ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2026 թվականի N 187-Ա
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՇՎՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «դ» կետը և 15-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը MUFG Bank, Ltd-ում (այսուհետ՝ բանկ) բացել արտարժութային (JPY) ավանդային արտաբյուջետային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» համաձայնագրով (այսուհետ՝ դրամաշնորհի համաձայնագիր) սահմանված դրամաշնորհի ստացման համար:
2. Սույն որոշման առաջին կետում նշված արտաբյուջետային հաշվով իրականացնել հետևյալ գործառնությունները՝
1) դրամաշնորհի համաձայնագրով սահմանված, Ճապոնիայի կառավարության կողմից վճարումների և դրան հաշվեգրված տոկոսագումարների ստացումը.
2) դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված ապրանքների կամ ծառայությունների գնման համար անհրաժեշտ այլ այնպիսի վճարումներ ստանալը և կատարելը, որոնց շուրջ կարող են համաձայնության գալ Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունները:
3. Սույն որոշման 2-րդ կետում նկարագրված գործառնություններից բխող բոլոր ձևակերպումներն արտացոլել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գանձապետական հաշիվներում՝ որպես մուտք և ելք, ավանդադրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով, իսկ բանկային հաշվի սպասարկման հետ կապված բանկին վճարվելիք բոլոր ծախսերը գանձվելու են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գանձապետական հաշվից:
4. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշիվը գործելու է մինչև 3 տարի ժամկետով:
5. Սույն որոշումը տարածվում է 2026 թվականի փետրվարի 12-ից ծագած հարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
19.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|