ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՅ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.127 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 853-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 853-Ա

«16» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՅ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.127 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գևորգ Բաբուջյանի լ/ա Արտուշ Եղիազարյանի դիմումը՝ Նոյ թաղամասի հ.127 հասցեում գտնվող Գևորգ Բաբուջյանին տրամադրված հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել ՀՀ Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06.04.1994թ. հ.10/292 որոշումը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 30.01.2026թ. հ.26/10974-26 տրված տեղեկանքը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նոյ թաղամասի հ.127 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 399.0քմ, Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06.04.1994թ. հ.10/292 որոշմամբ ամրագրված 400քմ-ի փոխարեն։

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում /հողամասի ծածկագիր 01-007-0213-0014:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-70639-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Նոյ թաղամասի հ.127 հասցեում գտնվող, Գևորգ Բաբուջյանին հատկացված հողամասի սահմանները որոշվում են 399.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Նոյ թաղամասի հ.127 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան