| « |
33. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԵՐ
|
1.Աջակցող միջոցի տրամադրմանպայմանները |
1) տրամադրվում է պատրաստի գործարանային մոդելներ: Պատրաստի գործարանային մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին. 2) տրամադրվում է՝ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունների առկայություն. 3) շահառուին սովորեցնում են աջակցող միջոցից օգտվելու ձևը և տրամադրում են գրավոր տեղեկատվություն-հուշաթերթիկ դրա հիմնական տեխնիկական բնութագրերի, երաշխիքային սպասարկման, պահպանման ու օգտագործման կանոնների, հերթական տրամադրմանժամկետի վերաբերյալ. 4) շահառուն ստանում է աջակցող միջոցը վերջնական փորձարկումից և նրա գրավոր համաձայնությունից հետո։ |
|
2.Աջակցող միջոցին ներկայացվող այլ պահանջներ |
1) պետք է բավարարի շահառուի պահանջներին՝ ա. բժշկական ցուցումներով, բ. անթրոպոմետրիկ տվյալներով, գ. դիմացկունությամբ և ամրությամբ, դ. ֆունկցիոնալությամբ, ե. հարմարությամբ, զ. էսթետիկ տվյալներով: |
|
3.Վիճակը |
1) չօգտագործված, ամբողջությամբ նոր նյութերից պատրաստված։ |
|
4.Երաշխիքային ժամկետ |
1) 1 տարի երաշխիքային սպասարկում, որի ընթացքում որակի հետ կապված խնդիրների վերացումը (ընդհուպ նորով փոխարինումը) իրականացվում են ծառայություն մատուցող կազմակերպության միջոցների հաշվին: Երաշխիքային սպասարկում կարող է չիրականացվել, եթե՝ ա.խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու օգտագործման կանոնները, բ.թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում, բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի օգտագործման հետևանքները, որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում, գ. աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ, դ. աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր, ե.թերությունն առաջացել է աջակցող միջոցի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով, զ. թերությունն առաջացել է միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, է. աջակցող միջոցը սպառողին հանձնելուց հետո նրա վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ` խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ. 2) երաշխիքային ժամկետի հետ կապված վիճահարույց դեպքերի վերաբերյալ քաղաքացու դիմումի հիման վրա եզրակացություն է տրամադրում Միասնական սոցիալական ծառայությունը՝ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում, որը պարտադիր է կազմակերպության համար: |
|
5. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը |
1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական և ուղեկցող հիվանդությունների բնույթը 2) առավելագույն ծանրաբեռնվածությունը` համաձայն շահառուի ֆիզիոլոգիական տվյալների. 3) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին. 4) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը: |
|
33.1.ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ
|
|
1.ՁԱՅՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ |
1) ձայնի անհատական ուժեղացուցիչը ձայնի ուժեղացման անհատական սարք է, որը ձայնի խանգարում ունեցող անձիք կարող են օգտագործել ձայնով հաղորդակցման գործընթացում, նախատեսված` ձայնն ուժեղացնելու նպատակով: 1.1. ձայնի անհատական ուժեղացուցիչի բաղկացուցիչ մասեր` ա. խոսաափողեր` միակողմանի, գլխի համար, կոկորդի, հագուստին ամրացնելու, բ. կաշվե պայուսակ , գ. ժապավեն, դ. ձայնաուժեղացուցիչ, ե. լար, որը միանում է սարքին և բարձրախոսին: 1.1.1. ձայնի անհատական ուժեղացուցիչի տեխնիկական նկարագիրը` ա. չափ` 125 x 80 x 35 ՄՄ (MM) (6 x 3.2 x 1.4 դույմ, ներառյալ պայուսակը), բ. քաշ` 245 գրամ (ներառյալ պայուսակը), գ. աշխատանքի ժամանակը` 5 ժամ, դ. լիցքավորման ժամանակը` 4 ժամ, ե. մարտկոցի տեսակը՝ լիթիումի իոնային 3,7 վտ., 950 ՄԱՀ (MAH), զ. ադպտոր` 9 վ.,1A 110-240 50-60 Հզ (Hz), է. ապահովված է` ՌօՀՍ (RoHS), թ. միակցիչը` ՈՒՍԲ (USB)։ 1.2. ձայնի անհատական ուժեղացուցիչի բաղկացուցիչ մասեր` ա. Խոսաափողեր միակողմանի` գլխի, կոկորդի համար, բ. ձայնաուժեղացուցիչ` աշխատում է 38 ժամ, գ. լիցքավորող ադապտոր, դ. աուդիո լար` 3.5 մմ, երկարությունը` 23 սմ., որը միանում է սարքին և բարձրախոսին, ե. ժապավենի ամրակ, զ. կրծքավանդակին ամրացնելու հարմարանք, թ. ուղեցույց: 1.2.1. ձայնի անհատական ուժեղացուցիչի տեխնիկական նկարագիրը` ա.հաճախականության բնութագիրը` 120 ՀՑ – 15 ԿՀՑ, բ.ձայնի հզորությունը` 5 վտ., գ. ելքի առավելագույն հզորությունը` 10 վ., դ. ելքի իմպենդանսը` 2,, ե. չափ` 91 x 101 x 38 ՄՄ (MM), զ. քաշ` 205,5 գրամ, թ. աշխատանքի ժամանակը` 38 ժամ, ժ. լիցքավորման ժամանակը` 4 -6 ժամ, լ. մարտկոցի տեսակը՝ լիթիումի իոնային 3,7 վտ., 4000 ՄԱՀ (MAH), խ. ապահովված է` AUX աուդիո փոքր չափսի բարձրախոս, ծ. լիցքավորման ադապտոր` ԴՑ 5 Վ/ 2Ա ՈՒՍԲ (DC 5V/2A USB): |
|
2.ԶԳԱՅԱԿԱՆ ԷԿՐԱՆՈՎ ՊԼԱՆՇԵՏՆԵՐ, ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ |
Զգայական էկրանով պլանշետները և սմարթֆոնները շատ բարակ են և թեթև, հարմար են ձեռքում պահելու համար: Դրանք հարմարավետ և բազմաֆունկցիոնալ սարքեր են և կարող են հարմարեցվել` օգտագործողի անհատական կարիքներին համապատասխան, մասնավորապես` տեսողության, լսողության, խոսքի, շարժունակության, մտավոր և զարգացման այլ դժվարություններ ունեցող անձանց հաղորդակցման կազմակերպման համար: Պլանշետների և սմարթֆոնների էկրանները զգայական են, որոնք թույլ են տալիս օգտագիրոջը փոխազդել սարքին` հպվելով էկրանին կարելի է ներբեռնել տարբեր ծրագրեր` ձայնային հրահանգների կատարում, տեսողական պատկերները փոխարինել ձայնի, խոսքը վերածել բնագրի, ժեստերի լեզվի, և հակառակը, գրել` փոփոխելով բնագրի չափը, գույները, պատկերները և այլ բաղադրիչներ՝ օգտատիրոջ կարիքներին համապատասխան: Այս սարքերը հնարավորություն են տալիս հեշտությամբ լուսանկարել, տեսանկարահանել, երաժշտություն լսել, նախատեսված են նաև ՋՊՍ (GPS) տեղորոշման համար: Պլանշետները և սմարթֆոնները կարող են աշխատել տարբեր համակարգերով, ինչպիսիք են Անդրոիդ, ԻՕՍ (Android, iOS) կամ Վինդօվս (Windows), որոնք մատուցում են տարատեսակ ծրագրեր և հավելվածներ: Սարքերը հաճախ ունեն ՎԻ-ՖԻ (Wi-Fi, Bluetooth) և երբեմն էլ 4Ջ (4G) կամ 5Ջ (5G) կապ, ինչը թույլ է տալիս օգտվել ինտերնետից, հաղորդակցվել հեռախոսով: Պլանշետների և սմարթֆոնների համար հնարավոր է ձեռք բերել լրացուցիչ սարքավորումներ` ա.սիլիկոնե բռնակներ, բ. գրիչներ, գ. պատյաններ, դ. ստեղնաշարեր ե. դասական մկնիկներ: Այդ թվային սարքերը կարող են համարվել նաև որպես աջակցող միջոց, քանի որ իրենց մեջ կրում են հատուկ ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս տարբեր աջակցող սարքերի հետ աշխատելու: |
|
3. ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՍԱՐՔ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ |
Պետք է լինի թեթև, բազմակողմանի աչքերի շարժին հետևող սարք, որը նախատեսված է Վինդոուս (Windows) նոութբուքի կամ համակարգչի (Նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն կարող օգտվել համակաչգիչից ավանդակա ստեղնաշարի և մկնիկի օգնությամբ տարբեր պատճառներով՝ վերջույթի բացակայություն, ձեռքրը գիտակցված օգտագործելու դժվարություններ և այլն։ Սարքը հնարավորություն է տալիս օգտվել Վինդոուս (Windows)-ով աշխատող համակարգչի, նոթբուքի կամ պլանխետի բոլոր հնարավորություններից՝ համաարգչայի մատչելիություն։) հետ օգտագործելու համար: Այն նախատեսված է ինչպես նրանց համար, ովքեր նոր են սկսում հայացքի հետևման սարքով աշխատել, այնպես էլ նրանց համար, ովքեր ունեն սարքի կիրառման առաջադեմ հմտություններ: Կարող են օգտագործել ինտերնետում զննելու, ընկերների հետ առցանց կապվելու, խաղեր խաղալու, Սկայպ (Skype)-ով աշխատելու, լույսերը կամ հեռուստացույցը միացնելու և նույնիսկ փաստաթղթեր ստեղծելու համար՝ օգտագործելով միայն ձեր աչքերը: Համակարգչի կառավարման ծրագիրը պետք է ներառվի: Սարքը կարող է օգտագործվել համացանիցից օգտվելու, առցանց ընկերների հետ կապ հաստատելու, խաղեր խաղալու, Սկայպ (Skype)-ով զանգահարելու, լույսերը կամ հեռուստացույցը միացնելու և նույնիսկ փաստաթղթեր ստեղծելու համար՝ օգտագործելով միայն աչքերը. Օգտագործողի կարգավորում: >99%։ Էլեկտրաէներգիայի սպառում: 2,2 Վ միջին սովորական։ Էկրանի չափս հետևման համար: Խորհուրդ է տրվում մինչև 27"։ Հայացքի տվյալների տեմպ՝ Նվազագույնը 33 Հց։ |
|
4. ԱՉՔԻ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՍԱՐՔԻ ԴԻՐՔԱՎՈՐՄԱՆ ՁՈՂ՝ ՍԱՅԼԱԿԻՆ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Նախատեսված է ԱԼՀ տարբեր սարքավորումներ՝ միջին տեխնոլոգիական սեղմակներ կամ բարձր տեխնոլոգիական աչքի հետագխմամբ աշխատող սարքն ու պլանշետը կամ միայն պլանշետը սայլակից կամ ցանկացած այլ մակերևույթից ամրացնելու և շահառուին օգտվելու համար հարմար դիրքով դիրքավորեու համար։ Պետք է լինի շարժական՝ օգվողին մաքսիմում հարմարավեություն ապահովելու համար։ |
|
5. ՀԱՅԱՑՔԻ ՀԵՏԱԳԾՈՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՍԱՐՔԸ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԸ ՊԱՀՈՂ ԴԻՐՔԱՎՈՐՄԱՆ ՁՈՂԻՆ ԱՄՐԱՑՆՈՂ ՊԱՐԱԳԱ/ ԱՔՍԵՍՈՒԱՐ |
Պատյանը պետք է ապահովի պլանշետի և աչքի հետագծմամբ աշխատող սարքի ամուր և ապահով դիրքավորումը ինչպես սեղանին կամ հարթ մակերևույթին, այնպես էլ դիրքավորման ձողի վրա՝ ապահովելով սպառողին առավել հարմար դիրք։ |
|
6. ՀԱՏԱԿԻՆ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՊԱՐԱԳԱ/ ԱՔՍԵՍՈՒԱՐ ՀԱՅԱՑՔԻ ՀԵՏԱԳԾՈՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՍԱՐՔԸ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԸ ԴԻՐՔԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Հատակի վրա դրվող ամրակիր աչքերով կառավարվող սարքի համար: Պետք է ունենա արագ բացվող մեխանիզմ՝ սարքը հեշտությամբ տեղադրելու և հանելու համար, նաև դրանք օգտատիրոջ առջև տարբեր տեղերում դնելու համար՝ մահճակալի մոտ, անվասայլակի առջև, բազմոցի առջև և այլուր: |
|
7. ԾՐԱԳԻՐ՝ ԱՉՔԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՍԱՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Ծրագրային փաթեթ՝ առնվազն 40 զվարճալի, ինտերակտիվ ծրագրերով, որոնք նախատեսված են օգտատերերին սովորեցնելու, թե ինչպես կառավարել սարքավորումը և ընտրություն կատարել՝ աչքերի/հայացքի միջոցով։ Այն պետք է օգնի օգտատերերին զարգացնելու պատճառահետևանքային կապի, էկրանի հետազոտման, թիրախավորման ճշգրտության, ընտրություններ կատարելու և աչքի հայացքի նուրբ կառավարման հիմնական հմտությունները՝ հաղորդակցման սարքերի և պլանշետների վրա ներգրավող ծրագրորի միջոցով։ Վերլուծության գործիքը կարող է ստեղծել ,ջերմային քարտեզներե՝ օգտատիրոջ աչքի շարժումները հետևելու և առաջընթացը գնահատելու համար։ Այս ծրագրային փաթեթը պետք է հեշտ հասանելի լինի ՝ առանց միջամտության կամ օգնության: |
|
8. ՀԱՍԱՆԵԼԻ AAC ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ՈՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՀԱՎԵԼՎԱԾ, ՈՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Համապարփակ ծրագրային լուծում, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն բարդ հաղորդակցային (ԱԼՀ) կամ համակարգչին հասանելիության կարիքներ (օրինակ՝ ուղեղային կաթված)։ Այն նպատակ ունի օգնել օգտատերերին ձեռք բերել ձայն, կառավարել իրենց շրջակա միջավայրը և ապրել ավելի անկախ կյանքով։ Հիմնական Ֆունկցիաները և Բաղադրիչները Խորհրդանիշներով Հաղորդակցություն (Սիմբոլ Կոմունիքեյշն (Symbol Communication)): Թույլ է տալիս օգտատերերին խոսել՝ օգտագործելով խորհրդանիշներ (նկարներ), որոնք ներկայացնում են բառեր և արտահայտություններ։ Ծրագիրն ունի պատրաստի խորհրդանիշային ցանցերի լայն տեսականի։ Տեքստային Հաղորդակցություն (Թեքստ Քոմունիքեյշն՝ Text Communication)): Նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր կարող են մուտքագրել տեքստ։ Այն ներառում է խելացի գրելու և բառերի կանխատեսման գործառույթներ, ինչը արագացնում է նախադասությունների կազմումը։ Հասանելիության Միջոցներ (Access Methods)): Այն պետք է կառավարվի՝ ա․ հպումով (Թաուչ Սքրին՝ Touchscreen)): Սենսորային էկրանով։ բ․աչքի Հայացքով (Այ Գեյզ՝ Eye Gaze)): Հատուկ սարքի միջոցով, որը հետևում է աչքի շարժմանը։ գ․անջատիչներով(Սվիչ Աքսես՝ Switch Access)): Միակտոր անջատիչների միջոցով սքանավորման եղանակով։ դ․մատնանշող Սարքերով (Փոինթինգ Դեվայսիս՝ Pointing Devices)): Մկնիկ, ջոյսթիք և այլն։ Միջավայրի Կառավարում (Ենվայրմենթ քոնթրոլ՝ Environment Control)): Թույլ է տալիս օգտատերերին կառավարել իրենց տան սարքերը (օրինակ՝ հեռուստացույց, լույսեր, տաքացուցիչներ)՝ օգտագործելով ինֆրակարմիր կամ ռադիոտեխնոլոգիա։ Համակարգչի Կառավարում (Քոմպյուտեր Քոնթրոլ՝ Computer Control)): Օգտատերերին հնարավորություն է տալիս մուտք գործել և կառավարել այլ ծրագրեր, զննարկել ինտերնետը, օգտվել էլ. փոստից, Յու Թուբից (YouTube-ից, Ֆեյսբուքից (Facebook)-ից և այլն։ Ինտերակտիվ Ուսուցում (Ինտերակտիվ Լերնինգ՝ Interactive Learning)): պետք է ներառի ուսուցողական և մոտիվացնող անիմացիոն գործողություններ, որոնք հատկապես օգտակար են երեխաներին ԱԼՀ համակարգի օգտագործումը սովորեցնելու համար։ Բազմաֆունկցիոնալ գործիք, որը կարող է ամբողջությամբ հարմարեցվել յուրաքանչյուր օգտատիրոջ անհատական կարիքներին ու հնարավորություններին, ապահովելով հաղորդակցության ու անկախության լայն հնարավորություններ։ |
|
9. ՀԱՍԱՆԵԼԻ ԱԱՑ՝ AAC ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ |
Հաղորդակցության ծրագիր, որն առաջարկում է ԱԼՀ լուծումների լայն ընտրություն։ Պետք է ապահովի հաղորդակցության հաջող ուղի՝ սկսած առաջին բառերից մինչև լեզվի և գրագիտության ամբողջական զարգացում։ Հասանելիության Տարբերակներ (Աքսես Մեթոդս՝ Access Methods)) Պետք է հասանելի լինի տարբեր ֆիզիկական կարիքներ ունեցող անձանց համար, ապահովելով հաղորդակցության հետևյալ ուղիները՝ ա. հպում (Թաուչ՝ Touch)): Մատով կամ ստիլուսով, բ. աչքի Հայացք (Այ Գեյզ՝ Eye Gaze)) : Աչքի հետագծման տեխնոլոգիայի միջոցով (հատուկ սարքավորման առկայության դեպքում), գ. սքանավորում/Անցում (Սքանինգ Սվիչ Աքսես՝ Scanning/Switch Access)): Սահմանափակ շարժողականություն ունեցող օգտատերերի համար, դ. մատնանշող Սարքեր (Փոինտեր՝ Pointer)): Մկնիկ, ջոյսթիք կամ գլխի շարժումով կառավարվող մկնիկ։ |
34. ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
|
1.Աջակցող միջոցի տրամադրմանպայմանները |
1) տրամադրվում է պատրաստի գործարանային մոդելներ: Պատրաստի գործարանային մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին. 2) տրամադրվում է՝ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունների առկայություն. 3) շահառուին սովորեցնում են աջակցող միջոցից օգտվելու ձևը և տրամադրում են գրավոր տեղեկատվություն-հուշաթերթիկ դրա հիմնական տեխնիկական բնութագրերի, երաշխիքային սպասարկման, պահպանման ու օգտագործման կանոնների, հերթական տրամադրմանժամկետի վերաբերյալ. 4) շահառուն ստանում է աջակցող միջոցը վերջնական փորձարկումից և նրա գրավոր համաձայնությունից հետո: |
|
2.Աջակցող միջոցին ներկայացվող այլ պահանջներ |
1) պետք է բավարարի շահառուի պահանջներին՝ ա. բժշկական ցուցումներով, բ. անթրոպոմետրիկ տվյալներով, գ. դիմացկունությամբ և ամրությամբ, դ. ֆունկցիոնալությամբ, ե. հարմարությամբ, զ. էսթետիկ տվյալներով: |
|
3.Վիճակը |
1) չօգտագործված, ամբողջությամբ նոր նյութերից պատրաստված։ |
|
4.Երաշխիքային ժամկետ |
1) 1 տարի երաշխիքային սպասարկում, որի ընթացքում որակի հետ կապված խնդիրների վերացումը (ընդհուպ նորով փոխարինումը) իրականացվում են ծառայություն մատուցող կազմակերպության միջոցների հաշվին: Երաշխիքային սպասարկում կարող է չիրականացվել, եթե՝ ա. խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու օգտագործման կանոնները, բ. թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում, բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի օգտագործման հետևանքները, որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում, գ. աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ, դ. աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր, ե. թերությունն առաջացել է աջակցող միջոցի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով, զ. թերությունն առաջացել է միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, է. աջակցող միջոցը սպառողին հանձնելուց հետո նրա վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ` խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ 2) երաշխիքային ժամկետի հետ կապված վիճահարույց դեպքերի վերաբերյալ քաղաքացու դիմումի հիման վրա եզրակացություն է տրամադրում Միասնական սոցիալական ծառայությունը՝ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում, որը պարտադիր է կազմակերպության համար: |
|
5. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը |
1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական և ուղեկցող հիվանդությունների բնույթը. 2) առավելագույն ծանրաբեռնվածությունը` համաձայն շահառուի ֆիզիոլոգիական տվյալների. 3) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին. 4) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը: |
|
34.1.ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ
|
|
1. ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՍԱՐՔԵՐ՝ ՆԵՐԴԻՐՆԵՐ |
Խելացի ներդիրներ, որոնք նախատեսված են կրողի գտնվելու վայրը վերահսկելու համար: Կարող է կարգավորվել այնպես, որ ծանուցեն ընտանիքի այնքան անդամներ կամ խնամողներ, որքան պահանջվում է: Օգտագործում է նույն ՋՊՍ-ը (GPS) և բջջային տեխնոլոգիան, ինչ ձեր սմարթֆոնը: Համատեղելի է ԻՕՍ (IOS)-ի կամ Անդրոիդի (Android)-ի հետ: Ջրակայուն, թաքնված կրելու տեխնոլոգիա: Կարող եք կտրել չափսերը համապատասխանեցնելու համար: Ինդուկտիվ լիցքավորված: Տեքստային կամ էլ․փոստի ծանուցումներ ուղարկվում են պարամետրերից դուրս գալու դեպքում: |
|
2. ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՍԱՐՔԵՐ՝ ԳՐՊԱՆԻ ԿԱՄ ԱՅԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ |
Սարքը բաղկացած է մարմնի վրա՝ դաստակին, պարանոցին շղթայի միջոցով կրելու հիմքից, , լիցքավորիչից և տանը տեղադրելու 2-4 հիմքերից, որոնք կարող են տեղադրվել տան տարբեր վայրերում, օրինակ. Դռների մոտ կամ սենյակներում: Փոքր և թեթև քաշ։ Սարքը կշռում է ընդամենը 30 գրամ և չափում է 5x1 սմ: Այն չունի ուշադրությունը շեղող կոճակներ, ձայներ, վարդակներ կամ լույսեր: Ջրաթափանց չէ, կարող է ախտահանվել և լվացվել լվացքի մեքենայով մինչև 60 աստիճան ցելսիուս: Սմարթֆոնի հավելվածը հասանելի է ԻՕՍ (IOS)-ի և Անդրոիդ (Android)-ի համար Սարքը հնարավորություն է տալիս խնամակալին ցանկացած պահի տեսնել տվյալ անձի գտնվելու վայրը՝ օգտագործելով սարքի հավելվածը։ Սարքը հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի խնամակալների օգտվել հավելվածից։ |
35.ՄԻԶԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿՂԱՆՔԻ ՀԵՌԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
|
1.Աջակցող միջոցի տրամադրմանպայմանները |
1) տրամադրվում է պատրաստի գործարանային մոդելներ: Պատրաստի գործարանային մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին. 2) տրամադրվում է՝ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունների առկայություն. 3) շահառուն ստանում է աջակցող միջոցը նրա գրավոր համաձայնությունից հետո: |
|
2.Աջակցող միջոցին ներկայացվող այլ պահանջներ |
1) պետք է բավարարի շահառուի պահանջներին՝ ա. բժշկական ցուցումներով, բ. անթրոպոմետրիկ տվյալներով, գ. դիմացկունությամբ և ամրությամբ, դ. ֆունկցիոնալությամբ, ե. հարմարությամբ, զ. էսթետիկ տվյալներով: |
|
3.Վիճակը |
1) չօգտագործված, ամբողջությամբ նոր նյութերից և դետալներից պատրաստված։ |
|
4. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը |
1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական և ուղեկցող հիվանդությունների բնույթը. 2) առավելագույն ծանրաբեռնվածությունը` համաձայն շահառուի ֆիզիոլոգիական տվյալների. 3) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին. 4) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը: |
|
35.1.ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ
|
|
1. ՄԻԶԱՀԵՌԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ (ՔՈՆՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՄԻԶԱԸՆԴՈՒՆԻՉ, ՄԱՉՈ ՄԻԶԱՏՈՊՐԱԿ՝ ՔՈՆՎԻԻ ՀԵՏ ՏՐՎՈՂ) |
1) քոնվի՝ արտաքին միզաընդունիչ. Կոլոպլաստ Կոնվին Օպտիմա (,Coloplast Conveen Optimaե) – Բարձրորակ ռետինե ինքնասոսնձվող հարմարանք է, որն ունի ՏՍՕ տղամարդու սեռական օրգանին ինքնասոսնձվելու հնարավորություն, ունի մեզի հավաքման բաժին և միզատոպրակի հետ միացման հարմարեցված հատված։ Հարմար է տղամարդկանց անատոմիական կառուցվածքին։ Դրանք օգտագործվում են որպես հիգիենիկ միջոց անմիզապահության կամ ակամամիզության դեպքում։Տոպրակը բաղկացած է դրենաժային խողովակից և արտահոսքի փականից։ 2) մաչո միզատոպրակ՝ քոնվիի հետ տրվող. Մաչո՝ միզատոպրակները սովորաբար ունեն հատուկ ձևաչափ։ Սարքն ունի մեզի հավաքման բաժին՝ խողովակի միջոցով, որն ի վիճակի է խթանել մեզի բնական հոսքը։ Մաչո միզատոպրակը կարող է լինել մեկօրյա կամ բազմակի օգտագործման։ Այն հիգիենիկ է, քանի որ հնարավորություն է տալիս մեզի արտահոսքը վերահսկել ու զերծ է պահում արտաքին միջավայրի թունավոր տոքսիններից։ |
|
2. ԸՆԴՄԻՋՎՈՂ ՄԻԶԱՅԻՆ ԿԱՏԵՏՈՐ |
1) ընդմիջվող միզային կատետրը (ԻՄՑ (IMC)) նախատեսված է միզուկից մեզը դուրս բերելու համար։ Այս կատետրի կիրառումը, ի տարբերություն մշտական կատետրների, ենթադրում է միայն անհրաժեշտության դեպքում օգտագործում և օրվա մեջ 4-5 անգամ փոխվում է։ Կատետրը սովորաբար պատրաստվում է բարձրորակ պլաստիկ նյութերից, որոնք ապահովում են միաժամանակ հարմարավետություն, ամրություն և չեզոքություն միզուղիների նկատմամբ (ժելե կամ լատեքս): 2) չափսերը՝ Կատետրերը լինում են տարբեր տրամագծերով՝ հիմնականում 6-18 Ֆ (F) (Ֆրանսիայի չափում, որից մոտավորապես 1 Ֆ=0.33 մմ), որպեսզի հարմարեցվեն տարբեր տարիքի և վիճակի հիվանդներին: 3) տրամագծերը՝ ա.մեծ տրամագծերը (12-16 Ֆ (F)) հաճախ օգտագործվում են մեծահասակների համար: բ. փոքր տրամագծերը (6-8 Ֆ (F)) օգտագործվում են երեխաների կամ նուրբ մաշկ ունեցող հիվանդների համար: 4)լայնություն Կատետրը սովորաբար ունի լյումեն (բնօրինակ անցք), որը թույլ է տալիս միզուղու բնական տեղաշարժը։ 5)տարածք՝ Միզային կատետրի երկարությունը կարող է տարբեր լինել: Ուսումնական չափերը տարբերում են (30-40 սմ չափով): Կատետրերը հաճախ ունեն մեկ կամ մի քանի միակողմանի/երկկողմանի բացվածքներ, որոնք թույլ են տալիս ազատ հոսք: |
|
3. ՍՏՈՄԱՅԻ ՊԱՐԿ |
Պատրաստված է անթափանց, բազմաշերտ հոտին դիմացկուն պոլիէթիլենից, փափուկ ոչ հյուսված հիմքով և կպչուն սեղմակով։ Լինում է նաև առանց ֆիլտրի։ Ունի կտրուկ օղակ պարկին ամրանալու համար՝ 40, 50 կամ 60 մմ տրամագծով։ Պարկը ունի փափուկ մակերես,ինքնասոսնձվող սեղմիչ։ Սեղմակը սոսնձված է պարկի բաց ծայրին,որը պտտվում է դրա վրա,սեղմակի եզրերը ծալված են։ Մաշկը չգրգռող և հիգիենիկ է։ |
36. ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱԿԴԻՐ
|
1. Աջակցող միջոցի տրամադրման պայմանները |
1) տրամադրվում է պատրաստի գործարանային մոդելներ: Պատրաստի գործարանային մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին. ) տրամադրվում է՝ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունների առկայություն. 3) շահառուին սովորեցնում են աջակցող միջոցից օգտվելու ձևը և տրամադրում են գրավոր տեղեկատվություն-հուշաթերթիկ դրա հիմնական տեխնիկական բնութագրերի, երաշխիքային սպասարկման, պահպանման ու օգտագործման կանոնների, հերթական տրամադրմանժամկետի վերաբերյալ. 4) շահառուն ստանում է աջակցող միջոցը նրա գրավոր համաձայնությունից հետո: |
|
2.Աջակցող միջոցին ներկայացվող այլ պահանջներ |
1) պետք է բավարարի շահառուի պահանջներին՝ ա. էսթետիկ տվյալներով, բ. շահառուի ֆիզիական տվյալներով, գ. շահառուի էսթետիկ պահաջներին համապատասխանությամբ, դ. դիմացկունությամբ և ամրությամբ, ե. ֆունկցիոնալությամբ (ներառյալ պրոթեզի պաշտպանություն), զ. հարմարությամբ, է. թեթևությամբ: |
|
3.Վիճակը |
1) չօգտագործված, ամբողջությամբ նոր։ |
|
4. Անվտանգությունը և տեղեկատվությունը պահպանելը |
1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական և ուղեկցող հիվանդությունների բնույթը. 2) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին. 3) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը, ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ հեռախոսահամար), ինչպես նաև շահառուի անձը հաստատող փաստաթղթերը և անձնական քարտը (ներկայացուցչի դեպքում նաև աջակցող միջող ստանալու գրավոր լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ։ Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա ընթացքում՝ անձնական քարտում նշելով մարզից ծառայության փաստացի տրամադրման օրը: |
|
5.Տեխնիկական նկարագիր |
1) մեզի կամ կղանքի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տակդիր։ 2) տակդիրների չափերը պետք է լինեն շահառուի կարիքներին և տվյալներին համապատասխան. | |
». |