ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2026 թվականի N 190-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 18-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2057-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալել 496,9 քառ. մետր ոչ բնակելի տարածքներ՝ ամսական 350,000 դրամ վարձավճարով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1308-Ն որոշման N 7 հավելվածի անբաժանելի մաս համարվող N 1 հավելվածի «Խոշորացված ցուցիչներ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԻՉՆԵՐ
|
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
|
1. |
Վերակառուցվող տարածքներ |
մ 2 |
35․521․8 |
|
— Հ. 1 մասնաշենք, նկուղային հարկ (նիշը՝ 6․00) |
մ 2 |
8330,0 | |
|
— Հ. 1 մասնաշենք, 1-ին հարկ (նիշը՝ 0․00) |
մ 2 |
10,311,9 | |
|
— Հ. 1 մասնաշենք «անտրեսոլ» (նիշը՝ 4․80) |
մ 2 |
1108,8 | |
|
— Հ. 2 մասնաշենք, 1-ին հարկ (նիշը՝ 0․00) |
մ 2 |
2996,7 | |
|
— Հ. 2 մասնաշենք, 2-րդ հարկ (նիշը՝ 6․00) |
մ 2 |
3240,0 | |
|
— Հ. 2 մասնաշենք, 3-րդ հարկ (նիշը՝ 15․60) |
մ 2 |
3240,0 | |
|
— Հ. 2 մասնաշենք, 4-րդ հարկ |
մ 2 |
3288,0 | |
|
(նիշը՝ 10․80) |
|||
|
(և «անտրեսոլ» 5-րդ հարկ) (նիշը՝ |
252,0 | ||
|
19․60) |
|||
|
— Հ. 2 մասնաշենք, 6-րդ հարկ (նիշը՝ 22․80) — * Ամրագրված տարածք |
մ 2 |
3288,0 * | |
|
— Հ. 3 մասնաշենք, 1-ին հարկ (նիշը՝ 0․00) |
մ 2 |
2754,4 | |
|
2. |
Նոր կառուցվող տարածքներ |
||
|
— «Ա» մասնաշենք՝ թեքահարթակ (նիշը՝ 6․00) |
մ 2 |
283,8 | |
|
— «Բ» մասնաշենք՝ կցակառույց (նիշը՝ 0․00) (նիշը՝ -6․00) |
մ 2 |
1404,0 700,0 | |
|
— «Գ» մասնաշենք՝ նախասրահ (նիշը՝ 0․00) |
մ 2 |
339,5 | |
|
— «Դ» մասնաշենք – 5 հարկ |
մ 2 |
7850,7 | |
|
— «Ե» մասնաշենք՝ երկհարկանի անցուղի՝ «Դ» մասնաշենքից դեպի 2-րդ մասնաշենքի հարկ 5 |
մ 2 |
1320,4 | |
|
— «Զ» մասնաշենք՝ երկհարկանի սանհանգույց |
մ 2 |
158,70 | |
|
— «Է» մասնաշենք՝ նախասրահ (նիշը՝ 6․00) |
մ 2 |
336,4 | |
|
3. |
Համար 5, 6, 7 շինություններ-ինժեներական կառույցներ |
մ 2 |
368,2 |
|
—էլ. ենթակայան հ. 4 |
մ 2 |
69,3 | |
|
—էլ. ենթակայան հ. 2 (նորակառույց) |
մ 2 |
93,4 | |
|
—էլ. ենթակայան հ. 3 (նորակառույց) |
մ 2 |
93,2 | |
|
—կաթսայատուն (նորակառույց) |
մ 2 |
112,3 | |
|
4. |
Բետոնե հարթակների հողային աշխատանքներ (ժամանակավոր կառույցների համար) |
մ 2 |
6750,0 |
|
5. |
Ընդհանուր տարածքների բարեկարգում |
մ 2 |
39,000,0 |
* Աստղանիշով գրված է Հ. 2 մասնաշենքի 6-րդ հարկի տարածքը, որն ամրագրված է «COP 17» պատասխանատուի կողմից (նիշը՝ 22,80):»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
20.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|