ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 05-Ի Հ.4138-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 855-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 855-Ա

«16» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 05-Ի Հ.4138-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.02.2026 թվականի եզրակացությունը, քաղաքացու դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի դեկտեմբերի 05-ի «Երևանի Նոր Արեշի 2-րդ փողոցի հ.15/2 բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Վարդան Վալերիի Ադամյանի, Աշոտ Վալերիի Ադամյանի իրավունքները վերականգնելու, 20.02քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4138-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) Որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024 թվականի հ. 204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ «ք.Երևան Նոր Արեշի 2-րդ փողոցի հ.15/2 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:»:

2) Որոշման 3-րդ կետում «քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան