԵՆԱԿ/ԴԱՍՏԱԿԻ ՀԵՆԱԿ

Հենակները պատրաստված են ալյումինից, պողպատից կամ այլ թեթև, ամուր նյութերից:

Բռնակները և հենարանները հարմարավետության նպատակով ծածկված են փափուկ նյութերով, ինչպիսիք են պենոպլաստը կամ ռետինը: Ունեն բարձրության ճշգրտման մեխանիզմներ, որպեսզի դրանք հարմարեցվեն օգտագործողի անհատական կարիքներին: Հենակների բռնակը կարող է ունենալ տարբեր ձևեր և կարգավորվել, ունենալ էրգոնոմիկ բռնակներ, որոնք նվազեցնում են ձեռքերի լարվածությունը և կանխում սայթաքումը:

Հենակների ծայրերը կարող են տարբեր լինել, կախված այն մակերեսից, որով քայլում է՝ թաց մակերեսների համար կան հակասայթակող, չոր մակերեսների համար՝ սովորական: Հակասահող գլխիկները լինում են ռետինե կամ բզավոր։ Յուրաքանչյուր զույգ հենակ ունի իր առավելագույն ծանրաբեռնվածությունը, որին նրանք կարող են դիմակայել: Սա կարևոր է օգտագործողի անվտանգության համար:

Բռնակով միաձույլ արմնկակալ և բռնակի կարգավորվող բարձրություն։

Ձեռնափայտի բարձրությունը կարգավորվող է՝ տես աղյուսակը.

Աղյուսակ․ Հենակների չափերի որոշում

Չափը

Օգտվողի հասակը

սմ

Երկարությունը սմ

Լայնությունը
սմ

Բռնակների երկարություն
սմ

Ներքևի հատվածը

Վերևի
հատվածը

Մինի-մալ

Մաք-սիմալ

Մաք-սիմալ

Մինի-մալ

Մաք-սիմա

Մինի-մալ

Մաքսի-մալ

1

0

35

55

13

5,5

7,0

6,5

8,0

2

110

45

65

17

6,0

8,0

7,0

9,0

3

130

55

75

20

7,0

9,0

8,0

10

4

160

65

85

23

8,0

9,5

9,0

11

5

180

70

95

26

9,0

10,5

10

12

6

200

80

100

30

9,5

11,5

11

13

Հարմար հենակներ ընտրելու համար հաշվի առնել հետևյալ ցուցանիշները.

Բարձրություն – անձի հասակը հանած 40 սմ;

Բռնակի դիրքը համընկնում է ամբողջությամբ իջեցված ձեռքերով դաստակի մակարդակին:

».

4) 10-րդ բաժնի 10.1-ին գլխի 4-րդ կետից հետո լրացնել նոր՝ 5-րդ և 6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

5. ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՌԱԿԵՏ ՁԵՌՆԱՓԱՅՏ ՉՍԱՀՈՂ ԳԼԽԻԿՆԵՐՈՎ

Նախատեսված են քայլելու և կանգնելու ընթացքում մարմնի քաշը մասամբ պահելու և հավասարակշռությունը պահպանելու համար: Ձեռնափայտը, կախված իր տեսակից, ապահովում է օգտագործողի աջակցության տարածքի ավելացում և ուղղահայաց կայունության բարձրացում, ինչպես նաև նվազեցնում է վնասված վերջույթի ծանրաբեռնվածությունը և նպաստում է քայլելիս մարմնի սիմետրիկ դեվիացիայի (շեղման) պահպանում:

Ձեղնափայտը պատրաստվում է փայտից, ապակեպլաստիկից, պողպատից, ալյումինե համաձուլվածքից, տարբեր տեսակի ծածկույթներով։

Բռնակները կարող են լինել փայտե, ռետինե, պոլիմերային, տարբեր ձևերի (օր․՝ դասական Տ (T)-աձև կամ էրգոնոմիկ բռնակներ), ոււնեն բարձրության ճշգրտման մեխանիզմներ։

Հակասահող գլխիկները լինում են ռետինե, բզավոր կամ սովորական։

Աջ կամ ձախ ձեռքի օգտագործումը կարգավորվում է ձեռնափայտի հիմքը 1800 պտտելով։

Մաքսիմալ ծանրաբեռնվածությունը -120 կգ:

Աջ կամ ձախ ձեռքի օգտագործման ընտրությունը կատարվում է ձեռնափայտի հիմքը 1800 շրջելով։

Ձեռնափայտի բարձրությունը կարգավորվող է՝ տես աղյուսակը․

 

Աղյուսակ․ Ձեռնափայտի բարձրության որոշում

Չափը

Օգտվողի հասակը

Ձեռնափայտի բարձրություն

նվազագույն

առավելագույնը

1

90 սմ

35 սմ

55 սմ

2

110 սմ

45 սմ

65 սմ

3

130 սմ

55 սմ

75 սմ

4

155 սմ

65 սմ

85 սմ

5

180 սմ

75 սմ

95 սմ

6

205 սմ

85 սմ

110 սմ

6. ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՔԱՌԱԿԵՏ ՁԵՌՆԱՓԱՅՏ

Նախատեսված են քայլելու և կանգնելու ընթացքում մարմնի քաշը մասամբ պահելու և հավասարակշռությունը պահպանելու համար: Ձեռնափայտը, կախված իր տեսակից, ապահովում է օգտագործողի աջակցության տարածքի ավելացում և ուղղահայաց կայունության բարձրացում, ինչպես նաև նվազեցնում է վնասված վերջույթի ծանրաբեռնվածությունը և նպաստում է քայլելիս մարմնի սիմետրիկ դեվիացիայի / շեղման/ պահպանում:

Ձեղնափայտը պատրաստվում է փայտից, ապակեպլաստիկից, պողպատից, ալյումինե համաձուլվածքից, տարբեր տեսակի ծածկույթներով։

Բռնակները կարող են լինել փայտե, ռետինե, պոլիմերային, տարբեր ձևերի (օր․՝ դասական Տ (T) -աձև կամ էրգոնոմիկ բռնակներ), ոււնեն բարձրության ճշգրտման մեխանիզմներ։

Հակասահող գլխիկները լինում են ռետինե, բզավոր կամ սովորական։

Աջ կամ ձախ ձեռքի օգտագործումը կարգավորվում է ձեռնափայտի հիմքը 1800 պտտելով։

Մաքսիմալ ծանրաբեռնվածությունը -120 կգ:

Ձեռնափայտն ավելի կայուն է (համեմատած մեկ և երեք կետանոց ձեռնափայտի) լրացուցիչ հենարանի շնորհիվ, որը շարժվելիս ավելի մեծ հուսալիություն է ապահովում։

Ձեռնափայտի բարձրությունը կարգավորվող է՝ տես աղյուսակը․

 

Աղյուսակ․ Ձեռնափայտի բարձրության որոշում․

Չափը

Օգտվողի հասակը

Ձեռնափայտի բարձրություն

նվազագույն

առավելագույնը

1

90 սմ

35 սմ

55 սմ

2

110 սմ

45 սմ

65 սմ

3

130 սմ

55 սմ

75 սմ

4

155 սմ

65 սմ

85 սմ

5

180 սմ

75 սմ

95 սմ

6

205 սմ

85 սմ

110 սմ

».

5) 11-րդ բաժնի 11.1-ին գլխում լրացնել նոր՝ 3-8-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

3.ԵՐԿՈՒ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԼՈՎԻ ՔԱՅԼԱԿ

1) պատրաստվում է թեթև և ամուր նյութերից, ինչպիսիք են ալյումինը կամ պողպատը: Քայլակի հիմնական շրջանակը կարող է լինել ծալովի կամ ամրացված՝ կախված մոդելից: Բարձրությունը կարգավորվում է ըստ օգտագործողի հասակի:

Քայլակի բռնակները հաճախ ունեն էրգոնոմիկ ձև և փափուկ բռնակներ՝ հարմարավետ բռնելու համար:

Բռնակների բարձրությունը կարող է կարգավորվել անհատական կարիքներին համապատասխան:

2) որոշ քայլակներ (ռոլատորներ ) ունեն առջևի և հետևի անիվներ շարժման հեշտության համար, անիվների տրամագիծը կարող է տարբեր լինել, և ավելի մեծ անիվները սովորաբար հեշտացնում են անհավասար մակերևույթների վրայով շարժվելը:

Ռոլատորների շատ մոդելներ ունեն ներկառուցված արգելակներ, որոնք թույլ են տալիս օգտագործողին կանգնեցնել այն:

3) կարող են ունենալ շարժական նստատեղեր, որոնք թույլ են տալիս օգտագործողին նստել և հանգստանալ անհրաժեշտության դեպքում։ Յուրաքանչյուր մոդել ունի առավելագույն ծանրաբեռնվածության վարկանիշ, որը կարող է դիմակայել: Որոշ քայլակներ կարող են ունենալ լրացուցիչ զամբյուղներ։

Քայլակների բարձրությունը ընտրվում է հետևյալ կերպ՝ անձը պետք է կանգնի քայլակի կողքին և ձեռքերը իջեցնի, մեջքը պետք է ուղիղ լինի, քայլակի բռնակները պետք է լինեն դաստակի մակարդակին։

Ռոլատորների ստանդարտ պահանջներ

Երկու բռնակ

Չորս մեծ անիվ 200 մմ տրամագծով կամ երկու մեծ անիվ 200 մմ տրամագծով և 100 մմ տրամագծով երկու փոքր անիվներով

Արգելակներ

Բացվող նստատեղ

Կարող է ներառել գնումների զամբյուղ

Չափերի շրջանակ բոլոր մեծահասակների համար

Տարբերակներ 120 կգ-ից ավելի քաշ ունեցող օգտվողների համար:

 

Աղյուսակ․ Անիվներով քայլակ մանկական (ռոլլատորներ) հետհենակային աջակցող միջոցի չափսերի որոշման համար՝

Չափս

1

2

3

Բարձրությունը հատակից մինչև ստորին շրջանակ, սմ

49-66

65-82

77

Առավելագույն լայնությունը, սմ

62

69

69

Երկարությունը, սմ

72

84

87

Բռնակների միջև հեռավորությունը, սմ

27-55

32-60

35-69

Բարձրությունը հատակից մինչև բռնակներ, սմ

39-70

55-88

70-100

Քաշը, կգ

5,5

6,5

6,5

Մաքս. բարձրություն, սմ

115

150

180

Մաքս. քաշը, կգ

30

45

80

4.ԱՆԻՎՆԵՐՈՎ ՔԱՅԼԱԿ (ՌՈԼԼԱՏՈՐՆԵՐ)՝ ԵՌԱՆԻՎ

5.ԱՆԻՎՆԵՐՈՎ ՔԱՅԼԱԿ (ՌՈԼԼԱՏՈՐՆԵՐ)՝ ՔԱՌԱՆԻՎ

6.ԱՆԻՎՆԵՐՈՎ ՔԱՅԼԱԿ ՄԱՆԿԱԿԱՆ (ՌՈԼԼԱՏՈՐՆԵՐ)

7.ԱՆԻՎՆԵՐՈՎ ՔԱՅԼԱԿ ՄԱՆԿԱԿԱՆ (ՌՈԼԼԱՏՈՐՆԵՐ) ՀԵՏՀԵՆԱԿԱՅԻՆ

8.ԱՆԻՎՆԵՐՈՎ ՔԱՅԼԱԿ (ՌՈԼԼԱՏՈՐՆԵՐ) ՀԵՏՀԵՆԱԿԱՅԻՆ

».

6) 15-րդ բաժնի 15.1-ին գլխի 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 4-6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

4. ՄԱՆՈՒԱԼ ԱՆՎԱՍԱՅԼԱԿ ԿԵՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Շշրջանակ՝ մեխանիզմներով՝ ծալելու կամ ապամոնտաժելու համար։

Կոշտ մեջք և նստատեղ՝

ա.նստատեղի լայնություն 35 - 46 սմ,

բ.նստատեղի խորություն 35 - 46 սմ,

գ.նստատեղի բարձրություն 45 - 51 սմ։

Մեջքի հենարանի բարձրությունը նստատեղից 35 - 51 սմ։

Բազուկների հենարանների բարձրությունը նստատեղից 17,5 – 28 սմ։

Ոտքերի հենարանները կարգավորելի են բարձրության վրա և կարող են հարմարեցվել օգտագործողի հարմարավետության և կեցվածքի հավասարեցման համար:

Կոնքի գոտի։

Կրծքավանդակի գոտի։

Գլխի հենարան։

Կողային հենարաններ։

Ազդրերի հենարաններ։

Հետևի անիվներ 51 – 61 սմ։

Առջևի անիվներ 15 – 21 սմ։

Անիվների արգելակներ։

Հրման շրջանակներ։

5. ԱԿՏԻՎ ԱՆՎԱՍԱՅԼԱԿ՝ ՍՏԱՆԴԱՐՏ

1) չափերը, նյութերը պետք է լինեն շահառուի կարիքներին և տվյալներին համապատասխան.

2) անիվներով ծալովի աթոռ, օգտագործվում է տեղաշարժվելու և տարբեր գործողությունների մասնակցելու, այլ ոչ թե պարզապես պասիվ տրանսպորտի համար․

3) վերին մարմնի բավարար ուժ, աշխատունակություն, մասնակցություն տարբեր գործունեություններում, հաճախակի ճանապարհորդություն, շարժունակություն ներսում և դրսում, ստորին վերջույթների վնասվածքն;եր, ամպուտացիաներ,ողնուղեղի վնասվածքներ հաշմանդամություն ունեցող անձանց:

6. ԱԿՏԻՎ ԱՆՎԱՍԱՅԼԱԿ՝ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ

1) չափերը, նյութերը պետք է լինեն շահառուի կարիքներին և տվյալներին համապատասխան.

2) պատրաստվում է անհատապես, իրանը ալյումինե թեթև, անիվները հեշտությամբ դուրս են գալիս, փչվող են, մեջքը ծալվող, կոմպակտ և հարմարավետ, անիվները պատրաստված են ալյումինից և մալուխից, որը ունի ավելի թեթև քաշ և հարվածային կլանիչ, նախատեսված է ավելի ակտիվ վարելու համար։

».

7) 17-րդ բաժնի 17.1-ին գլխի 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

3. ԱԶԴՐԻ ԿԱՄ ՍՐՈՒՆՔԻ ՊՐՈԹԵԶԻ ՊՈՄՊՈՎ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՕԴԱՅԻՆ ԲԱՐՁԻԿՈՎ ԳՈՒԼՊԱ

 Պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպաներ՝ ադամահատված ծայրատի անատոմիական չափերին համապատասխան:

».

8) 19-րդ բաժինը շարադրել նոր խմբագրությամբ․

«

19. ԿՈԽԼԵԱՐ ԻՄՊԼԱՆՏԻ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐ ԵՎ ԴՐԱ ՄԱՍԵՐ/ՊԱՐԱԳԱՆԵՐ

1. Աջակցող միջոցի պատրաստման և (կամ) տրամադրման պայմանները

1) գործարանային մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին.

2) շահառուի կողմից օգտագործվող լսողական պրոցեսորի մոդելի չափերին և անհրաժեշտության պարագայում գույներին համապատասխան.

3) շահառուին սովորեցնում են աջակցող միջոցից օգտվելու ձևը և տրամադրում են գրավոր տեղեկատվություն-հուշաթերթիկ դրա հիմնական տեխնիկական բնութագրերի, երաշխիքային սպասարկման, պահպանման ու օգտագործման կանոնների, հերթական տրամադրմանժամկետի վերաբերյալ.

4) շահառուն ստանում է աջակցող միջոցը վերջնական փորձարկումից և նրա գրավոր համաձայնությունից հետո:

2. Աջակցող միջոցին ներկայացվող այլ պահանջներ

1) պետք է բավարարի շահառուի պահանջներին՝

ա. բժշկական ցուցումներով,

բ. թեթևությամբ,

գ. անթրոպոմետրիկ տվյալներով,

դ. տարիքային առանձնահատկություններով,

ե. դիմացկունությամբ և ամրությամբ,

զ. ֆունկցիոնալությամբ,

է. հարմարությամբ,

ը. էսթետիկ տվյալներով:

3. Վիճակը

1) չօգտագործված, ամբողջությամբ նոր նյութերից և դետալներից պատրաստված։

4. Երաշխիքային ժամկետ

1) 1 տարի երաշխիքային ժամկետ (բացառությամբ միկրոֆոնի ֆիլտրի, որը երաշխիքային ժամկետ չունի), որի ընթացքում որակի հետ կապված խնդիրների վերացումը (ընդհուպ նորով փոխարինումը) իրականացվում են ծառայություն մատուցողկազմակերպության միջոցների հաշվին:Երաշխիքային սպասարկում կարող է չիրականացվել, եթե՝
ա. խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու օգտագործման կանոնները,
բ. թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում, բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի օգտագործման հետևանքները, որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում,
գ. աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ,
դ. աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր,
ե. թերությունն առաջացել է աջակցող միջոցի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,
զ. թերությունն առաջացել է դժբախտ պատահարների, միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով,
է. աջակցող միջոցը սպառողին հանձնելուց հետո նրա վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ` խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ.
2) երաշխիքային ժամկետի հետ կապված վիճահարույց դեպքերի վերաբերյալ քաղաքացու դիմումի հիման վրա եզրակացություն է տրամադրում Միասնական սոցիալական ծառայությունը ՝ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում,, որը պարտադիր է կազմակերպության համար:

5. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը

1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական և ուղեկցող հիվանդությունների բնույթը.
2) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին.
3) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը:

19.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ

1.ԿՈԽԼԵԱՐ ԻՄՊԼԱՆՏԻ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐ

1) արտաքին խոսակցական պրոցեսորը իրենից ներկայացնում է մի քանի մասերից բաղկացած սարք՝ պրոցեսոր, լար, կոճ և մագնիս, որն ամրանում է վիրահատվածի գլխին, միկրոֆոններ, միկրոֆոնի ֆիլտրեր, վերալիցքավորվող մատկոց։ Խոսակցական պրոցեսորը միացվում է վիրահատությունից շուրջ մեկ ամիս անց, երբ վիրահատվածի մոտ լավանում են վիրահատության տեղերը և հնարավոր է լինում կրել խոսակցական պրոցեսորը։ Լսողական պրոցեսորը դրվում է ականջի հետևի մասում և ներքին իմպլանտին կապվում է մագնիսով, որն էլ ամրանում է մաշկի տակ տեղադրված երկրորդ մագնիսին։ Խոսակցական պրոցեսորը ընկալում է արտաքին ձայները, ապա այն մագնիսի միջոցով հաղորդում է ներքին ականջում տեղադրված էլեկտրոդների, որոնք էլ իրենց հերթին այդ ձայները փոխակերպում են թվային ալիքների և հաղորդում գլխուղեղ։
2) կոխլեար իմպլանտի լսողական պրոցեսորը ցուցված է`
ա. այն անձանց համար, ում մոտ իրականացվել է կոխլեար իմպլանտացիա,
բ. համակարգի միացման և աշխատունակության համար անհրաժեշտ են խոսքային պրոցեսոր, կոճ, լար, մագնիս, բարձրախոսի ֆիլտր, վերալիցքավորվող մարտկոց, ծրագրավորում և այլն:

2. ԿՈԽԼԵԱՐ ԻՄՊԼԱՆՏԻ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐԻ ՄԱՍԵՐ/ՊԱՐԱԳԱՆԵՐ

1) Լար

Լարը միանում է լսողական պրոցեսորին և մագնիսի գլխիկին։ Լարն ամենօրյա ճկման և օգտամգործման է ենթարկվում և այն համարվում է սպառվող պահեստամաս։ Այն հասանելի է տարբեր չափերով (6, 8, 11, 28 սմ) և գույներով՝ կախված շահառուի պահանջներից։ Լարը յուրաքանչյուր լսողական պրոցեսորի մոդելի համար յուրահատուկ է։

Միկրոֆոնի ֆիլտր

Միկորոֆոնի ֆիլտրը պաշտպանում է խոսակցական պրոցեսորը խոնավությունից և փոշուց։

3) Կոճ

Մագնիսի կոճը միանում է խոսակցական պրոցեսորին։ Այն սպառվող պահեստամաս է և նախատեսված է ամենօրյա օգտագործման համար։ Մագնիսի կոճը մի քանի չափերի (6, 8, 11, 28 սմ) և գույների է, կախված շահառուի օգտագործած խոսակցական պրոցեսորի մոդելից։

4) Վերալիցքավորող մարտկոց

Վերալիցքավորվող մարտկոցը երկարատև օգտագործման համար է։ Այն ավելի տնտեսող է, ավելի հարմարավետ։ Միջինում օգտագործման ժամկետը կարող է լինել մեկից երկու տարի։ խոսակցական պրոցեսորը ունի իրեն համապատասխան լիցքավորվող մարտկոցը տարբեր գույների և երկու չափի է՝ ստանդարտ և կոմպակտ։

5)Մագնիս

ա. մագնիսի նպատակը փոխանցող կոճը գլխի վրա ճիշտ տեղում պահելն է՝ ազդակները լսողական պրոցեսորից խխունջային իմպլանտին փոխանցելու համար,
բ. մագնիսը պետք է ընտրվի անհատականորեն՝ կախված շահառուի մաշկի բարակությունից։ Այն տարբեր գույների է՝ կախված շահառուի կրած խոսակցական պրոցեսորի մոդելից և տարբեր հզորության՝ կախված շահառուի մաշկից։ Մագնիսի հզորությունը որոշվում է առաջին միացման ժամանակ, բայց երեխայի աճի հետ զուգահեռ այն փոխելու անհրաժետություն է ունենում։

6)Ծրագրավորում

Ծրագրավորման ժամանակ կարգավորվում է լսողության շեմը, որպեսզի շահառուն ճիշտ ընկալի տարբեր հաճախականության և ուժգնության հնչյունները, ձայները և խոսքը:

».

9) 20-րդ բաժնի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել և 20-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1-ին գլխով.

«

20.1 .ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ

1. ԼՈԳԱՐԱՆԻ ԱԹՈՌ

Կարող է լինել՝

1) առանց թիկնատեղի.

2) թիկնատեղով՝

ա․ առանց թիկնատեղի- բարձրությունը կարգավորվող: Ունի չսահող ոտքեր։ Ծանրաբեռնվածությունը մինչև 130 կգ։ Կանխում է սայթաքումը։ Ունի լայն և հարմարավետ նստատեղ։ Հավասարաչափ բաշխում է քաշը նստած դիրքում։ Լրացուցիչ անվտանգության համար ոտքերը ունեն ռետինե ծայրեր, որոնք թույլ չեն տալիս,որ աթոռը սահի։ Աթոռն ունի կոշտ ալյումինե ոտքեր, որոնք թեքված են քաշը բաշխելու և կայունությունը պահպանելու համար,

բ․ թիկնատեղով -պատրաստված է ալյումինից կամ փոշեներկված պողպատ նյութերից, նստատեղի և մեջքի հենակի նյութը հիգիենիկ պլաստիկից։ Թեթև է, դիմացկուն և ժանգակայուն։ Ոտքերի բարձրությունը կարգավորվող է։ Ծանրաբեռնվածությունը 135 կգ։Ունի բարձրության 6 կարգավորում։

3) բարձությունը՝ 73.5-86սմ.

4) լայնությունը՝ 43-454.5սմ.

5) երկարությունը՝ 43-45սմ.

