ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Մ.ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.217 ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 854-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2026

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 854-Ա

«16» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Մ.ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.217 ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի գրությունը՝ Մ.Խորենացու փողոցի հ.217 վարչական շենք հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասի (ծածկագիր՝ 01-005-0099-0103) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02092025-01-0132 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի ԱՏ-17102025-01-1048 և ԱՏ-25112025-01-0759 տեղեկանքները, «Տավուշ հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված հատակագիծը և 29.09.2025թ. եզրակացությունը, ինչպես նաև Մ.Խորենացու փողոցի հ.217/19 հասցեում գտնվող հողամասի սեփականատիրոջ՝ Արտեմ Սահակյանի 12.01.2026թ. համաձայնությունը:

Քննարկվող հողամասը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում և այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում:

Ճշգրտված տեղագրական հանույթի ուսումնասիրությունից պարզվել է, որ Մ.Խորենացու փողոցի հ.217 վարչական շենք հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.26357 հա, վկայականում ամրագրված՝ 0.2535 հա-ի փոխարեն, հողամասի մակերեսների տարբերությունը նախկինում երկրաչափորեն և ներկայումս էլեկտրոնային տարբերակներով իրականացված հաշվարկների արդյունք է /տեխնիկական վրիպակ/ և ավել տնօրինվող հողամասը ևս հանդիսանում է պետական սեփականություն:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.01.2026թ. հ.Դ-1333-26 եզրակացությունը և 13.02.2026թ հ.Ն/8090-26 գրությունը.

1. Սահմանել, Մ.Խորենացու փողոցի հ.217 վարչական շենք հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.26357 հա, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մ.Խորենացու փողոցի հ.217 վարչական շենք հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման:

3. Ընդունել ի գիտություն, որ քննարկվող հողամասով անցնում է «Վեոլա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող և շահագործվող d=300մմ կոյուղագիծ, ինչպես նաև ցածր ճնշման d-57մմ վերգետնյա գազատար խողովակ:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան