ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 851-Ա |
«16» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.1/11 ԵՎ Հ.1/12 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՎՈՆ ԱՐԱՐԱՏԻ ՂԱԶԱԽՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 29.12.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 08.11․2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԴԻՆՈՌ» ՍՊԸ-ի կողմից 19.01.2024թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (11.03.2022թ. հ.Ղ-566, 25.04.2022թ. հ.Դ-10221-22, 24.11.2023թ. հ.Դ-146380-23, 13.12.2023թ. հ.Դ-156642-23, 07.10.2024թ. հ.Դ-127372-24, 04.11.2025թ. հ.Դ-122124-25).
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 09.07.2019թ. տրված 01/18-Ղ-1878-748 շինարարության թույլտվությունը։
2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոց հ.1/11 և հ.1/12 հողամաս հասցեներում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 700.0 քառ.մետր և 300.0քառ.մետր մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները՝ (օգտագործման նպատակը)՝ սահմանել բնակելի կառուցապատման։
3. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Միքայելյան փողոց հ.1/11 և հ.1/12 հողամաս հասցեներում՝ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29122016-01-0204 և հ.31012017-01-0088 վկայականներ, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022XMLLZG) հանդիսացող հողամասերում քաղաքացի Լևոն Արարատի Ղազախյանի կողմից ինքնակամ իրականացված 892,3 քառ.մետր (բնակելի տուն՝ 724,1քմ, հասարակական շինություն՝ 168,2քմ) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։
4. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 4705439 (չորս միլիոն յոթ հարյուր հինգ հազար չորս հարյուր երեսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|