6) նստատեղը՝ 40սմ:

2. ԼՈԳԱՆՔԻ ԱԹՈՌ՝ ԳԵՐԳԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

3.ԼՈԳԱՆՔԻ ԲԱԶՄՈՑ

».

10) 22-րդ բաժնի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել և 22-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 22.1-ին գլխով.

«

22.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ

1. ԱԹՈՌ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔՈՎ

1) կառուցվածքը՝ ծալվող կամ չծալվող.
2) նստատեղի լայնությունը՝ աթոռի բարձրության կարգավորման դեպքում՝
 ա․ նստատեղի բարձրության կարգավորում՝ 40-60 սմ,
 բ․ ընդհանուր բարձրության կարգավորում՝ 60-90 սմ:
 3) աթոռի չկարգավորող բարձրության դեպքում` նստատեղի բարձրությունը 45 սմ.
 4) դուրս եկող դույլ կափարիչով.
 5) դույլի ծավալն առնվազն՝ 6 լ.
 6) առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 100-ից -180 կգ.
 7) նախատեսված է այն անձանց համար, ովքեր որևէ պատճառով չեն կարող օգտվել զուգարանից։

2. ՄԱՆԿԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԵՆԱՐԱՆ

1) բաղկացուցիչ մասեր
 ա․ թիկնակ,
 բ․ զուգարանկոնքի էրգոնոմիկ հարմարանք,
 գ․ ձեռքերի թիկնակներ,
 դ. ոտքերը ֆիքսող հարմարանք և ժապավեն։
2) չափերը, նյութերը պետք է լինեն շահառուի կարիքներին և տվյալներին համապատասխան:

3. ԱԹՈՌ-ՍԱՅԼԱԿ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔՈՎ ՓՈՔՐ ԱՆԻՎՆԵՐՈՎ

Պատրաստված է պողպատ նյութերից,նստատեղի, կափարիչի և դույլի նյութը՝ հիգիենիկ պլաստիկից։ Կառուցվածքը՝ չծալվող։
Նստատեղի լայնությունը՝
 1) աթոռի բարձրության կարգավորման դեպքում՝
ա. նստատեղի բարձրության կարգավորում՝ 40-60 սմ,
բ.ընդհանուր բարձրության կարգավորում՝ 60-90 սմ․
 2) աթոռի չկարգավորվող բարձրության դեպքում ՝
 ա.նստատեղի բարձրությունը՝ 45 սմ։
Դուրս եկող դույլ կապարիչով։
Դույլի ծավալն առնվազն՝6լ ։
Առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 100-180 կգ։
Այս սանիտարական աթոռը հարմար է կիրառել և զուգարանում, և լողանալիս,հեշտ է տեղափոխման համար։ Ոտնաթաթերի հատվածը և բարձրությունը կարգավորվում է։ Պատրաստված է պողպատից, օժանդակ մասերը՝ ՊՎՑ (PVC)-ից։Հատուկ դիզայնի շնորհիվ աթոռ-սայլակը կարող է վերածվել հարմարավետ նստատեղով աթոռի`մեջքի, ոտքերի և արմնկային հատվածների համար հատուկ հենքերով: Ունի սանիտարական հատուկ հարմարանք։ Հետևի անիվներն ունեն արգելակներ և բռնակներ՝ հիվանդին տեղափոխելու ժամանակ շարժումը վերահսկելու համար։

4. ԱԹՈՌ-ՍԱՅԼԱԿ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔՈՎ ՄԵԾ ԱՆԻՎՆԵՐՈՎ

Բարձրությունը-93 սմ։
Լայնությունը-62 սմ։
Նստատեղի չափսերը՝
ա․նստատեղի բարձրությունը- 49,5 սմ,
բ․նստատեղի լայնությունը- 43 սմ։
Թևատակերի միջև բացը՝ 46 սմ։
Նստատեղի խորությունը-43 սմ։
Թևի բարձրությունը նստատեղից -25 սմ։
Առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 136կգ։
Առանձնահատկությունները՝
Կարելի է օգտագործել 42 սմ-ից ցածր զուգարանակոնքի վրա։Ոնի 24 դյույմանոց հետևի ինքնագնաց պլաստիկ անիվներ։Մեծ անիվների շնորհիվ հարմար է տեղափոխվելը, հիմնականում կիրառելի է նաև զին․ հաշմանդամների համար։ Հետևի անիվները ունեն ֆիքսված արգելակներ։ Ծալովի է, ոտնաթաթերի հատվածը և բարձրությունը կարգավորվում է։ Ունի դուրս եկող դույլ կապարիչով, դույլի ծավալն առնվազն՝ 5լ։ Թևատակի հատվածները ծալվող են։

».

11) 28-րդ բաժնի 28.1-ին գլխի 4-րդ կետից հետո լրացնել նոր՝ 5-7-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

5. ԱԶԴՐԻ ՄԻԿՐՈՊՐՈՑԵՍՈՐԱՅԻՆ ԾՆԿԱՀՈԴՈՎ ՊՐՈԹԵԶ

1) նախատեսված է ազդրի ծայրատի պրոթեզավորման համար: Մարմնի կշիռը կրում է պրոթեզի ներքին մետաղյա ձողը, որը երեսպատվում է սպունգով և կոսմետիկ գուլպայով: Ծայրատի ընդունիչի արտաքին պատը պատրաստվում է լամինացիայից; Օգտագործվում է միկրոպրոցեսորային ծնկան հոդ, պտտվող ադապտր, կարբոնից դինամիկ թաթ և այլ դետալներ։
 2) նկարագրություն՝ ուղղահայաց դիրքում ավտոմատ կայունացում, սանդուղքներից օգտվելու դյուրինություն,ընկնելուց պաշտպանություն, կարճ/արագ քայլերի ժամանակ բարելավված քայլք, նստելու աջակցություն։ Ծնկահոդի հիմնական տեխնիկական տվյալներից է ծնկահոդի ծալման անկյունը` մինչև 130՛,խոնավությունից պաշտպանություն (մինչև ~3 մ, մինչև 1 ժամ), ներքին մարտկոց, ծրագրային ապահովում (ԻՕՍ/ Անդրոիդ (IOS/Android համատեղելի)):
2) պրոթեզը տրամադրվում է՝
 ա. զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձանց,
 բ. զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերին կամ ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձանց (անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից)։

6. ՈՏՆԱԹԱԹԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՊՐՈԹԵԶ՝ ԸՍՏ ՇՈՊԱՐԻ

1) նախատեսված է ոտնաթաթի անդահատման մակարդակի պրոթեզավորման համար։
2) նկարագրություն՝ ածխապլաստիկ ոտնաթաթ, որը ունի ցածր պրոֆիլ և նրա առավելությունը իր ճկունությունն է, որը թույլ է տալիս սահուն տեղաշարժվել։ Ունի նաև կոսմետիկ թաղանթ՝ արտաքի տեսքի համար։
 3) պրոթեզը տրամադրվում է՝
 ա. զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձանց,
 բ. զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերին կամ ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձանց (անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից)։

7. ՈՏՆԱԹԱԹԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՊՐՈԹԵԶ՝ ԸՍՏ ԼԻՍ ՖՐԱՆԿԻ

1) նախատեսված է ոտնաթաթի անդահատման մակարդակի պրոթեզավորման համար։
2) նկարագրություն՝ ածխապլաստիկ ոտնաթաթ, որը ունի ցածր պրոֆիլ և նրա առավելությունը իր ճկունությունն է, որը թույլ է տալիս սահուն տեղաշարժվել։ Ունի նաև կոսմետիկ թաղանթ՝ արտաքի տեսքի համար։
3) պրոթեզը տրամադրվում է՝
 ա. զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձանց,
 բ. զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերին կամ ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձանց (անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից)։

».

12) 32-րդ բաժնից հետո լրացնել նոր՝ 33-36-րդ բաժիններ՝ հետևյալ բովանդակությամբ.

«

33. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԵՐ

 

1.Աջակցող միջոցի տրամադրմանպայմանները

1) տրամադրվում է պատրաստի գործարանային մոդելներ: Պատրաստի գործարանային մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին.
2) տրամադրվում է՝ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունների առկայություն.
3) շահառուին սովորեցնում են աջակցող միջոցից օգտվելու ձևը և տրամադրում են գրավոր տեղեկատվություն-հուշաթերթիկ դրա հիմնական տեխնիկական բնութագրերի, երաշխիքային սպասարկման, պահպանման ու օգտագործման կանոնների, հերթական տրամադրմանժամկետի վերաբերյալ.
4) շահառուն ստանում է աջակցող միջոցը վերջնական փորձարկումից և նրա գրավոր համաձայնությունից հետո։

2.Աջակցող միջոցին ներկայացվող այլ պահանջներ

 1) պետք է բավարարի շահառուի պահանջներին՝
ա. բժշկական ցուցումներով,
բ. անթրոպոմետրիկ տվյալներով,
գ. դիմացկունությամբ և ամրությամբ,
դ. ֆունկցիոնալությամբ,
ե. հարմարությամբ,
զ. էսթետիկ տվյալներով:

3.Վիճակը

1) չօգտագործված, ամբողջությամբ նոր նյութերից պատրաստված։

4.Երաշխիքային ժամկետ

 1) 1 տարի երաշխիքային սպասարկում, որի ընթացքում որակի հետ կապված խնդիրների վերացումը (ընդհուպ նորով փոխարինումը) իրականացվում են ծառայություն մատուցող կազմակերպության միջոցների հաշվին: Երաշխիքային սպասարկում կարող է չիրականացվել, եթե՝
ա.խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու օգտագործման կանոնները,
բ.թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում, բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի օգտագործման հետևանքները, որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում,
գ. աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ,
դ. աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր,
ե.թերությունն առաջացել է աջակցող միջոցի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,
զ. թերությունն առաջացել է միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով,
է. աջակցող միջոցը սպառողին հանձնելուց հետո նրա վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ` խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ.
2) երաշխիքային ժամկետի հետ կապված վիճահարույց դեպքերի վերաբերյալ քաղաքացու դիմումի հիման վրա եզրակացություն է տրամադրում Միասնական սոցիալական ծառայությունը՝ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում, որը պարտադիր է կազմակերպության համար:

5. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը

1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական և ուղեկցող հիվանդությունների բնույթը
2) առավելագույն ծանրաբեռնվածությունը` համաձայն շահառուի ֆիզիոլոգիական տվյալների.
3) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին.
4) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը:

 

33.1.ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ

 

1.ՁԱՅՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ

 1) ձայնի անհատական ուժեղացուցիչը ձայնի ուժեղացման անհատական սարք է, որը ձայնի խանգարում ունեցող անձիք կարող են օգտագործել ձայնով հաղորդակցման գործընթացում, նախատեսված` ձայնն ուժեղացնելու նպատակով:
 1.1. ձայնի անհատական ուժեղացուցիչի բաղկացուցիչ մասեր`
ա. խոսաափողեր` միակողմանի, գլխի համար, կոկորդի, հագուստին ամրացնելու,
բ. կաշվե պայուսակ ,
գ. ժապավեն,
դ. ձայնաուժեղացուցիչ,
ե. լար, որը միանում է սարքին և բարձրախոսին:
 1.1.1. ձայնի անհատական ուժեղացուցիչի տեխնիկական նկարագիրը`
ա. չափ` 125 x 80 x 35 ՄՄ (MM) (6 x 3.2 x 1.4 դույմ, ներառյալ պայուսակը),
բ. քաշ` 245 գրամ (ներառյալ պայուսակը),
գ. աշխատանքի ժամանակը` 5 ժամ,
դ. լիցքավորման ժամանակը` 4 ժամ,
ե. մարտկոցի տեսակը՝ լիթիումի իոնային 3,7 վտ., 950 ՄԱՀ (MAH),
զ. ադպտոր` 9 վ.,1A 110-240 50-60 Հզ (Hz),
է. ապահովված է` ՌօՀՍ (RoHS),
թ. միակցիչը` ՈՒՍԲ (USB)։
 1.2. ձայնի անհատական ուժեղացուցիչի բաղկացուցիչ մասեր`
ա. Խոսաափողեր միակողմանի` գլխի, կոկորդի համար,
բ. ձայնաուժեղացուցիչ` աշխատում է 38 ժամ,
գ. լիցքավորող ադապտոր,
դ. աուդիո լար` 3.5 մմ, երկարությունը` 23 սմ., որը միանում է սարքին և բարձրախոսին,
ե. ժապավենի ամրակ,
զ. կրծքավանդակին ամրացնելու հարմարանք,
թ. ուղեցույց:
 1.2.1. ձայնի անհատական ուժեղացուցիչի տեխնիկական նկարագիրը`
ա.հաճախականության բնութագիրը` 120 ՀՑ – 15 ԿՀՑ,
բ.ձայնի հզորությունը` 5 վտ.,
գ. ելքի առավելագույն հզորությունը` 10 վ.,
դ. ելքի իմպենդանսը` 2,,
ե. չափ` 91 x 101 x 38 ՄՄ (MM),
զ. քաշ` 205,5 գրամ,
թ. աշխատանքի ժամանակը` 38 ժամ,
ժ. լիցքավորման ժամանակը` 4 -6 ժամ,
լ. մարտկոցի տեսակը՝ լիթիումի իոնային 3,7 վտ., 4000 ՄԱՀ (MAH),
խ. ապահովված է` AUX աուդիո փոքր չափսի բարձրախոս,
ծ. լիցքավորման ադապտոր` ԴՑ 5 Վ/ 2Ա ՈՒՍԲ (DC 5V/2A USB):

2.ԶԳԱՅԱԿԱՆ ԷԿՐԱՆՈՎ ՊԼԱՆՇԵՏՆԵՐ, ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ

Զգայական էկրանով պլանշետները և սմարթֆոնները շատ բարակ են և թեթև, հարմար են ձեռքում պահելու համար: Դրանք հարմարավետ և բազմաֆունկցիոնալ սարքեր են և կարող են հարմարեցվել` օգտագործողի անհատական կարիքներին համապատասխան, մասնավորապես` տեսողության, լսողության, խոսքի, շարժունակության, մտավոր և զարգացման այլ դժվարություններ ունեցող անձանց հաղորդակցման կազմակերպման համար: Պլանշետների և սմարթֆոնների էկրանները զգայական են, որոնք թույլ են տալիս օգտագիրոջը փոխազդել սարքին` հպվելով էկրանին կարելի է ներբեռնել տարբեր ծրագրեր` ձայնային հրահանգների կատարում, տեսողական պատկերները փոխարինել ձայնի, խոսքը վերածել բնագրի, ժեստերի լեզվի, և հակառակը, գրել` փոփոխելով բնագրի չափը, գույները, պատկերները և այլ բաղադրիչներ՝ օգտատիրոջ կարիքներին համապատասխան: Այս սարքերը հնարավորություն են տալիս հեշտությամբ լուսանկարել, տեսանկարահանել, երաժշտություն լսել, նախատեսված են նաև ՋՊՍ (GPS) տեղորոշման համար: Պլանշետները և սմարթֆոնները կարող են աշխատել տարբեր համակարգերով, ինչպիսիք են Անդրոիդ, ԻՕՍ (Android, iOS) կամ Վինդօվս (Windows), որոնք մատուցում են տարատեսակ ծրագրեր և հավելվածներ: Սարքերը հաճախ ունեն ՎԻ-ՖԻ (Wi-Fi, Bluetooth) և երբեմն էլ 4Ջ (4G) կամ 5Ջ (5G) կապ, ինչը թույլ է տալիս օգտվել ինտերնետից, հաղորդակցվել հեռախոսով:
Պլանշետների և սմարթֆոնների համար հնարավոր է ձեռք բերել լրացուցիչ սարքավորումներ`
ա.սիլիկոնե բռնակներ,
բ. գրիչներ,
գ. պատյաններ,
դ. ստեղնաշարեր
ե. դասական մկնիկներ:
Այդ թվային սարքերը կարող են համարվել նաև որպես աջակցող միջոց, քանի որ իրենց մեջ կրում են հատուկ ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս տարբեր աջակցող սարքերի հետ աշխատելու:

3. ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՍԱՐՔ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Պետք է լինի թեթև, բազմակողմանի աչքերի շարժին հետևող սարք, որը նախատեսված է Վինդոուս (Windows) նոութբուքի կամ համակարգչի (Նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն կարող օգտվել համակաչգիչից ավանդակա ստեղնաշարի և մկնիկի օգնությամբ տարբեր պատճառներով՝ վերջույթի բացակայություն, ձեռքրը գիտակցված օգտագործելու դժվարություններ և այլն։ Սարքը հնարավորություն է տալիս օգտվել Վինդոուս (Windows)-ով աշխատող համակարգչի, նոթբուքի կամ պլանխետի բոլոր հնարավորություններից՝ համաարգչայի մատչելիություն։) հետ օգտագործելու համար: Այն նախատեսված է ինչպես նրանց համար, ովքեր նոր են սկսում հայացքի հետևման սարքով աշխատել, այնպես էլ նրանց համար, ովքեր ունեն սարքի կիրառման առաջադեմ հմտություններ: Կարող են օգտագործել ինտերնետում զննելու, ընկերների հետ առցանց կապվելու, խաղեր խաղալու, Սկայպ (Skype)-ով աշխատելու, լույսերը կամ հեռուստացույցը միացնելու և նույնիսկ փաստաթղթեր ստեղծելու համար՝ օգտագործելով միայն ձեր աչքերը: Համակարգչի կառավարման ծրագիրը պետք է ներառվի: Սարքը կարող է օգտագործվել համացանիցից օգտվելու, առցանց ընկերների հետ կապ հաստատելու, խաղեր խաղալու, Սկայպ (Skype)-ով զանգահարելու, լույսերը կամ հեռուստացույցը միացնելու և նույնիսկ փաստաթղթեր ստեղծելու համար՝ օգտագործելով միայն աչքերը.
Օգտագործողի կարգավորում: >99%։
Էլեկտրաէներգիայի սպառում: 2,2 Վ միջին սովորական։
Էկրանի չափս հետևման համար: Խորհուրդ է տրվում մինչև 27"։
Հայացքի տվյալների տեմպ՝ Նվազագույնը 33 Հց։

4. ԱՉՔԻ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՍԱՐՔԻ ԴԻՐՔԱՎՈՐՄԱՆ ՁՈՂ՝ ՍԱՅԼԱԿԻՆ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նախատեսված է ԱԼՀ տարբեր սարքավորումներ՝ միջին տեխնոլոգիական սեղմակներ կամ բարձր տեխնոլոգիական աչքի հետագխմամբ աշխատող սարքն ու պլանշետը կամ միայն պլանշետը սայլակից կամ ցանկացած այլ մակերևույթից ամրացնելու և շահառուին օգտվելու համար հարմար դիրքով դիրքավորեու համար։ Պետք է լինի շարժական՝ օգվողին մաքսիմում հարմարավեություն ապահովելու համար։

5. ՀԱՅԱՑՔԻ ՀԵՏԱԳԾՈՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՍԱՐՔԸ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԸ ՊԱՀՈՂ ԴԻՐՔԱՎՈՐՄԱՆ ՁՈՂԻՆ ԱՄՐԱՑՆՈՂ ՊԱՐԱԳԱ/ ԱՔՍԵՍՈՒԱՐ

Պատյանը պետք է ապահովի պլանշետի և աչքի հետագծմամբ աշխատող սարքի ամուր և ապահով դիրքավորումը ինչպես սեղանին կամ հարթ մակերևույթին, այնպես էլ դիրքավորման ձողի վրա՝ ապահովելով սպառողին առավել հարմար դիրք։

6. ՀԱՏԱԿԻՆ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՊԱՐԱԳԱ/ ԱՔՍԵՍՈՒԱՐ ՀԱՅԱՑՔԻ ՀԵՏԱԳԾՈՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՍԱՐՔԸ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԸ ԴԻՐՔԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հատակի վրա դրվող ամրակիր աչքերով կառավարվող սարքի համար: Պետք է ունենա արագ բացվող մեխանիզմ՝ սարքը հեշտությամբ տեղադրելու և հանելու համար, նաև դրանք օգտատիրոջ առջև տարբեր տեղերում դնելու համար՝ մահճակալի մոտ, անվասայլակի առջև, բազմոցի առջև և այլուր:

7. ԾՐԱԳԻՐ՝ ԱՉՔԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՍԱՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ծրագրային փաթեթ՝ առնվազն 40 զվարճալի, ինտերակտիվ ծրագրերով, որոնք նախատեսված են օգտատերերին սովորեցնելու, թե ինչպես կառավարել սարքավորումը և ընտրություն կատարել՝ աչքերի/հայացքի միջոցով։ Այն պետք է օգնի օգտատերերին զարգացնելու պատճառահետևանքային կապի, էկրանի հետազոտման, թիրախավորման ճշգրտության, ընտրություններ կատարելու և աչքի հայացքի նուրբ կառավարման հիմնական հմտությունները՝ հաղորդակցման սարքերի և պլանշետների վրա ներգրավող ծրագրորի միջոցով։ Վերլուծության գործիքը կարող է ստեղծել ,ջերմային քարտեզներե՝ օգտատիրոջ աչքի շարժումները հետևելու և առաջընթացը գնահատելու համար։ Այս ծրագրային փաթեթը պետք է հեշտ հասանելի լինի ՝ առանց միջամտության կամ օգնության:

8. ՀԱՍԱՆԵԼԻ AAC ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ՈՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՀԱՎԵԼՎԱԾ, ՈՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համապարփակ ծրագրային լուծում, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն բարդ հաղորդակցային (ԱԼՀ) կամ համակարգչին հասանելիության կարիքներ (օրինակ՝ ուղեղային կաթված)։ Այն նպատակ ունի օգնել օգտատերերին ձեռք բերել ձայն, կառավարել իրենց շրջակա միջավայրը և ապրել ավելի անկախ կյանքով։
Հիմնական Ֆունկցիաները և Բաղադրիչները Խորհրդանիշներով Հաղորդակցություն (Սիմբոլ Կոմունիքեյշն (Symbol Communication)): Թույլ է տալիս օգտատերերին խոսել՝ օգտագործելով խորհրդանիշներ (նկարներ), որոնք ներկայացնում են բառեր և արտահայտություններ։ Ծրագիրն ունի պատրաստի խորհրդանիշային ցանցերի լայն տեսականի։
Տեքստային Հաղորդակցություն (Թեքստ Քոմունիքեյշն՝ Text Communication)): Նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր կարող են մուտքագրել տեքստ։ Այն ներառում է խելացի գրելու և բառերի կանխատեսման գործառույթներ, ինչը արագացնում է նախադասությունների կազմումը։
Հասանելիության Միջոցներ (Access Methods)): Այն պետք է կառավարվի՝
ա․ հպումով (Թաուչ Սքրին՝ Touchscreen)): Սենսորային էկրանով։
բ․աչքի Հայացքով (Այ Գեյզ՝ Eye Gaze)): Հատուկ սարքի միջոցով, որը հետևում է աչքի շարժմանը։
գ․անջատիչներով(Սվիչ Աքսես՝ Switch Access)): Միակտոր անջատիչների միջոցով սքանավորման եղանակով։
դ․մատնանշող Սարքերով (Փոինթինգ Դեվայսիս՝ Pointing Devices)): Մկնիկ, ջոյսթիք և այլն։
Միջավայրի Կառավարում (Ենվայրմենթ քոնթրոլ՝ Environment Control)): Թույլ է տալիս օգտատերերին կառավարել իրենց տան սարքերը (օրինակ՝ հեռուստացույց, լույսեր, տաքացուցիչներ)՝ օգտագործելով ինֆրակարմիր կամ ռադիոտեխնոլոգիա։
Համակարգչի Կառավարում (Քոմպյուտեր Քոնթրոլ՝ Computer Control)): Օգտատերերին հնարավորություն է տալիս մուտք գործել և կառավարել այլ ծրագրեր, զննարկել ինտերնետը, օգտվել էլ. փոստից, Յու Թուբից (YouTube-ից, Ֆեյսբուքից (Facebook)-ից և այլն։
Ինտերակտիվ Ուսուցում (Ինտերակտիվ Լերնինգ՝ Interactive Learning)): պետք է ներառի ուսուցողական և մոտիվացնող անիմացիոն գործողություններ, որոնք հատկապես օգտակար են երեխաներին ԱԼՀ համակարգի օգտագործումը սովորեցնելու համար։
Բազմաֆունկցիոնալ գործիք, որը կարող է ամբողջությամբ հարմարեցվել յուրաքանչյուր օգտատիրոջ անհատական կարիքներին ու հնարավորություններին, ապահովելով հաղորդակցության ու անկախության լայն հնարավորություններ։

9. ՀԱՍԱՆԵԼԻ ԱԱՑ՝ AAC ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Հաղորդակցության ծրագիր, որն առաջարկում է ԱԼՀ լուծումների լայն ընտրություն։ Պետք է ապահովի հաղորդակցության հաջող ուղի՝ սկսած առաջին բառերից մինչև լեզվի և գրագիտության ամբողջական զարգացում։
Հասանելիության Տարբերակներ (Աքսես Մեթոդս՝ Access Methods))
Պետք է հասանելի լինի տարբեր ֆիզիկական կարիքներ ունեցող անձանց համար, ապահովելով հաղորդակցության հետևյալ ուղիները՝
ա. հպում (Թաուչ՝ Touch)): Մատով կամ ստիլուսով,
բ. աչքի Հայացք (Այ Գեյզ՝ Eye Gaze)) : Աչքի հետագծման տեխնոլոգիայի միջոցով (հատուկ սարքավորման առկայության դեպքում),
գ. սքանավորում/Անցում (Սքանինգ Սվիչ Աքսես՝ Scanning/Switch Access)): Սահմանափակ շարժողականություն ունեցող օգտատերերի համար,
դ. մատնանշող Սարքեր (Փոինտեր՝ Pointer)): Մկնիկ, ջոյսթիք կամ գլխի շարժումով կառավարվող մկնիկ։

 

34. ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1.Աջակցող միջոցի տրամադրմանպայմանները

1) տրամադրվում է պատրաստի գործարանային մոդելներ: Պատրաստի գործարանային մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին.
2) տրամադրվում է՝ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունների առկայություն.
3) շահառուին սովորեցնում են աջակցող միջոցից օգտվելու ձևը և տրամադրում են գրավոր տեղեկատվություն-հուշաթերթիկ դրա հիմնական տեխնիկական բնութագրերի, երաշխիքային սպասարկման, պահպանման ու օգտագործման կանոնների, հերթական տրամադրմանժամկետի վերաբերյալ.
4) շահառուն ստանում է աջակցող միջոցը վերջնական փորձարկումից և նրա գրավոր համաձայնությունից հետո:

2.Աջակցող միջոցին ներկայացվող այլ պահանջներ

 1) պետք է բավարարի շահառուի պահանջներին՝
ա. բժշկական ցուցումներով,
բ. անթրոպոմետրիկ տվյալներով,
գ. դիմացկունությամբ և ամրությամբ,
դ. ֆունկցիոնալությամբ,
ե. հարմարությամբ,
զ. էսթետիկ տվյալներով:

3.Վիճակը

1) չօգտագործված, ամբողջությամբ նոր նյութերից պատրաստված։

4.Երաշխիքային ժամկետ

 1) 1 տարի երաշխիքային սպասարկում, որի ընթացքում որակի հետ կապված խնդիրների վերացումը (ընդհուպ նորով փոխարինումը) իրականացվում են ծառայություն մատուցող կազմակերպության միջոցների հաշվին: Երաշխիքային սպասարկում կարող է չիրականացվել, եթե՝
ա. խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու օգտագործման կանոնները,
բ. թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում, բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի օգտագործման հետևանքները, որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում,
գ. աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ,
դ. աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր,
ե. թերությունն առաջացել է աջակցող միջոցի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,
զ. թերությունն առաջացել է միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով,
է. աջակցող միջոցը սպառողին հանձնելուց հետո նրա վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ` խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ
2) երաշխիքային ժամկետի հետ կապված վիճահարույց դեպքերի վերաբերյալ քաղաքացու դիմումի հիման վրա եզրակացություն է տրամադրում Միասնական սոցիալական ծառայությունը՝ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում, որը պարտադիր է կազմակերպության համար:

5. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը

1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական և ուղեկցող հիվանդությունների բնույթը.
2) առավելագույն ծանրաբեռնվածությունը` համաձայն շահառուի ֆիզիոլոգիական տվյալների.
3) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին.
4) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը:

 

34.1.ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ

 

1. ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՍԱՐՔԵՐ՝ ՆԵՐԴԻՐՆԵՐ

Խելացի ներդիրներ, որոնք նախատեսված են կրողի գտնվելու վայրը վերահսկելու համար: Կարող է կարգավորվել այնպես, որ ծանուցեն ընտանիքի այնքան անդամներ կամ խնամողներ, որքան պահանջվում է:
Օգտագործում է նույն ՋՊՍ-ը (GPS) և բջջային տեխնոլոգիան, ինչ ձեր սմարթֆոնը:
Համատեղելի է ԻՕՍ (IOS)-ի կամ Անդրոիդի (Android)-ի հետ:
Ջրակայուն, թաքնված կրելու տեխնոլոգիա:
Կարող եք կտրել չափսերը համապատասխանեցնելու համար:
Ինդուկտիվ լիցքավորված:
Տեքստային կամ էլ․փոստի ծանուցումներ ուղարկվում են պարամետրերից դուրս գալու դեպքում:

2. ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՍԱՐՔԵՐ՝ ԳՐՊԱՆԻ ԿԱՄ ԱՅԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Սարքը բաղկացած է մարմնի վրա՝ դաստակին, պարանոցին շղթայի միջոցով կրելու հիմքից, , լիցքավորիչից և տանը տեղադրելու 2-4 հիմքերից, որոնք կարող են տեղադրվել տան տարբեր վայրերում, օրինակ. Դռների մոտ կամ սենյակներում: Փոքր և թեթև քաշ։ Սարքը կշռում է ընդամենը 30 գրամ և չափում է 5x1 սմ: Այն չունի ուշադրությունը շեղող կոճակներ, ձայներ, վարդակներ կամ լույսեր: Ջրաթափանց չէ, կարող է ախտահանվել և լվացվել լվացքի մեքենայով մինչև 60 աստիճան ցելսիուս: Սմարթֆոնի հավելվածը հասանելի է ԻՕՍ (IOS)-ի և Անդրոիդ (Android)-ի համար Սարքը հնարավորություն է տալիս խնամակալին ցանկացած պահի տեսնել տվյալ անձի գտնվելու վայրը՝ օգտագործելով սարքի հավելվածը։ Սարքը հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի խնամակալների օգտվել հավելվածից։

 

35.ՄԻԶԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿՂԱՆՔԻ ՀԵՌԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1.Աջակցող միջոցի տրամադրմանպայմանները

 1) տրամադրվում է պատրաստի գործարանային մոդելներ: Պատրաստի գործարանային մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին.
 2) տրամադրվում է՝ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունների առկայություն.
 3) շահառուն ստանում է աջակցող միջոցը նրա գրավոր համաձայնությունից հետո:

2.Աջակցող միջոցին ներկայացվող այլ պահանջներ

 1) պետք է բավարարի շահառուի պահանջներին՝
ա. բժշկական ցուցումներով,
բ. անթրոպոմետրիկ տվյալներով,
գ. դիմացկունությամբ և ամրությամբ,
դ. ֆունկցիոնալությամբ,
ե. հարմարությամբ,
զ. էսթետիկ տվյալներով:

3.Վիճակը

1) չօգտագործված, ամբողջությամբ նոր նյութերից և դետալներից պատրաստված։

4. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը

1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական և ուղեկցող հիվանդությունների բնույթը.
2) առավելագույն ծանրաբեռնվածությունը` համաձայն շահառուի ֆիզիոլոգիական տվյալների.
3) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին.
4) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը:

 

35.1.ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ

 

1. ՄԻԶԱՀԵՌԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ (ՔՈՆՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՄԻԶԱԸՆԴՈՒՆԻՉ, ՄԱՉՈ ՄԻԶԱՏՈՊՐԱԿ՝ ՔՈՆՎԻԻ ՀԵՏ ՏՐՎՈՂ)

1) քոնվի՝ արտաքին միզաընդունիչ.
Կոլոպլաստ Կոնվին Օպտիմա (,Coloplast Conveen Optimaե) – Բարձրորակ ռետինե ինքնասոսնձվող հարմարանք է, որն ունի ՏՍՕ տղամարդու սեռական օրգանին ինքնասոսնձվելու հնարավորություն, ունի մեզի հավաքման բաժին և միզատոպրակի հետ միացման հարմարեցված հատված։ Հարմար է տղամարդկանց անատոմիական կառուցվածքին։
Դրանք օգտագործվում են որպես հիգիենիկ միջոց անմիզապահության կամ ակամամիզության դեպքում։Տոպրակը բաղկացած է դրենաժային խողովակից և արտահոսքի փականից։
2) մաչո միզատոպրակ՝ քոնվիի հետ տրվող.
Մաչո՝ միզատոպրակները սովորաբար ունեն հատուկ ձևաչափ։ Սարքն ունի մեզի հավաքման բաժին՝ խողովակի միջոցով, որն ի վիճակի է խթանել մեզի բնական հոսքը։ Մաչո միզատոպրակը կարող է լինել մեկօրյա կամ բազմակի օգտագործման։ Այն հիգիենիկ է, քանի որ հնարավորություն է տալիս մեզի արտահոսքը վերահսկել ու զերծ է պահում արտաքին միջավայրի թունավոր տոքսիններից։

2. ԸՆԴՄԻՋՎՈՂ ՄԻԶԱՅԻՆ ԿԱՏԵՏՈՐ

1) ընդմիջվող միզային կատետրը (ԻՄՑ (IMC)) նախատեսված է միզուկից մեզը դուրս բերելու համար։ Այս կատետրի կիրառումը, ի տարբերություն մշտական կատետրների, ենթադրում է միայն անհրաժեշտության դեպքում օգտագործում և օրվա մեջ 4-5 անգամ փոխվում է։ Կատետրը սովորաբար պատրաստվում է բարձրորակ պլաստիկ նյութերից, որոնք ապահովում են միաժամանակ հարմարավետություն, ամրություն և չեզոքություն միզուղիների նկատմամբ (ժելե կամ լատեքս):
2) չափսերը՝
Կատետրերը լինում են տարբեր տրամագծերով՝ հիմնականում 6-18 Ֆ (F) (Ֆրանսիայի չափում, որից մոտավորապես 1 Ֆ=0.33 մմ), որպեսզի հարմարեցվեն տարբեր տարիքի և վիճակի հիվանդներին:
3) տրամագծերը՝
ա.մեծ տրամագծերը (12-16 Ֆ (F)) հաճախ օգտագործվում են մեծահասակների համար:
բ. փոքր տրամագծերը (6-8 Ֆ (F)) օգտագործվում են երեխաների կամ նուրբ մաշկ ունեցող հիվանդների համար:
4)լայնություն
Կատետրը սովորաբար ունի լյումեն (բնօրինակ անցք), որը թույլ է տալիս միզուղու բնական տեղաշարժը։
5)տարածք՝
Միզային կատետրի երկարությունը կարող է տարբեր լինել: Ուսումնական չափերը տարբերում են (30-40 սմ չափով): Կատետրերը հաճախ ունեն մեկ կամ մի քանի միակողմանի/երկկողմանի բացվածքներ, որոնք թույլ են տալիս ազատ հոսք:

3. ՍՏՈՄԱՅԻ ՊԱՐԿ

Պատրաստված է անթափանց, բազմաշերտ հոտին դիմացկուն պոլիէթիլենից, փափուկ ոչ հյուսված հիմքով և կպչուն սեղմակով։ Լինում է նաև առանց ֆիլտրի։ Ունի կտրուկ օղակ պարկին ամրանալու համար՝ 40, 50 կամ 60 մմ տրամագծով։ Պարկը ունի փափուկ մակերես,ինքնասոսնձվող սեղմիչ։ Սեղմակը սոսնձված է պարկի բաց ծայրին,որը պտտվում է դրա վրա,սեղմակի եզրերը ծալված են։ Մաշկը չգրգռող և հիգիենիկ է։

 

36. ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱԿԴԻՐ

 

1. Աջակցող միջոցի տրամադրման պայմանները

 1) տրամադրվում է պատրաստի գործարանային մոդելներ: Պատրաստի գործարանային մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին.
 ) տրամադրվում է՝ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունների առկայություն.
 3) շահառուին սովորեցնում են աջակցող միջոցից օգտվելու ձևը և տրամադրում են գրավոր տեղեկատվություն-հուշաթերթիկ դրա հիմնական տեխնիկական բնութագրերի, երաշխիքային սպասարկման, պահպանման ու օգտագործման կանոնների, հերթական տրամադրմանժամկետի վերաբերյալ.
 4) շահառուն ստանում է աջակցող միջոցը նրա գրավոր համաձայնությունից հետո:

2.Աջակցող միջոցին ներկայացվող այլ պահանջներ

1) պետք է բավարարի շահառուի պահանջներին՝
ա. էսթետիկ տվյալներով,
բ. շահառուի ֆիզիական տվյալներով,
գ. շահառուի էսթետիկ պահաջներին համապատասխանությամբ,
դ. դիմացկունությամբ և ամրությամբ,
ե. ֆունկցիոնալությամբ (ներառյալ պրոթեզի պաշտպանություն),
զ. հարմարությամբ,
է. թեթևությամբ:

3.Վիճակը

1) չօգտագործված, ամբողջությամբ նոր։

4. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը

 1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական և ուղեկցող հիվանդությունների բնույթը.
 2) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին.
 3) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը:

5.Տեխնիկական նկարագիր

1) մեզի կամ կղանքի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տակդիր։
2) տակդիրների չափերը պետք է լինեն շահառուի կարիքներին և տվյալներին համապատասխան.

».

3. Հրամանի N 1 հավելվածի 27-րդ բաժնի 4-րդ կետից հետո «2. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը» բառերը փոխարինել «5. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը» բառերով, իսկ «3. Տեխնիկական նկարագիր» բառերը փոխարինել «6. Տեխնիկական նկարագիր» բառերով։

4. Հրամանի N 1 հավելվածի 1-8-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ, 19-րդ, 24-րդ, 27-32-րդ բաժինների 5-րդ կետերի 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը:»:

5. Հրամանի N 1 հավելվածի 9-12-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ բաժինների 5-րդ կետերի 4-րդ ենթակետերը, 20-22-րդ բաժինների 6-րդ կետերի 4-րդ ենթակետերը և Հրամանի N 2 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «4) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը:»։

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

2026-02-18

 

 

Ա. Թորոսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան