ՈՒՂՂՈՒՄ 2026.01.19 N 6-Ն ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ուղղ.26-12Ն
Տիպ
Ուղղում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2026
Ընդունման ամսաթիվ
17.02.2026
Ստորագրման ամսաթիվ
17.02.2026

ՈՒՂՂՈՒՄ

 

2026 թվականի հունվարի 19-ի N 01/11/39 գրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19.01.2026թ. մի շարք նորմատիվ որոշումներ:

Հրապարակման փուլում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19.01.2026թ. N 6-Ն նորմատիվ որոշման տեքստում հայտնաբերվել է տեխնիկական բնույթի վրիպակ, որի ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում:

Այսպես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի N 39-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 6-Ն որոշման 1-ին կետի երկրորդ ենթակետի «(այսուհետ նաև՝ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն)» բառերի փոխարեն պետք է կարդալ «(այսուհետ՝ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն)»:

Վերոգրյալի հաշվառմամբ հայցում ենք Արդարադատության նախարարության ցուցումը «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19.01.2026թ. N 6-Ն նորմատիվ որոշման 1-ին կետի երկրորդ ենթակետի մեջ հայտնաբերված տեխնիկական բնույթի վրիպակի ուղղումն ապահովելու վերաբերյալ:

 

17.02.2026

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2026 թվական: