ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1659-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 179-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2026 թվականի N 179-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1659-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի ««Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, անշարժ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրելու, անշարժ գույքը հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1659-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) վերնագրից հանել «, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ» բառերը․

2) 3-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Կոմիտեի նախագահին՝ մինչև 2026 թվականի մարտի 15-ը «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել`

1) կոմիտեին ամրացված և կազմակերպության կողմից փախստականների բնակեցման նպատակով օգտագործված՝ ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի (N 17052023-01-0374 վկայական) 3-րդ հարկի 557.9 քառ. մ մակերեսով NN 300-334 բնակարանները, ՀՀ, Արարատի մարզ, Դարբնիկ համայնք, 5-րդ փողոց, 3 հասցեում (N 03072013-03-0030 վկայական) գտնվող 2695.9 քառ. մ մակերեսով շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր՝ որպես պետական սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու նպատակով.

2) կոմիտեին ամրացված և կազմակերպության կողմից փախստականների ժամանակավոր բնակեցման համար օգտագործված՝ ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի (N 17052023-01-0374 վկայական) 1-ին հարկի 201.4 քառ. մ մակերեսով NN 113-124, 126 և 128 բնակարաններն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպելու նպատակով։»․

4) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 7-րդ կետում «պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման սոցիալական ծառայության» բառերը փոխարինել «պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայությունների» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

19.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան